Տեղեկատվական նամակ Հունիս 2019

ՀՅՈՒՐԵՐ և ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ 
 

  • Հունիսը սկսվեց Երեխաների պաշտպանության օրվան նվիրված տոնակատարությամբ և 2019 թվականի մկրտության առաջին արարողությամբ, որը կազմակերպել էին հիմնադիրները: Արարողությունից հետո բոլոր մասնակիցները և հյուրերը ճաշակեցին տոնական ուտեստները և վայելեցին երաժշտություն:
  • Ավստրալիայից Էդի և Թալին Բլղուրջյանները, Բաբլանյանները և Ֆաթուհյաններն այցելեցին մեր կենտրոն, հովանավորեցին «Պնակ մը Կերակուր» ծրագիրը և հյուրասիրեցին մեծահասակներին։ Տեր և տիկին Բլղուրջյանները  շատ հուզված հանդիպեցին նաև իրենց հովանավորյալ ընտանիքներին։
  • Հաճելի էր Orange County-ից Տեր Գարեգին Պետուրյանի և իր ընտանիքի այցը մեր կենտրոն:
  • «Fuller center»-ը Լեո և Սոնա Մանվելյանների գլխավորությամբ այցելեց  հիմնադրամ։ Նրանք շրջեցին կենտրոնով, ճաշակեցին այգու մրգերը և համախմբված նվիրատվություն կատարեցին ։
  • Մոնթեբելլոյի Մեսրոպյան դպրոցն այցելեց հիմնադրամ՝ գլխավորությամբ տնօրեն Դավիթ Ղուկասյանի և ուսուցչուհի Արփի Համբարյանի։ Շրջեցին հաստատությունով, խաղացին փոքրիկ բնակիչների հետ և ծանոթացան ծրագրերին։ Նաև հովանավորեցին «Պնակ մը Կերակուր» ծրագրի հյուրասիրությունը և կատարեցին բազմաբնույթ ներդրումներ։ Պրն․ Ղուկասյանն ապաստանի բնակիչների հետ անցկացրեց սեմինար՝ նրանց սովորեցնելով շնչառական հնարքներ  լարվածությունը նվազեցնելու համար։

ՄԱՅՐԱՏՈՒՆ
 

  • Բնակիչներն այցելեցին Տիկնիկային թատրոն։  Անում ենք ամեն ինչ նրանց օրերը հետաքրքիր և լիարժեք դարձնելու համար։
  • Ապաստանի փոքրիկ բնակիչների համար գնեցինք լողավազան՝ տաք ամառային օրերին  լողալու համար։

ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻՆ
 

  • Այգեվան և Մեծամոր համայնքների անապահով ընտանիքները ստացան հագուստ, կոշիկներ և խաղալիքներ։
  • «Հույսի Ճրագ» ծրագրի շրջանակներում հաշմանդամներին տրամադրեցինք էլեկտրական և պարզ սայլակներ։

ՄԵՐ ԵՐԱԽՏԱԳԻՏՈՒԹՅՈՒՆՆ ԵՆՔ ՀԱՅՏՆՈՒՄ

  • «Dan Dessert»-ին՝ հունիսի մեկին երեխաներին տորթեր նվիրաբերելու համար։
  • Բժիշկ Անդրոնիս Ղարիբյանին՝  բնակիչների հետ սեռական առողջության վերաբերյալ սեմինար անցկացնելու համար։
  • Համլետ Բաբախանյանին և Ադրինե Դավթյանին՝ ապաստանին սնունդ նվիրաբերելու համար։
  • «Նուրի Բենդ»-ի մենակատար Գայանեին, որը զվարճացրեց փոքրիկ բնակիչներին՝ երեխաների պաշտպանության տոնին կիթար նվագելով ։
  • Մեսրոպյան դպրոցի տնօրեն Դավիթ Ղուկասյանին՝ ապաստանի բնակիչների հետ սեմինար անցկացնելու համար։

 

Գնումներ կատարե՛ք Smile.amazon.com/ch/26-4474704  հասցեով և  Amazon-ը իր վաճառքի քիչ տոկոսը նվիրատվություն կանի Արմենիան Լայթհաուս Բարեգործական Հիմնադրամին:

Մենք բաց ապաստան ենք, խնդրում ենք այցելել մեր կենտրոն:
Արե’ք  Ձեր նվիրատվությունները այնտեղ, որտեղ կարևոր է և կատարե’ք փոփոխություն մեր բնակիչների կյանքում:

Կիսվեք Ձեր օրհնություններով կարիքավորների հետ: 

Հասցե՝   1145, ՀՀ, Արմավիրի մարզ, գ. Պտղունք, Վարդանանց 1

Հեռ.: 374-93-32-78-34; 374-43-500-503

www.armenianlighthouse.org   E-mail: armenianlighthouse@gmail.com
 
 
Խնդրում ենք նվիրատվություն կատարել հետևյալ հասցեով՝

https://www.paypal.me/Armenianlighthouse

Խնդրում ենք հավանել մեր Facebook-յան էջը՝

https://www.facebook.com/ArmenianLighthouseCharitableFoundation/