Տեղեկատվական նամակ Օգոստոս 2019

ՀՅՈՒՐԵՐ և ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ

  • Ոստիկանության ՔՀԳՎ 3-րդ վարչության պետ Նելլի Դուրյանն ու ոստիկանության Վաղարշապատի բաժնի անչափահասների գործերով և ընտանիքում բռնության կանխարգելման բաժանմունքի տեսուչներն այցելեցին մեր կենտրոն: Շրջեցին կենտրոնով և ծանոթացան իրականացվող ծրագրերին։
  • Հովիկ և Հուրի Մկրտիչյանները հովանավորեցին «Պնակ մը Կերակուր» ծրագրի մի քանի ճաշկերույթ և հյուրասիրեցին մեծահասակներին։
  • Շարժայից (Արաբական Միացյալ Էմիրություններ) Տեր Արամն այցելեց ԱԼԲՀ և շրջեց տարածքով: Նա տպավորված էր հիմնադրամի տարածքում գտնվող մատուռ-եկեղեցով և նվիրեց Աստվածաշունչ՝ մատուռ-եկեղեցու խորանի համար:
  • Հիմնադիրները կազմակերպեցին 2019 թվականի մկրտության երկրորդ արարողությունը։ Մկրտվեց 4 մայր և 12 երեխա։

ՄԱՅՐԱՏՈՒՆ

  • Տեր և տկն. Ղազարյանները կազմակերպեցին «համբուրգեր փարթի» ապաստանի բնակիչների և աշխատակազմի համար։ Պատրաստեցին համեղ համբուրգերներ, ֆրի  և հյուրասիրեցին բնակիչներին։
  • Հայաստանի մանկապատանեկան մշակութային հիմնադրամի անդամները բակային ճամբար կազմակերպեցին ապաստանի փոքրիկ բնակիչների համար: Շնորհակալ ենք բնակիչների օրն Աստծո սիրով լցնելու և նրան փառաբանող երգեր սովորեցնելու համար։

ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻՆ

  • Հրաչ և Շանթ Ղազարյանների ընտանիքները մասնակցեցին Արարատի մարզի Աբովյան համայնքի 80 անապահով ընտանիքներին մարդասիրական օգնության բաշխման գործընթացին: Ընտանիքները ստացան պայուսակներ՝ լի հագուստով, կոշիկներով և խաղալիքներով: 
  • Հայաստանում Սիրիայից ներգաղթյալները բնակություն էին հաստատել՝ առանց տան որևէ կահավորանքի: Տրամադրեցինք  երկու մահճակալ՝ ներքնակներով, սեղան, աթոռներ, մանկասայլակ, պահարան, օրորոց և հագուստ:

ՄԵՐ ԵՐԱԽՏԱԳԻՏՈՒԹՅՈՒՆՆ ԵՆՔ ՀԱՅՏՆՈՒՄ

  • Էմմա Ավետիք Ղազարյանին՝ կենտրոն այցելելու և բնակիչների հետ դեմքի խնամքի վերաբերյալ սեմինար անցկացնելու համար։
  • Անահիտ Անանյանին՝ բնակիչների հետ ապրելակերպը բարելավող սեմինարներ անցկացնելու համար։
  • «Ամքոր Հայաստան» ԲՀ-ին՝ կենտրոնին հիգիենիկ պարագաներ և սրբիչներ նվիրաբերելու համար։
  • Սամսոն և Արմենուհի Մարտիրոսյաններին՝ մատաղ նվիրաբերելու համար։

Գնումներ կատարե՛ք Smile.amazon.com/ch/26-4474704  հասցեով և  Amazon-ը իր վաճառքի քիչ տոկոսը նվիրատվություն կանի Արմենիան Լայթհաուս Բարեգործական Հիմնադրամին:

Մենք բաց ապաստան ենք, խնդրում ենք այցելել մեր կենտրոն:
Արե’ք  Ձեր նվիրատվությունները այնտեղ, որտեղ կարևոր է և կատարե’ք փոփոխություն մեր բնակիչների կյանքում:

Կիսվեք Ձեր օրհնություններով կարիքավորների հետ: 

Հասցե՝   1145, ՀՀ, Արմավիրի մարզ, գ. Պտղունք, Վարդանանց 1

Հեռ.: 374-93-32-78-34; 374-43-500-503

www.armenianlighthouse.org   E-mail: armenianlighthouse@gmail.com
 
 
Խնդրում ենք նվիրատվություն կատարել հետևյալ հասցեով՝

https://www.paypal.me/Armenianlighthouse

Խնդրում ենք հավանել մեր Facebook-յան էջը՝

https://www.facebook.com/ArmenianLighthouseCharitableFoundation/