Տեղեկատվական նամակ Սեպտեմբեր 2019

 

ՀՅՈՒՐԵՐ և ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ

  • Պատիվ ունեցանք հյուրընկալել Էջմիածնի քաղաքապետ տիկին Դիանա Գասպարյանին: Տիկին Գասպարյանը շրջեց հիմնադրամում, ծանոթացավ գործունեությանը և ապաստանի բնակիչներին:
  • Ուրախ ենք տեղեկացնել, որ ՀՀ Արմավիրի մարզպետարանը մարզում ընթացող ասֆալտապատման աշխատանքների շրջանակներում ասֆալտապատել է նաև դեպի «Արմենիան Լայթհաուս» բարեգործական հիմնադրամ տանող ճանապարհը:
  • Ապաստանի բնակիչները և «Պնակ մը Կերակուր» ծրագրի մասնակիցներն ուղևորվեցին դեպի Աշտարակի Ձոր՝ պիկնիկի։ Ժամանակ անցկացրին՝ լի պարով և երաժշտությամբ։
  • «The Knights and Daughters of Vardan» կազմակերպության անդամ Լուիզա Բաղդասարյանը և «Հայհեղինակ» ՀԿ-ի գլխավոր տնօրեն Սուսաննա Ներսիսյանն այցելեցին ԱԼԲՀ կենտրոն։ Շրջեցին հիմնադրամի տարածքով, շատ  տպավորված էին հիմնադրամի գործունեությամբ։

ՄԱՅՐԱՏՈՒՆ

  • Հիմնադրամում գործում է մարզասարքերով հագեցած մարզասրահ՝ նախատեսված ապաստանի բնակիչների համար։ Մարզասրահը ապաստանի բնակիչների առողջության վրա բարերար ազդեցություն է թողնում, ինչպես նաև  միջոց է հանդիսանում վատ տրամադրությունն ու ընկճվածությունը հաղթահարելու համար։ Մարզասրահին անհրաժեշտ է վազքուղի՝ նոր կամ լավ վիճակում։ Խնդրում են կատարեք նվիրատվություն։
  • Մասնագիտական դասընթացները շարունակվում են: Անում ենք հնարավորինս, որպեսզի դրական ազդեցություն ունենանք բնակիչների և նրանց երեխաների կյանքի ու բարեկեցության վրա` նախապատրաստելով նրանց դեպի ապագան:

ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻՆ

  • Արագածոտնի մարզպետարանը կազմակերպեց բաշխման գործընթացը։ Մարզի 80 անապահով ընտանիքներ ստացան մարդասիրական օգնություն։
  • Այցելեցինք Էջմիածնի բժշկական կենտրոն և անակնկալ մատուցեցինք մայրերին՝ տրամադրելով նվերներ նորածիններին։
  • Մուսալեռի դպրոցի անապահով աշակերտներն ԱԼԲՀ կենտրոնից ստացան դպրոցական պարագաներ։

ՄԵՐ ԵՐԱԽՏԱԳԻՏՈՒԹՅՈՒՆՆ ԵՆՔ ՀԱՅՏՆՈՒՄ

  • Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթևոսյանին, ով մարզում ընթացող ասֆալտապատման աշխատանքների շրջանակներում ներառեց նաև դեպի ԱԼԲՀ տանող ճանապարհը։
  • Սեթա և Ֆեդի Քուդահիներին՝ ուղևորությունը դեպի Աշտարակի Ձոր հովանավորելու համար։
  • Տեր և տիկին Կալենդերիաններին՝ Տեր Արամ Դեկմերջիանի նվիրաբերած Աստվածաշունչը ԱԼԲՀ կենտրոնին փոխանցելու համար։
  • Այն  մարդկանց, ովքեր սատարում են մեր առաքելությանը՝ բնակիչներին տրամադրելով  սնունդ, հագուստ և դրամական նվիրատվություն:

 

Կարիք ունենք հովանավորների, ովքեր հենասյուն կդառնան հետագայում  հիմնադրամն  ամուր պահելու գործում։
 
Խնդրում ենք հովանավորներին տարեկան 5000 ԱՄՆ դոլար նվիրատվություն կատարել, եթե միանվագ փոխանցումը հնարավոր չէ, խնդրում ենք նվիրատվություն կատարել մասնակի փոխանցումներով Ձեզ հարմար ցանկացած եղանակով՝ աջակցելու հիմնադրամին այս աստվածահաճո աշխատանքը շարունակելու համար։
Որպես նվիրատու՝ Ձեր անունը պատվով կցուցադրվի աջակիցների ցուցատախտակին՝ ապաստանի նախասրահում, և մեզ այցելող յուրաքանչյուր հյուր կտեսնի և կտեղեկացվի, թե ով է հիմնադրամն ամուր և զորեղ պահողը:
Խնդրում ենք նկատի ունենալ այս կարևոր աշխատանքի մի մասնիկը դառնալու հնարավորությունը։

 

Գնումներ կատարե՛ք Smile.amazon.com/ch/26-4474704  հասցեով և  Amazon-ը իր վաճառքի քիչ տոկոսը նվիրատվություն կանի Արմենիան Լայթհաուս Բարեգործական Հիմնադրամին:

Մենք բաց ապաստան ենք, խնդրում ենք այցելել մեր կենտրոն:
Արե’ք  Ձեր նվիրատվությունները այնտեղ, որտեղ կարևոր է և կատարե’ք փոփոխություն մեր բնակիչների կյանքում:

Կիսվեք Ձեր օրհնություններով կարիքավորների հետ: 

Հասցե՝   1145, ՀՀ, Արմավիրի մարզ, գ. Պտղունք, Վարդանանց 1

Հեռ.: 374-93-32-78-34; 374-43-500-503

www.armenianlighthouse.org   E-mail: armenianlighthouse@gmail.com
 
 
Խնդրում ենք նվիրատվություն կատարել հետևյալ հասցեով՝

https://www.paypal.me/Armenianlighthouse

Խնդրում ենք հավանել մեր Facebook-յան էջը՝

https://www.facebook.com/ArmenianLighthouseCharitableFoundation/