Տեղեկատվական նամակ Հունիս 2021
July 13, 2021
Նորություններ և իրադարձություններ
- Հունիսի 1-ը երեխաների պաշտպանության միջազգային օրն է: ԱԼԲՀ-ում տոնական մթնոլորտ էր: Խնամքի կենտրոնի երեխաները հիանալի միջոցառում էին պատրաստել. նրանք երգեցին և թեմատիկ բանաստեղծություններ ձոնեցին: Միջոցառումից հետո բոլոր փոքրիները պարեցին ,խաղացին, գունագեղ կավիճներով նկարեցին,այնուհետև վայելեցին իրենց համար պատրաստված խաղցրավենիքները: Կենտրոնը նաև հյուրընկալել էր ծաղրածուի,ով զվարճացրեց փոքրիկ բնակիչներին և նվերներ բաժանեց:
- «Ամքոր Հայաստան» ԲՀ-ից ԱԼԲՀ-ի բնակիչներին պանրի նվիրատվություն կատարելու համար:
- «Fuller Center»-ի անդամները Լեո և Սոնա Մանուելյանների գլխավորությամբ հյուրընկալվեցին ԱԼԲՀ-ում: Նրանք շրջեցին կենտրոնում և նվիրաբերություններ կատարեցին: Շնորհակալ ենք նրանց հատկացված ժամանակի և այցելության համար:
- ԱԼԲՀ-ն հյուրընկալեց Հայաստանի մանկապատանեկան մշակութային հիմնադրամի անդամներին: Նրանք զվարճացրին փոքրիկ բնակիչներին,երգեցին երգեր և գրքեր նվիրեցին:
![](https://armenianlighthouse.com/ar/wp-content/uploads/2021/07/190482949_323767815994441_4862485470435474356_n.jpg)
![](https://armenianlighthouse.com/ar/wp-content/uploads/2021/07/192680965_561163191568946_8462926368694218666_n.jpg)
![](https://armenianlighthouse.com/ar/wp-content/uploads/2021/07/204742674_2077636015710009_4408071949249816845_n.jpg)
![](https://armenianlighthouse.com/ar/wp-content/uploads/2021/07/194032464_488606969085303_542268932491525798_n.jpg)
Մայրատուն
- ԱԼԲՀ-ի բնակիչները շարունակում են մասնակցել Անգլերենի,համակարգչի,կար ու ձևի և մատնահարդարման դասընթացների: Այս դասընթացներն այն եզակի հնարավորություններն են,որոնք կօգնեն բնակիչներին հետագայում:
- Աստվածաշնչի սերտողության դասերը նույնպես շարունակվում են: Ամեն ուրբաթ ապաստանի բոլոր բնակիչները մասնակցում են սերտողությանն,աղոթում և մեկնաբանում Աստվածաշունչը:
- Ամեն կիրակի ԱԼԲՀ-ի բնակիչներն այցելում են եկեղեցի՝ պատարագի մասնակցելու և օրհնություն ստանում համար:
![](https://armenianlighthouse.com/ar/wp-content/uploads/2021/07/201452365_163702322480496_1915257278815183406_n.jpg)
![](https://armenianlighthouse.com/ar/wp-content/uploads/2021/07/199822631_1069045683502944_1065637160522028669_n.jpg)
Օգնություն համայքներին
- «Հովանավորի՛ր Ընտանիք» ծրագրի շրջանակներում հիմնադրամը տրամադրում է Ձեր կողմից նվիրաբերված դրամական օգնություն հովանավորվող ընտանիքներին:
- Հիմնադրամը շարունակում է մարդասիրական օգնություն տրամադրել Լիբանանից, Սիրիայից,Իրաքից և Արցախից տեղահանված կարիքավոր ընտանիքներին ՝ բաշխելով հագուստ, ծածկոցներ,կոշիկներ,հիգիենայի պարագաներ և խոհանոցային իրեր:
![](https://armenianlighthouse.com/ar/wp-content/uploads/2021/07/192194085_3983785795046181_2940510840449856375_n.jpg)
![](https://armenianlighthouse.com/ar/wp-content/uploads/2021/07/131334198_275930024314566_8169936591535376905_n-1.jpg)
Մենք մեր երախտագիտությունն ենք հայտնում՝
- ԱՄՆ-ից և Նոր Զելանդիայից հենասյուն դարձած բոլոր նվիրատուներին, ովքեր օգնում են ապաստանը բաց պահելու գործում։
- «Ամքոր Հայաստան» ԲՀ-ին պանրի ամենամսյա նվիրատվության համար:
- Միհրան Մամուզյանին Newport Beach-ից՝ մի ծրագիր մշակելու համար,որի շնորհիվ Արցախից տեղահնված ընտանիքներից պարենամթերք գնելով ապահովում ենք ապաստանի բնակիչների սննդառությունը:
- 24/7- ի Սեբու և Մարալ Չաթոյաններին նոր հագուստների և կարի պարագաների մեծաքանակ նվիրատվության համար:
- Kids Blankets by Zoe-ին մանկական նոր հագուստի առատաձեռն նվիրատվության համար:
- Միրզայան քույրերին 10 շարժական պետքարաններ նվիրաբերելու համար:
- Նշան և Շաքե Օհանյաններին պլաստմասե փաթեթավորման նյութեր նվիրաբերելու համար,որոնք օգտագործվում են ամբողջ տարվա ընթացքում:
- Gabriel container co-ից Լուսիկ Գաբրիելին՝ մեզ ցանկացած չափի տուփեր մատակարարելու համար,որոնք օգտագործվում են ապրանքները բեռնափոխադրելու նպատակով:
- Կարո Օբժանյան-ին 12 էլեկտրական սայլակներ և պարզ սայլակներ նվիրաբերելու համար:
![](https://armenianlighthouse.com/ar/wp-content/uploads/2021/07/197550313_578365606876593_8163736872429703555_n.jpg)
![](https://armenianlighthouse.com/ar/wp-content/uploads/2021/07/188069502_176268261088553_3455750928278038650_n.jpg)
![](https://armenianlighthouse.com/ar/wp-content/uploads/2021/07/198189837_337619521289665_8144373407799492055_n.jpg)
![](https://armenianlighthouse.com/ar/wp-content/uploads/2021/07/193761286_540040617171447_5073571923901499186_n.jpg)