Տեղեկատվական նամակ Հուլիս 2020

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 Հայաստանը դեռ պայքարում է անտեսանելի թշնամու՝ Covid 19-ի դեմ։Մենք փորձում ենք վերադառնալ մեր առօրյա կյանքին՝ համավարակի և պատերազմի բոլոր խոչընդոտների հետ միասին։

  • ԱԼԲՀ-ի բնակիչները տոնեցին Հիսուս Քրիստոսի Պայծառակերպության տոնը՝ Վարդավառը։ Օրը լի էր ուրախությամբ և երջանկությամբ։ Բնակիչները ջուր ցողեցին միմյանց վրա,ճաշակեցին թարմ մրգեր,պոպկորն և քաղցրավենիք։
  • Հուլիսին փոքրիկ բնակիչներից երկուսը տոնեցին իրենց տարեդարձը։Նրանք խաղացին և պարեցին իրենց ընկերների հետ,ճաշակեցին ծննդյան տորթը,մրգեր, քաղցրավենիք և հյութ։ ԱԼԲՀ-ն արեց հնարավոր ամեն բան նրանց օրը պայծառ և անմոռանալի դարձնելու համար։
  • Պանրի նիրատվություն ստացանք «Ամքոր Հայաստան» ԲՀ-ից։

ՄԱՅՐԱՏՈՒՆ

Ապրելով այսպիսի պայմաններում՝ փորձում ենք մեր բնակիչների օրերը դարձնել զբաղված,արդյունավետ և կրթական։

  • ԱԼԲՀ-ում  մասնագիտական վերապատրաստումները շարունակական են։ Բնակիչները շարունակում են  կարի դասերը,անգլերենի և համակարգչային դասընթացները։ Նրանք դասերին հաճախում են  մեծ ոգևորությամբ և պատրաստակամությամբ, որպեսզի ստանան որքան հնարավոր է շատ գիտելիք։ Դասընթացները նրանց օգնում են լինել ավելի վստահ,ուժեղ և ունակ գտնելու աշխատանք՝ հասարակության մեջ ինտեգրվելու համար։
  • Հուլիսին մենք հյուրընկալեցինք Հասմիկ Էդիլյանին, որը անցկացրեց սեմինար   «Թրաֆիքինգի կանխարգելում» թեմայով։ Սեմինարի ընթացքում նրանք խոսեցին թրաֆիքինգի որոշ դեմքերի մասին,տեղի ունեցավ  «հարց-պատասխան» քննարկում։ Սեմինարն անցկացրինք՝ պահելով պարետի պահանջները, կրելով դիմակներ և պահպանելով սոցիալական հեռավորությունը։
  • Այս ամիս ևս բացառություն չէր, քանի որ ստացանք շատ զանգեր բռնության ենթարկված կանանցից։ Հիմնադրամն ընդունեց նորեկների։Նրանք ինքնամեկուսացման մեջ մնացին 14 օր, ապա տեղափոխվեցին հիմնական շենք և միացան մյուսներին։
Անգլերենի դաս 

ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻՆ

  • ԱԼԲՀ-ն շարունակեց «Հույսի Շող» ծրագիրը։ Այս ծրագրի շրջանակներում հիմնադրամը բաշխեց  անհրաժեշտ ապրանքներ կարիքավոր ընտանիքներին՝ հագուստ,ծածկոցներ, տակդիրներ, հիգիենայի պարագաներ, կոշիկ, խոհանոցային ապրանքներ և այլն։ Օգնությունը բաշխվեց՝ պահպանելով պարետատան պահանջները։
  • Հիմնադրամը շարունակում է  «Հովանավորի՛ր Ընտանիք» ծրագիրը։ Դրամական օգնությունն այժմ ավելի քան անհրաժեշտ է։

ՄԵՐ ԵՐԱԽՏԱԳԻՏՈՒԹՅՈՒՆՆ ԵՆՔ ՀԱՅՏՆՈՒՄ

  • ԱՄՆ-ից հենասյուն դարձած  բոլոր նվիրատուներին, ովքեր օգնում են ապաստանը բաց պահել։
  • Բոլոր ընկերություններին, որոնք նվիրաբերում են հագուստ, ծածկոցներ և տնային պարագաներ «Հույսի Շող» ծրագիրն իրագործելու  համար։
  • «Լույսի Շող» ծրագրի նվիրատուներին։
  • «Ամքոր Հայաստան» ԲՀ-ին պանրի նվիրատվության համար։
  • Բոլոր մարդկանց, ովքեր այս դժվար օրերին մեզ հետ են Հայաստանում  և նվիրաբերում են մատաղ, խմորեղեն,մրգեր և բանջարեղեն բնակիչների համար։
  • Ամերիկայի Հայ Ավետարանչական Ընկերակցությանը՝ մանկական կաթնախառնուրդ նվիրաբերելու համար։