Տեղեկատվական նամակ Սեպտեմբեր 2020
October 25, 2020
ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Արդեն աշուն է: Հայաստանը պատերազմում է երկու ճակատով.մի կողմից անտեսանելի թշնամի COVID-19,մյուս կողմից պատերազմ՝ Արցախի միասնության և խաղաղության համար: Այս դժվարին իրավիճակում ԱԼԲՀ-ն անում է հնարավորին ամեն բան և՛ հիմնադրամի բնակիչների, և՛ զինվորների համար,ովքեր պայքարում են մեր բարվոք կեցության համար:
- Սեպտեմբերին ստացանք պանրի նվիրատվություն «Ամքոր Հայաստան» ԲՀ-ից:
- Բնակիչներից մեկը լույս աշխարհ բերեց իր փոքրիկ աղջկան: Բնակիչներն անչափ հուզված էին:Սենյակը զարդարել էին վառ ու գունեղ փուչիկներով:Շահառուները մեծ ուրախությամբ ողջունեցին նորածնին և իր մայրիկին:
- Սեպտեմբերին բացվեցին դպրոցները:Հիմնադրամի առաջին դասարանցիները պատրաստվեցին ուսումնական տարվան մեծ ուրախությամբ և ոգևորությամբ: Նրանք գնացին դպրոց գեղեցիկ ծաղիկներով և փուչիկներով:
![](https://armenianlighthouse.com/ar/wp-content/uploads/2020/10/118732816_848488275686087_7225605181435603779_n.jpg)
![](https://armenianlighthouse.com/ar/wp-content/uploads/2020/10/119483180_325433628777649_54388053758372708_n.jpg)
ՄԱՅՐԱՏՈՒՆ
Չնայած Հայաստանը դեռևս ապրում է սահմանափակումների մեջ,սակայն ԱԼԲՀ-ն բնակիչների օրը դարձնում է արդյունավետ և լուսավոր:
- ԱԼԲՀ-ն շարունակում է մասնագիտական վերապատրաստումները: Բնակիչները մասնակցում են անգլերենի,համակարգչի և մատնահարդարման դասընթացների: Դասերի շնորհիվ՝ բնակիչները վայելում են իրենց ժամանակը և ձեռք են բերում նոր գիտելիքներ ու հմտություններ:
- Սեպտեմբեր ամսին շատ զանգեր ենք ստացել բռնության ենթարկված կանանցից: ԱԼԲՀ-ն ընդունեց նորեկների՝ տրամադրելով ապաստան:Համավարակով պայմանավորված՝ նորեկները 14 օր մնացին մեկուսացման մեջ,այնուհետև տեղափոխվեցին հիմնական մասնաշենք:
![](https://armenianlighthouse.com/ar/wp-content/uploads/2020/10/119962932_3312557182113682_8417785187959611673_n.jpg)
![](https://armenianlighthouse.com/ar/wp-content/uploads/2020/10/119994622_356845835754096_5103015418813657757_n.jpg)
![](https://armenianlighthouse.com/ar/wp-content/uploads/2020/10/119486473_3413008845432998_1625718128049336119_n.jpg)
![](https://armenianlighthouse.com/ar/wp-content/uploads/2020/10/119515931_772257143553260_1595393141968950058_n.jpg)
ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻՆ
- ԱԼԲՀ-ն տրամադրում է մարդասիրական օգնություն «Հույսի Շող» ծրագրի շրջանակներում: Հիմնադրամը տրամադրում է հագուստ,ծածկոցներ,հիգիենայի պարագաներ և այլն:
- Հիմնադրամը շարունակում է «Հովանավորի՛ր Ընտանիք» ծրագիրը: Գումարային աջակցությունը հոգում է ընտանիքների մինիմալ կարիքները:
- ԱԼԲՀ-ն վերսկսել է նորածնային փաթեթների բաշխումը հիվանդանոցներին:
- Հիմնադրամը օգնություն ցուցաբերեց Արցախին. տրամադրեցինք ծածկոցներ, շշալցված ջուր, պահածոյացված սնունդ և հիգիենայի պարագաներ:
- Մենք նաև ապաստան տրամադրեցինք անմիջապես պատերազմից տուժած կանանց և երեխաներին: ԱԼԲՀ-ն իր դռները բացեց նրանց համար: Խնդրանքով դիմեցինք հիմնադրամի աջակիցներին՝ օգնելու,որպեսզի ձեռք բերենք սնունդ Արցախից եկած ընտանիքների համար և ունեցանք մեծ դրական արձագանք Հայկական համայնքից: Մենք շնորհակալ ենք Աստծուց՝ այս ամենի համար:
![](https://armenianlighthouse.com/ar/wp-content/uploads/2020/10/119551686_2671677363147350_5067431074672355857_n.jpg)
![](https://armenianlighthouse.com/ar/wp-content/uploads/2020/10/119980756_618592492144121_5061694875704504760_n.jpg)
ՄԵՐ ԵՐԱԽՏԱԳԻՏՈՒԹՅՈՒՆՆ ԵՆՔ ՀԱՅՏՆՈՒՄ
- Kevork & Sevan Kalenderian- ին Չինաստանից ուղարկված կոնտեյների համար: Կոնտեյներն իր մեջ ներառում էր մեծ խաղահրապարակ ապաստանի համար, սպորտային կոշիկներ, ծածկոցներ և փափուկ խաղալիքներ:Ծածկոցներն ուղարկվում են Արցախ՝ առաջնագծում մեր Հայրենիքի պաշտպանության համար կռվող զինվորներին: Հիմնադրամը ծածկոցները տրամադրում է Արցախից եկած ընտանիքներին,որոնք բնակություն են հաստատել ամբողջ Հայաստանում:
- ԱՄՆ-ից հենասյուն դարձած բոլոր նվիրատուներին, ովքեր օգնում են ապաստանը բաց պահել։
- «Ամքոր Հայաստան» ԲՀ-ին պանրի ամենամսյա նվիրատվության համար։
- Բոլոր մարդկանց, ովքեր այս դժվար օրերին կանգնած են հիմնադրամի կողքին և գումարային նվիրատվություններ են կատարում Արցախցի ընտանիքներին սնունդով ապահովելու համար, որոնք բնակվում են Post-shelter-ի տներում:
- Ամերիկայի Հայ Ավետարանչական Ընկերակցությանը՝ մանկական կաթնախառնուրդ նվիրաբերելու համար։
![](https://armenianlighthouse.com/ar/wp-content/uploads/2020/10/120475552_1420561711466573_7768543442865436124_n.jpg)
![](https://armenianlighthouse.com/ar/wp-content/uploads/2020/10/120541851_802423570515557_2805674724200064474_n.jpg)
![](https://armenianlighthouse.com/ar/wp-content/uploads/2020/10/120393330_385024602501896_1994207498772303432_n.jpg)
![](https://armenianlighthouse.com/ar/wp-content/uploads/2020/10/120943831_1557857374393966_2618116013185469106_n.jpg)