Տեղեկատվական նամակ Մարտ 2020
ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Երկար և ցրտաշունչ ձմռանից հետո գարունը նոր սկիզբ բերեց։
Ամիսը լի էր հույսերով, սակայն անկանխատեսելի իրադարձությունները ցնցեցին ողջ աշխարհը։
Բնակիչների և աշխատակազմի առողջությունն ու ապահովությունը պահպանելու նպատակով հիմնադրամի մի շարք ծրագրեր ժամանակավորապես կասեցվեցին։
- Ամսվա սկզբին տոնեցինք Կանանց միջազգային օրը։ Մեծահասակներն իրենց օրը վայելեցին կենտրոնում։ ԱԼԲՀ-ից ստացան նվերներ, երգեցին, պարեցին, այնուհետև մասնակեցին տոնական հյուրասիրությանը։ Տոնը հրաշալի էր նաև ապաստանի բնակիչների համար։ Նրանց համար նույնպես նվերներ էինք պատրաստել։
ՄԱՅՐԱՏՈՒՆ
COVID-19-ի պատճառով, բնակիչների ապահովության համար ապաստանը մեկուսացման մեջ է, և դա խիստ մտահոգության առիթ է դարձել հիմնադրամի, ինչպես նաև Post Shelter-ում բնակվող կանանց համար, որոնք անվարձահատույց բնակվում են հիմնադրամի տարածքում գտնվող նորակառույց հարմարավետ տներում և աշխատում էին իրենց երեխաներին կերակրելու ու կոմունալ վճարումները կատարելու համար։ Մեկուսացման պատճառով այս շահառուները կորցրել են իրենց աշխատանքը և չունեն գումար, որպեսզի կերակրեն իրենց երեխաներին և կատարեն կոմունալ վճարումները։ Խնդրում ենք աջակցություն ցուցաբերել այստեղ ապաստանած կանանց։ Նրանք արդեն բավական ինքնուրույն էին և ի վիճակի էին հոգալու իրենց ծախսերը, սակայն այժմ hուսահատված են, կրկին օգնության կարիք ունեն։
Կարող եք Ձեր աջակցությունը ցուցաբերել ԱԼԲՀ-ին՝ «Անհապաղ օգնություն Post Shelter-ին» անվան ներքո։
Կանխավ շնորհակալություն։
Հ․Գ․ Ցանկանում ենք շնորհակալություն հայտնել նրանց, ովքեր վերջին շրջանում նվիրատվություն են կատարել՝ աջակցելով ԱԼԲՀ-ին։ Մենք գնահատում ենք Ձեր մեծահոգությունը։
Բնակիչները հնարավորինս օգտագործում են կարանտինում անցկացրած իրենց ժամանակը և հավատում, որ միասին կհաղթահարենք COVID-19-ը։
- Քանի որ արդեն գարուն է, նրանք նախապատրաստում են ջերմոցը՝ բանջարեղեն և այլ մշակաբույսեր տնկելու համար, նաև սկսել են զբաղվել այգեգործությամբ։
- Օգտվելով իրավիճակի ստեղծած հնարավորությունից՝ բնակիչներն ամրապնդում են իրենց գիտելիքներն ու հմտությունները։ Մեծ հաճույքով մասնակցում են համակարգչի, անգլերենի, կարուձևի, խոհարարական, ինչպես նաև վարսահարդարման և մատնահարդարման դասերին՝ խորացնելով իրենց նախընտրած հմտության ուսուցումը։
Նախապատրաստում ենք ջերմոցը
Համակարգչային դաս
Անգլերենի դաս
Մատնահարդարման դասի ընթացքում
ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻՆ
- Աշխարհում տիրող իրավիճակի պատճառով միայն ամսվա սկզբին կարողացանք մարդասիրական օգնություն տրամադրել կարիքավոր ընտանիքներին։
- «Հովանավորի՛ր ընտանիք» ծրագիրը շարունակվում է Ձեր կողմից տրամադրված առատաձեռն նվիրատվության շնորհիվ։ Ծրագրի մասնակիցները մեծ ուրախությամբ և գոհունակությամբ ստացան ամենամսյա դրամական օգնությունը։
Մարդասիրական օգնություն մեծահասակին
Դրամական օգնություն ստանալիս
Հագուստ և կոշիկ հղի կնոջը
Տակդիրներ հաշմանդամի համար
ՄԵՐ ԵՐԱԽՏԱԳԻՏՈՒԹՅՈՒՆՆ ԵՆՔ ՀԱՅՏՆՈՒՄ
- «Հովանավորի՛ր ընտանիք» ծրագրի աջակիցներին։ Ձեր նվիրատվություները մի ամբողջ աշխարհ արժեն կարիքավոր ընտանիքների համար։
- «Նատալի Ֆարմ» ընկերությանը մեծ քանակությամբ կաթի, յուգուրտի, հյութի, թեյի և այլ սննդային նվիրաբերության համար։
Նվիրաբերություն «Նատալի Ֆարմ»-ից
Փոքրիկ բնակիչներիցներից երկուսը