Տեղեկատվական նամակ Նոյեմբեր 2020
December 16, 2020
ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Պատերազմը վերջապես ավարտվեց , և Հայերը բավականին սթրեսային ամիս անցկացրին։ ԱԼԲՀ-ն շարունակեց արցախցիներին օգնել և միևնույն ժամանակ տրամադրել անհրաժեշտ ամեն ինչ ապստանի բնակիչների համար։
- Հիմնադրամը հյուրընկալել է 50 արցախցու և դեռ շարունակում է նրանց օգնել։ Հիմնադրամը տրամադրում է անհրաժեշտ ամեն ինչ․ տաք հագուստ,կոշիկներ,հիգիենայի պարագաներ և սնունդ։ Քանի որ արդեն ձմեռ է , մենք նաև հոգում ենք նրանց գազի,էլեկտրականության և ջրի կոմունալ ծախսերը։ ԱԼԲՀ-ն միշտ կանգնած է նրանց կողքին։
- Նոյեմբերին հիմնադրամը պանրի նվիրատվություն ստացավ «Ամքոր Հայաստան» ԲՀ-ից։ Մենք շնորհակալ ենք նվիրատվություն համար հատկապես հիմա, երբ հիմնադրամը պետք է սնունդով ապահովի ոչ միայն ԱԼԲՀ-ի բնակիչներին,այլ նաև արցախցիներին։
ՄԱՅՐԱՏՈՒՆ
- Հիմնադրամը Post Shelter ծրագրի բնակիչներին տեղափոխել է հիմնական շենք, որպեսզի նրանց տները տրամադրվեն արցախցի ընտանիքներին։ Այժմ նրանք նորից ապաստանի բնակիչներ են։ Նրանք իրենց գումարը խնայում են,քանի որ ստիպված չեն վճարել սննդի ու կոմունալների համար և միառժամանակ բարելավում են իրենց հմտություններն ու գիտելիքները։ Բնակիչները մասնակցում են Անգլերենի , համակարգչի ,կարի և մատնահարդարման դասընթացներին։
- Նոյեմբեր ամսվա ընթացում շատ զանգեր ստացանք ընտանեկան բռնության ենթարկված կանանցից։ ԱԼԲՀ-ն ընդունեց նորեկների։ Համավարակի պատճառով նրանք 14 օր մեկուսացման մեջ մնացին , այնուհետև միացան հիմնական շենքում գտնվող մայրիկներին։
ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻՆ
- ԱԼԲՀ-ն շարունակում է մարդասիրական օգնություն տրամադրել «Հույսի Շող» ծրագրի շրջանակներում։ Հիմնադրամը բաշխում է տաք հագուստ,ծածկոցներ, կոշիկներ, սպորտային կոշիկներ,հիգիենայի պարագաներ և խոհանոցային իրեր։ Ծրագիրը նաև ուղղված է Հայաստանում ապաստանած արցախցի ընտանիքներին:
- Հիմնադրամը շարունակում է դրամական օգնության տրամադրումը «Հովանավորի՛ր Ընտանիք» ծրագրի շրջանակներում։
- ԱԼԲՀ-ն շարունակում է այցելել հիվանդանոցներ և նորածնային փաթեթներ բաշխել մայրիկներին։
ՄԵՐ ԵՐԱԽՏԱԳԻՏՈՒԹՅՈՒՆՆ ԵՆՔ ՀԱՅՏՆՈՒՄ
- ԱՄՆ-ից և Նոր Զելանդիայից հենասյուն դարձած բոլոր նվիրատուներին, ովքեր օգնում են ապաստանը բաց պահել։
- «Ամքոր Հայաստան» ԲՀ-ին ամենամսյա պանրի նվիրատվության համար։
- Բոլոր մարդկանց, որոնք այս դժվար օրերին կանգնած են հիմնադրամի կողքին և գումարային նվիրատվություններ են կատարում արցախցի ընտանիքներին սնունդով ապահովելու համար, որոնք բնակվում են Post Shelter-ի տներում:
- Հայաստանում ՝ ԱԼԲՀ-ի բնակիչների և արցախցի ընտանիքների համար մատաղ և սնունդ նվիրաբերողներին։