Տեղեկատվական նամակ Օգոստոս 2020

Նորություններ և իրադարձություններ

ԱԼԲՀ-ի բնակիչները վայելեցին ամռան վերջին ամիսը։ Չնայած սահմանափակումներին՝ հիմնադրամում շատ տարբեր և հետաքրքիր իրադարձություններ տեղի ունեցան:

  • Արդյունավետ և խոհամիտ քննարկումներից հետո,հիմնադրամը դրամաշնորհ շահեց «Ամքոր Հայաստան» ԲՀ-ից, և արդեն օգոստոսին ԱԼԲՀ-ն ստացավ կահույք խնամքի կենտրոնի փոքրիկ բնակիչների համար։ Բազմագույն կահույքը փոքրիկ բնակիչների առօրյան ավելի լուսավոր է դարձնում ։
  • Ինչպես ամեն ամիս,օգոստոսին ևս պանրի նվիրատվություն ստացանք «Ամքոր Հայաստան» ԲՀ-ից։
  • «ԱՌԴԱ» բարեգործական հիմնադրամը նվիրաբերեց դեղին սպորտային կոշիկներ։Բնակիչները մեծ սիրով կրում են դրանք։ Նաև բաշխում ենք երիտասարդ բոլոր կանանց,ովքեր գալիս են հիմնադրամ օգնություն ստանալու։ Նրանք հավանում են այն և ընդունում են այն ուրախությամբ։
  • ԱԼԲՀ-ի բնակիչները տոնեցին Սուրբ Աստվածածնի վերափոխման տոնը՝ Խաղողօրհնեքը։ Նրանք աղոթեցին եկեղեցում և վայելեցին օրհնված խաղողը։
  • Նվիրատվություն ստացանք «Նատալի Ֆարմ»-ից։ Ընկերությունը ԱԼԲՀ-ի բնակիչներին նվիրաբերեց մանկական սնունդ,կաթ,մրգային մածուն և այլ անհրաժեշտ պարագաներ:

Պանրի նվիրատվություն

Նվիրաբերություն   «Նատալի  Ֆարմ» ՍՊԸ-ից

Սպորտային կոշիկներ «ԱՌԴԱ» ԲՀ-ից

«Ամքոր  Հայաստան ԲՀ» -ի կողմից նվիրաբերված կահույքը       

Մայրատուն

Մայրատան բնակիչների համար ամիսը լի էր նոր գիտելիքներով և շարժառիթներով։
Մենք առանձնացրել ենք երկու տուն՝ նորեկներին մեկուսացնելու համար։Նրանք այնտեղ մնում են 14 օր, այդ ընթացքում նրանց տրամադրում ենք սնունդ և հոգում բոլոր կարիքները։ Ժամանակահատվածը հիանալի է, քանի որ նրանք առիթ են ունենում մտածելու և հանգստանալու։
Մյուս կողմից․

  • Բնակիչները շարունակում են հաճախել կարի, անգլերենի և համակարգչային դասընթացներին։ Նրանք բարելավում են իրենց լեզվական հմտությունները և կարի գիտելիքները։ Դասընթացների շնորհիվ նրանք ավելի հանգիստ են,ուժեղ և վստահ։
  • Ե՛վ մայրիկները,և՛ երեխաները շարունակում են մարզասրահ հաճախել։ Նրանք վարժություններ են կատարում,պարում են՝  մնալով ուժեղ ու առողջ։ Մարզասրահը նրանց առողջ է դարձնում և՛ ֆիզիկապես,և՛ հոգեպես։

Անգլերենի դաս

«Խաղողօրհնեք»
 

Բնակիչները վայելում են իրենց ժամանցը

Համակարգչի դաս

Օգնություն համայքներին

  • «Հույսի Շող» ծրագիրը շարունակում է օգնել կարիքավոր ընտանիքներին՝տրամադրելով հագուստ,ծածկոցներ,տակդիրներ,հիգիենայի պարագաներ, կոշիկներ,խոհանոցային իրեր և այլն։ Ծրագիրը իրականացվում է պահպանելով հիգիենայի բոլոր կանոններն ու պահանջները։
  • ԱԼԲՀ-ն շարունակեց բաշխել դրամական օգնություն «Հովանավորի՛ր Ընտանիք» ծրագրի շրջանակներում։ Գումարի բաշխումը ընտանքիներին օգնեց լինել գոհ և ապահով։

Մարդասիրական օգնություն

Տակդիրի նվիրատվություն

                Փոքրիկ բնակիչները մարզասրահում                                                                     

Անվասայլակի նվիրատվություն

Մենք մեր երախտագիտությունն ենք հայտնում՝

  • ԱՄՆ-ից հենասյուն դարձած  բոլոր նվիրատուներին, ովքեր օգնում են ապաստանը բաց պահել։
  • «Ամքոր Հայաստան» ԲՀ-ին պանրի նվիրատվության համար։
  • «Ամքոր Հայաստան» ԲՀ-ին՝ խնամքի կենտրոնը կահույքով ապահովելու նպատակով մեզ ընձեռած դրամաշնորհի համար։
  • Բոլոր մարդկանց, ովքեր այս դժվար օրերին մեզ հետ են Հայաստանում  և նվիրաբերում են մատաղ, խմորեղեն,մրգեր և բանջարեղեն բնակիչների համար։
  • Ամերիկայի Հայ Ավետարանչական Ընկերակցությանը՝ մանկական կաթնախառնուրդ նվիրաբերելու համար։
  • «Նատալի Ֆարմ»-ին՝ ԱԼԲՀ-ի բնակիչներին մանկական սնունդ,կաթ,մրգային մածուն և հիգիենայի պարագաներ նվիրաբերելու համար։