Տեղեկատվական նամակ Օգոստոս 2021
September 21, 2021
ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ
- Հիմնադիրներ Տեր և Տիկին Զոհրաբ և Սեթա Ղազարյանները ժամանեցին Հայաստան: ԱԼԲՀ-ի անձնակազմն ու բնակիչները շատ ուրախ են նրանց վերադարձի առթիվ:Այժմ հիմնադրամում տիրում է ակտիվություն և ոգևորություն.հյուրեր են այցելում կենտրոն, իսկ ծրագրերն ավելի աշխույժ թափ են ստացել :
- ԱԼԲՀ-ում կազմակերպվեց մկրտության արարողություն ՝ կենտրոնի 14 մայրերի և երեխաների համար: Մատուռում մկրտվելուց հետո , շահառուները վայելեցին իրենց համար պատրաստված համեղ մատաղը և աղանդերը, որը հովանավորել էր Նվեր Սահակյանը:
- «Ամքոր Հայաստան» ԲՀ- ն շարունակում է ամեն ամիս պանրի նվիրատվություն տրամադրել կենտրոնի բնակիչներին:
- 2021 թվականի երրորդ կոնտեյները հասավ Հայաստան: Հիմնադրամը շարունակում է կարիքավոր ընտանիքներին և հիվանդանոցներին տրամադրել հագուստ, կոշիկներ, տակդիրներ,խոհանոցային իրեր և բժշկական պարագաներ: Երախտապարտ ենք բոլոր նվիրատուներին,ովքեր օգնում են այս ամենը իրականություն դարձնել:
![](https://armenianlighthouse.com/ar/wp-content/uploads/2021/09/240391477_223172156426964_7633040307396827243_n-1024x767.jpg)
![](https://armenianlighthouse.com/ar/wp-content/uploads/2021/09/233973806_497231677988678_5101381910315519560_n-1024x768.jpg)
![](https://armenianlighthouse.com/ar/wp-content/uploads/2021/09/238280412_2339388429529410_8003865488051398436_n-768x1024.jpg)
![](https://armenianlighthouse.com/ar/wp-content/uploads/2021/09/237877238_406455851092520_1893016417524997482_n-1024x768.jpg)
ՄԱՅՐԱՏՈՒՆ
- Կենտրոնի երեք մայրեր լույս աշխարհ բերեցին երեք փոքրիկ աղջիկների: Բնակիչները շատ ոգևորված էին. նորածինների սենյակները զարդարեցին երփներանգ փուչիկներով՝ դիմավորելով նրանց մեծ ուրախությամբ:
- ԱԼԲՀ-ի բնակիչները այցելեցին Կոմիտասի Թանգարան- Ինստիտուտ և մասնակցեցին հիանալի համերգի:
- Ամեն ուրբաթ մեր հիմնադիրը և Փարաքարի Սբ. Մարիամ Աստվածածին եկեղեցու քահանան շարունակում են անցկացնել Աստվածաշնչի սերտողության դասեր:
![](https://armenianlighthouse.com/ar/wp-content/uploads/2021/09/240624739_608031693703426_7582093935103146102_n-768x1024.jpg)
![](https://armenianlighthouse.com/ar/wp-content/uploads/2021/09/234779770_576069903571181_8904423938980652123_n-1024x576.jpg)
ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻՆ
- «Հովանավորի՛ր Ընտանիք» ծրագրի շրջանակներում հիմնադրամը տրամադրում է դրամական օգնություն:
- ԱԼԲՀ- ն շարունակում է մարդասիրական օգնության բաշխումը Հայաստանի կարիքավոր ընտանիքներին,Լիբանանից, Սիրիայից և Արցախից տարհանված ընտանիքներին: Կենտրոնը տրամադրում է հագուստ,ծածկոցներ,կոշիկներ,հիգիենայի պարագաներ և խոհանոցային իրեր:
![](https://armenianlighthouse.com/ar/wp-content/uploads/2021/09/211057898_2028938633944598_7716269737419285717_n-768x1024.jpg)
![](https://armenianlighthouse.com/ar/wp-content/uploads/2021/09/222589562_353505819621065_8831212437794100132_n-768x1024.jpg)
ՄԵՐ ԵՐԱԽՏԱԳԻՏՈՒԹՅՈՒՆՆ ԵՆՔ ՀԱՅՏՆՈՒՄ
- ԱՄՆ-ից և Նոր Զելանդիայից հենասյուն դարձած բոլոր նվիրատուներին, ովքեր օգնում են ապաստանը բաց պահելու գործում։
- «Ամքոր Հայաստան» ԲՀ-ին ՝ պանրի ամենամսյա նվիրատվության համար:
- Միհրան Մամուզյանին սննդի նվիրատվության համար:
- Գևորգ և Սևան Քալենդերյաններին փոքրիկ բնակիչներին գունագեղ խաղահրապարակի նվիրատվության համար:
- Վիգեն Սուլահյանին (Aramco ՍՊԸ) կաթսաներ նվիրաբերելու համար:
![](https://armenianlighthouse.com/ar/wp-content/uploads/2021/09/240611479_918495112079887_1195674076140995739_n-768x1024.jpg)
![](https://armenianlighthouse.com/ar/wp-content/uploads/2021/09/224354772_3968107693316908_783733771798754996_n-768x1024.jpg)
![](https://armenianlighthouse.com/ar/wp-content/uploads/2021/09/241222179_208017727922886_5941375588488336273_n-Copy.jpg)
![](https://armenianlighthouse.com/ar/wp-content/uploads/2021/09/241132656_1477374509312473_1201165893671883060_n-1024x768.jpg)