Տեղեկատվական նամակ Մարտ 2021

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ

  • Մարտի 8-ին ապաստանում տիրում էր ուրախ մթնոլորտ.ԱԼԲՀ-ի բնակիչները տոնում էին «Կանանց միջազգային օրը»: Բնակիչները հիանալի ներկայացում էին պատրաստել,շնորհավորեցին մեկը մյուսին ,այնուհետև վայելեցին իրենց համար պատրաստված աղանդերը:
  • Հայաստանի մանկապատանեկան մշակութային  հիմնադրամի անդամները գեղեցիկ ներկայացում էին պատրաստել փոքրիկ բնակիչների համար.միասին երգեցին,պարեցին և լավ ժամանակ անցկացրին:
  • ԱԼԲՀ-ն սննդի նվիրատվություն ստացավ Արմավիրի մարզպետարանից:
  • Հիմնադրամը մանկական սննդի հսկայական նվիրատվություն ստացավ «Նատալի Ֆարմ» –ից:
  • «Ամքոր Հայաստան» ԲՀ-ն պանրի մեծաքանակ նվիրատվություն կատարեց կենտրոնի բնակիչների համար:

Մարտի 8-ը ԱԼԲՀ-ում 

Պանրի նվիրատվություն

Նվիրավտություն «Նատալի Ֆարմ»-ից

Հայաստանի մանկապատանեկան մշակութային հիմնադրամի անդամների այցը

 ՄԱՅՐԱՏՈՒՆ

  • ԱԼԲՀ-ն շարունակում է բնակիչների համար կազմակերպել Անգլերենի,համակարգչի,կարի և մատնահարդարման դասընթացներ:
  • Հիմնադրամը շարունակում է աստվածաշնչի սերտողության դասերը ամեն ուրբաթ բնակիչների համար:
  • Ամեն կիրակի բնակիչներն այցելում են Փարաքարում գտնվող Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցի և մասնակցում պատարագի:
  • Հիմնադրամը շարունակում է ապաստանում ընդունել նորեկների՝ հետևելով Covid-19-ի բոլոր կանոններին:

Կարի դաս  

Անգլերենի դաս

ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻՆ

  • ԱԼԲՀ-ն շարունակում է մարդասիրական օգնություն տրամադրել կարիքավորներին: Հիմնադրամը  բաշխում է հագուստ,ծածկոցներ,հիգիենայի պարագաներ և խոհանոցային իրեր:
  • «Հովանավորի՛ր Ընտանիք» ծրագրի շրջանակներում հիմնադրամը տրամադրում է դրամական օգնություն:
  • Պտղունքի մանկապարտեզը հիմնադրամին հրավիրել էր հանդեսի  «Կանանց միջազգային օրվա» առթիվ: Երեխաներն երգեցին և արտասանեցին: Միջոցառման ավարտին երեխաները նվերներ ստացան ԱԼԲՀ-ի կողմից:       

«Հովանավորի՛ր Ընտանիք» ծրագիրը     

Մարդասիրական oգնություն կարիքավորներին

 ՄԵՐ ԵՐԱԽՏԱԳԻՏՈՒԹՅՈՒՆՆ ԵՆՔ ՀԱՅՏՆՈՒՄ

  • ԱՄՆ-ից  հենասյուն դարձած  բոլոր նվիրատուներին, ովքեր օգնում են ապաստանը բաց պահելու գործում։
  • Արմավիրի մարզպետարանին սննդի  նվիրատվության տրամադրելու համար :
  • Բոլոր մարդկանց, որոնք այս դժվար օրերին կանգնած են հիմնադրամի կողքին և գումարային  նվիրատվություններ են կատարում արցախցի ընտանիքներին սնունդով ապահովելու և նրանց կարիքները հոգալու համար, որոնք բնակվում են Post Shelter-ի տներում:
  • Ամերիկայի Հայ Ավետարանչական Ընկերակցությանը՝ մանկական կաթնախառնուրդ և դեղորայք նվիրաբերելու համար։
  • «Նատալի Ֆարմ»-ին մանկական սննդի առատաձեռն նվիրատվության համար:

Կաթնախարնուրդի նվիրատվություն  

Աստվածաշնչի սերտողության դաս

Մանկական փաթեթների բաշխում 

Հանդես Պտղունքի մակապարտեզում