Տեղեկատվական նամակ Հունվար 2020

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ

• Բնակիչներն այցելեցին Կ. Ստանիսլավսկու անվան դրամատիկական թատրոն և վայելեցին ամանորյա ներկայացումը։ Տոմսերը նվիրել էր թատրոնի տնօրինությունը։ Շուրջ երկու տարի է բնակիչների համար ներկայացման ավճար տոմսեր են տրամադրվում։
• Սուրբ Ծննդյան տոնին՝ երեկոյան, բնակիչները գնացին Փարաքարի Սբ․ Մարիամ Աստվածածին եկեղեցի, մասնակցեցին Սուրբ Պատարագին, այնուհետև վերադարձան կենտրոն և վայելեցին տոնական ընթրիքը։
• Ամեն տարի՝ հայկական Սուրբ Ծննդյան տոնից հետո, տեղի քահանան գալիս է օրհնելու կենտրոնը։ Այս տարի նույնպես քահանան օրհնեց կենտրոնը, ինչպես նաև հացը, աղն ու ջուրը և բաժանեց ապաստանի բնակիչներին ու աշխատակազմին։
• Հայաստանի մանկապատանեկան մշակութային հիմնադրամի անդամներն այցելեցին կենտրոն։ Փոքրիկ բնակիչներին նվիրեցին խորհրդանշական գեղեցիկ գլխարկներ և փուչիկներ, նաև պատրաստել էին ներկայացում՝ Հայոց բանակի օրվա կապակցությամբ։ Ներկայացման ավարտին փոքրիկ բնակիչները ստացան քաղցրավենիքի փաթեթներ։

ՄԱՅՐԱՏՈՒՆ

Ապաստանում օրերը հագեցած են և հետաքրքիր։

  • Բնակիչները մասնակցում են տարբեր դասերի և մասնագիտական դասընթացների, ինչպես նաև պարբերաբար մարզվում մարզասրահում։ Անում ենք ամեն ինչ՝ բարելավելու համար բնակիչների ոչ միայն ֆիզիկական, այլև հոգեկան վիճակը։
  • Խմբային թերապիան բնակիչներին օգնում է հաղթահարել իրենց առջև ծագած յուրաքանչյուր խնդիր: Տրամադրում ենք ապահով տարածք լիցենզավորված հոգեբանի և բնակիչների հաղորդակցման համար։

   ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻՆ

  • Շարունակում ենք այցելել հիվանդանոցներ և նվերների տեսքով անակնկալ մատուցել մայրերին և նորածիններին։ Այս ամիս «Աստղիկ», «Էջմիածին» և «Բեգլարյան» ԲԿ-ների նորածինները նվերներ ստացան ԱԼԲՀ-ի աշխատակազմից։
  • «Հույսի Ճրագ» ծրագրի շրջանակներում բազմաթիվ անապահով ընտանիքներ  ստանում են մարդասիրական օգնություն։ Հնարավորություն ունենք տրամադրելու հագուստ, կոշիկ, տակդիր, անվասայլակ և այլ անհրաժեշտ իրեր, որոնք  նվիրաբերվել են հիմնադրամի՝ Կալիֆորնիայի աջակիցների կողմից։

ՄԵՐ ԵՐԱԽՏԱԳԻՏՈՒԹՅՈՒՆՆ ԵՆՔ ՀԱՅՏՆՈՒՄ

  • Կ․ Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնի տնօրեն Ֆրեդերիկ Դավթյանին՝ ամանորյա ներկայացման անվճար տոմսեր տրամադրելու համար։
  • Տեր Պարթև Աշուրյանին, որի առաջնորդությամբ ամեն ուրբաթ անցկացվում է Սուրբ Գրքի սերտողություն։
  • Բժիշկ Սամսոն և Արմենուհի Մարտիրոսյաններին, ինչպես նաև Հարություն Հարությունյանին՝ մատաղ նվիրաբերելու համար։
  • Հայաստանի մանկապատանեկան մշակութային հիմնադրամի անդամներին՝ ամեն ամիս ապաստան այցելելու համար։

Գնումներ կատարե՛ք Smile.amazon.com/ch/26-4474704  հասցեով և  Amazon-ը իր վաճառքի քիչ տոկոսը նվիրատվություն կանի Արմենիան Լայթհաուս Բարեգործական Հիմնադրամին:

Մենք բաց ապաստան ենք, խնդրում ենք այցելել մեր կենտրոն:
Արե’ք  Ձեր նվիրատվությունները այնտեղ, որտեղ կարևոր է և կատարե’ք փոփոխություն մեր բնակիչների կյանքում:

Կիսվեք Ձեր օրհնություններով կարիքավորների հետ: 

Հասցե՝   1145, ՀՀ, Արմավիրի մարզ, գ. Պտղունք, Վարդանանց 1

Հեռ.: 374-93-32-78-34; 374-43-500-503

www.armenianlighthouse.org   E-mail: armenianlighthouse@gmail.com


Խնդրում ենք նվիրատվություն կատարել հետևյալ հասցեով՝

https://www.paypal.me/Armenianlighthouse

Խնդրում ենք հավանել մեր Facebook-յան էջը՝

https://www.facebook.com/ArmenianLighthouseCharitableFoundation/