Տեղեկատվական նամակ Փետրվար 2021
March 24, 2021
ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ
- Հիմնադրամ այցելեցին Հայաստանի մանկապատանեկան մշակութային հիմնադրամի անդամները:Նրանք ներկայացում ցուցադրեցին փոքրիկ բնակիչների համար,սովորեցրին երգեր և բանաստեղծություններ,այնուհետև փոքրիկ բնակիչներին բաժանեցին քաղցրավենիքներ:
- ԱԼԲՀ-ն սնունդի նվիրատվություն ստացավ Էջմիածնի քաղաքապետարանից կենտրոնում բնակվող արցախցիների համար:
- ԱՄՆ-ում նախապատրաստեցին 2021 թվականի 2-րդ կոնտեյների՝ փոխադրումը դեպի Հայաստան: Հագուստով,կոշիկներով և այլ ապրանքներով լի կոնտեյներն արդեն ճանապարհին է , որպեսզի հասնելուն պես բաշխվի Հայաստանում ապրող կարիքավոր ընտանիքներին:
- Փետրվարի 14-ին ԱԼԲՀ-ի բնակիչները նշեցին Տիրոջ Պայծառակերպության տոնը՝ Տեարնընդառաջը: Բնակիչները ցատկեցին կրակի վրայով և վայելեցին իրենց համար պատրաստված համեղ աղանդերը:
ՄԱՅՐԱՏՈՒՆ
- Շարունակվում են մասնագիտական վերապատրաստումները բնակիչների համար:
- ԱԼԲՀ-ն շարունակում է աստվածաշնչի սերտողության դասերը ամեն ուրբաթ բնակիչների և հիմնադրամում ապաստանած արցախցիների համար:
- Ամեն կիրակի բնակիչներն այցելում են Փարաքարում գտնվող Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցի,մասնակցում պատարագի և օրհնություն ստանում:
ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻՆ
- Շարունակում ենք մարդասիրական օգնություն տրամադրել կարիքավորներին: Հիմնադրամը բաշխում է հագուստ,ծածկոցներ,հիգիենայի պարագաներ և խոհանոցային իրեր: ԱԼԲՀ-ն նաև օժանդակում է Հայաստանում Արցախից տեղահանված ընտանիքներին:
- «Հովանավորի՛ր Ընտանիք» ծրագրի շրջանակներում տրամադրվում է դրամական օգնություն:
ՄԵՐ ԵՐԱԽՏԱԳԻՏՈՒԹՅՈՒՆՆ ԵՆՔ ՀԱՅՏՆՈՒՄ
- ԱՄՆ-ից հենասյուն դարձած բոլոր նվիրատուներին, ովքեր օգնում են ապաստանը բաց պահելու գործում։
- Էջմիածնի քաղաքապետարանին՝ կենտրոնում ապաստանած արցախցիներին սննդի նվիրատվության տրամադրելու համար :
- Բոլոր մարդկանց, որոնք այս դժվար օրերին կանգնած են հիմնադրամի կողքին և գումարային նվիրատվություններ են կատարում արցախցի ընտանիքներին սնունդով ապահովելու համար, որոնք բնակվում են Post Shelter-ի տներում:
- Ամերիկայի Հայ Ավետարանչական Ընկերակցությանը՝ մանկական կաթնախառնուրդ և դեղորայք նվիրաբերելու համար։
- «Նատալի Ֆարմ»-ին մանկական սննդի նվիրատվության համար: