Տեղեկատվական նամակ Հոկտեմբեր 2021

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ

  • ԱԼԲՀ-ի անձնակազմն այցելեց Հայաստանի Թեղենիկ ու Գոշ գյուղերը և մարդասիրական օգնություն բաշխեց շուրջ 120 անապահով ընտանիքների՝ տրամադրելով հագուստ, կոշիկ, խաղալիքներ, վերմակներ, պայուսակներ, քայլակներ և զուգարանակոնքեր։ Կենտրոնը խաղալիքներ նվիրեց նաև տեղի  գյուղերի մանկապարտեզներին։
  • Ամեն ամիս «Ամքոր Հայաստան» ԲՀ- ն պանրի նվիրատվություն է կատարում ԱԼԲՀ-ի բնակիչների համար:
  • ԱԼԲՀ-ն հյուրընկալեց Հայաստանի մանկապատանեկան մշակութային հիմնադրամի անդամներին: Նրանք զվարճացրին փոքրիկ բնակիչներին, խաղացին նրանց հետ և քաղցրավենիք բաժանեցին։
  • ԱԼԲՀ-ի հիմնադիրները բնակիչների և անձնակազմի համար պատրաստեցին հոթ-դոգներ։ Բոլորը շատ ոգևորված էին պատրաստման գործընթացով և մեծ հաճույքով վայելում էին։
Փաթեթներ  գյուղացիների համար
Հայաստանի մանկապատանեկան մշակութային հիմնադրամի անդամների այցը
Հիմնադիրները հոթ դոգ պատրաստելիս
 Աստվածաշնչի սերտողության դաս

 ՄԱՅՐԱՏՈՒՆ

  • Աստվածաշնչի սերտողության դասերը ԱԼԲՀ-ում շարունակվում են: Քահանան և մեր հիմնադիրն ամեն անգամ նոր թեմաներ են ներկայացնում և մեկնաբանում թեմաների կիրառման ձևերը մերօրյա աշխարհում:
  • Շարունակվում են մասնագիտական վերապատրաստումները։ Բնակիչները մասնակցում են մատնահարդարման,վարսահարդարման,անգլերենի,համակարգչի,ինչպես նաև կար ու ձևի դասընթացների։
Անգլերենի դաս
Մատնահարդարման դաս

ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻՆ

  • Ամեն ամիս «Հովանավորի՛ր Ընտանիք» ծրագրի շրջանակներում դրամական  և սննդի օգնություն է  տրամադրվում անապահով ընտանիքներին:
  • ԱԼԲՀ-ն շարունակում է մարդասիրական օգնության բաշխումը կարիքավոր ընտանիքներին և հաշմանդամներին: Կենտրոնը տրամադրում է հագուստ, ծածկոց,կոշիկներ, խաղալիքներ և խոհանոցային պարագաներ:
«Հովանավորի՛ր Ընտանիք» ծրագիրը
Օգնություն հաշմանդամներին 

 ՄԵՐ ԵՐԱԽՏԱԳԻՏՈՒԹՅՈՒՆՆ ԵՆՔ ՀԱՅՏՆՈՒՄ

  • ԱՄՆ-ից և Նոր Զելանդիայից  հենասյուն դարձած  բոլոր նվիրատուներին, ովքեր օգնում են ապաստանը բաց պահելու գործում։
  • «Ամքոր Հայաստան» ԲՀ-ին ՝  պանրի ամենամսյա նվիրատվության համար:     
  • Ամերիկայի Հայ Ավետարանչական Ընկերակցությանը՝ մանկական կաթնախառնուրդ և դեղորայք նվիրաբերելու համար։
Դեղորայքի նվիրատվություն
Մարդասիրական օգնություն
Մեր փոքրիկ բնակչի ծնունդը
Փոքրիկ բնակիչները բակում խաղալիս