Տեղեկատվական նամակ Սեպտեմբեր 2021
October 15, 2021
ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ
- ԱԼԲՀ- ի հիմնադիրներն, անձնակազմն և բնակիչները գնացին Աշտարակի Ձոր պիկնիկի և անմոռանալի ժամանակ անցկացրին մաքուր օդում: Պատրաստեցին խորոված ,պարեցին և հանգստացան:
- Ամեն ամիս «Ամքոր Հայաստան» ԲՀ- ն պանրի նվիրատվություն է կատարում ԱԼԲՀ- ի բնակիչների համար:
- ԱԼԲՀ-ն հյուրընկալեց Հայաստանի մանկապատանեկան մշակութային հիմնադրամի անդամներին: Նրանք զվարճացրին երիտասարդ բնակիչներին, կարդացին բարոյախրատական պատմություններ և երգեցին:
- ԱԼԲՀ-ն խաղալիքներ նվիրեց Պտղունքի տեր և տիկին Ղազարյանների անվան մանկապարտեզին: Հիմնադրամն անում է ամեն ինչ, որպեսզի բոլոր երեխաների կյանքը լցվի ուրախությամբ և երջանկությամբ:
ՄԱՅՐԱՏՈՒՆ
- ԱԼԲՀ-ն շարունակում է Աստվածաշնչի սերտողության դասընթացները բոլոր բնակիչների համար: Աստվածաշնչյան յուրաքանչյուր պատմություն ինչ –որ նոր բան է սովորեցնում և ստիպում մտածել սեփական կյանքի մասին:
- Շարունակվում են մասնագիտական վերապատրաստումները: Բնակիչները հնարավորություն ունեցան մասնակցելու յոգայի դասի: Նրանք փորձեցին դրական էներգիա ստանալ և բացասական հույզերը հանել իրենց կյանքից:
ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻՆ
- Ամեն ամիս «Հովանավորի՛ր Ընտանիք» ծրագիրը շարունակում է դրամական օգնություն և սնունդ տրամադրել անապահով ընտանիքներին:
- ԱԼԲՀ-ն շարունակում է մարդասիրական օգնության բաշխումը կարիքավոր ընտանիքներին և հաշմանդամներին: Կենտրոնը տրամադրում է հագուստ, ծածկոց,կոշիկներ, խաղալիքներ և խոհանոցային պարագաներ:
ՄԵՐ ԵՐԱԽՏԱԳԻՏՈՒԹՅՈՒՆՆ ԵՆՔ ՀԱՅՏՆՈՒՄ
- ԱՄՆ-ից և Նոր Զելանդիայից հենասյուն դարձած բոլոր նվիրատուներին, ովքեր օգնում են ապաստանը բաց պահելու գործում։
- «Ամքոր Հայաստան» ԲՀ-ին՝ պանրի ամենամսյա նվիրատվության համար:
- Միհրան Մամուզյանին սննդի նվիրատվության համար:
- Ամերիկայի Հայ Ավետարանչական Ընկերակցությանը՝ մանկական կաթնախառնուրդ և դեղորայք նվիրաբերելու համար։