Տեղեկատվական նամակ Դեկտեմբեր 2020
January 22, 2021
ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ
- ԱԼԲՀ-ի անձնակազմն ամանորյա և Սուրբ ծննդյան տոնակատարությունների մթնոլորտ էր ստեղծել: Կենտրոնը ձևավորեցինք շատ զարդարանքներով և տոնածառով:Երեխաները նամակներ գրեցին Ձմեռ Պապիկին:Հիմնադրամը գույնզգույն նվերներ պատրաստեց ԱԼԲՀ-ի մայրերի և երեխաների համար:
- ԱԼԲՀ-ն մեծ նվիրատվություն ստացավ «Նատալի Ֆարմ» –ից.ստացանք մանկական սնունդ,կաթ,յոգուրտ և հիգիենայի պարագաներ ԱԼԲՀ-ի բնակիչների համար:
- Դեկտեմբերին ԱԼԲՀ-ն պանրի նվիրատվություն ստացավ «Ամքոր Հայաստան» ԲՀ-ից:
- “Dan Dessert” ընկերությունը տորթեր նվիրաբերեց ամանորի և Սուրբ ծննդյան տոների համար:
- Հիմնադրամում բնակվող արցախցիների համար նվիրատվություններ ստացանք Էջմիածնի քաղաքապետարանի և Պտղունքի գյուղապետարանի կողմից: Նրանք նվիրաբերեցին սնունդ,մրգեր,չրեր և հիգիենայի պարագաներ:
![](https://armenianlighthouse.com/ar/wp-content/uploads/2021/01/130779593_215200276792886_3899075290289621257_n-1024x494.jpg)
Նվիրատվություն Էջմիածնի քաղաքապետարանից
![](https://armenianlighthouse.com/ar/wp-content/uploads/2021/01/131692182_124932612688790_9054796997152020563_n-1024x768.jpg)
Մեր փոքրիկ բնակչի ծնունդը
![](https://armenianlighthouse.com/ar/wp-content/uploads/2021/01/137044156_1054342281715397_4868045744639031615_n.jpg)
ԱԼԲՀ-ի բնակիչները Ձմեռ Պապիկի հետ
![](https://armenianlighthouse.com/ar/wp-content/uploads/2021/01/136153164_1109618706156069_517754805851871615_n-1024x768.jpg)
Սուրբ Ծնունդ
ՄԱՅՐԱՏՈՒՆ
- Մասնագիտական վերապատրաստումները շարունակական էին ԱԼԲՀ-ի բնակիչների համար: Նրանք մասնակցեցին տարբեր դասընթացների,ինչպես Անգլերենի և համակարգչի դասերի,այնպես էլ կարի և մատնահարդարման դասընթացների:Նրանց տրված է եզակի հնարավո-րություն հարստացնելու իրենց գիտելիքները այս ոլորտներում:
- ԱԼԲՀ-ն անցկացրեց Աստվածաշնչի սերտողության դաս բնակիչների համար:Նրանք հիանալի ժամանակ անցկացրին:
- ԱԼԲՀ-ի բնակիչները տոնեցին Ամանորն ու Սուրբ Ծնունդը մեծ խանդավառությամբ: Նրանք ստացան հիմնադրամի կողմից պատրաստված նվերները,պարեցին և երգեցին: Հիմնադրամի փոքրիկ բնակիչները երգեցին և արտասանեցին Ձմեռ Պապիկի համար և ստացան իրենց նվերները: Մթնոլորտը ջերմ էր և ուրախությամբ լի:
![](https://armenianlighthouse.com/ar/wp-content/uploads/2021/01/131411257_835534523934730_835952402059464228_n-1024x768.jpg)
Անգլերենի դաս
![](https://armenianlighthouse.com/ar/wp-content/uploads/2021/01/135565790_248460266712524_5963784589329682501_n-2-1024x768.jpg)
Ուրախ բնակիչները Խնամքի կենտրոնում
ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻՆ
- ԱԼԲՀ-ն շարունակում է մարդասիրական օգնություն տրամադրել «Հույսի Շող» ծրագրի շրջանակներում։ Հիմնադրամը բաշխում է տաք հագուստ,ծածկոցներ, կոշիկներ, սպորտային կոշիկներ,հիգիենայի պարագաներ և խոհանոցային իրեր։ Ծրագիրը նաև ուղղված է Հայաստանում ապաստանած արցախցի ընտանիքներին:
- Հիմնադրամը շարունակում է դրամական օգնության տրամադրումը «Հովանավորի՛ր Ընտանիք» ծրագրի շրջանակներում։
- ԱԼԲՀ-ն շարունակում է այցելել հիվանդանոցներ և նորածնային փաթեթներ բաշխել մայրիկներին։
![](https://armenianlighthouse.com/ar/wp-content/uploads/2021/01/131128930_476239517107220_4336302623582034963_n-768x1024.jpg)
«Հովանավորի՛ր Ընտանիք» ծրագիրը
![](https://armenianlighthouse.com/ar/wp-content/uploads/2021/01/130907080_385952846013487_9065198586819949706_n-1024x768.jpg)
Օգնություն նորածիններ
ՄԵՐ ԵՐԱԽՏԱԳԻՏՈՒԹՅՈՒՆՆ ԵՆՔ ՀԱՅՏՆՈՒՄ
- ԱՄՆ-ից հենասյուն դարձած բոլոր նվիրատուներին, ովքեր օգնում են ապաստանը բաց պահել։
- «Ամքոր Հայաստան» ԲՀ-ին պանրի ամենամսյա նվիրատվության համար։
- Էջմիածնի քաղաքապետարանին և Պտղունքի գյուղապետարանին սննդի,մրգերի և հիգիենայի պարագաների նվիրատվության համար:
- Բոլոր մարդկանց, որոնք այս դժվար օրերին կանգնած են հիմնադրամի կողքին և գումարային նվիրատվություններ են կատարում արցախցի ընտանիքներին սնունդով ապահովելու համար, որոնք բնակվում են Post Shelter-ի տներում:
- Հայաստանում ՝ ԱԼԲՀ-ի բնակիչների և արցախցի ընտանիքների համար մատաղ և սնունդ նվիրաբերողներին։
![](https://armenianlighthouse.com/ar/wp-content/uploads/2021/01/131567747_707334810170550_5764395908686758329_n-1024x327.jpg)
Նվիրատվություն «Նատալի Ֆարմ»-ից
![](https://armenianlighthouse.com/ar/wp-content/uploads/2021/01/131418054_2639604159593663_2183232337041256899_n-1024x768.jpg)
Նվիրատվություն Պտղունքի գյուղապետարանից
![](https://armenianlighthouse.com/ar/wp-content/uploads/2021/01/133733103_1388065678252210_656537220630397553_n-1024x768.jpg)
Կարի դաս
![](https://armenianlighthouse.com/ar/wp-content/uploads/2021/01/139939305_227829018936094_8047560912927073626_n-1024x768.jpg)
Աստվածաշնչի սերտողության դաս