Տեղեկատվական նամակ Մայիս 2019

ՀՅՈՒՐԵՐ և ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ 
 

Հիմնադիրները Հայաստանում են։ Այս ամիսներին ԱԼԲՀ-ն հյուրեր է ընդունում ամբողջ աշխարհից։

  • Հեռուստահաղորդավար Արմեն Թադևոսյանն այցելեց ԱԼԲՀ՝ ժպիտներ ու երջանկություն պարգևելով բնակիչներին։
  • Մեր հյուրերն էին Մարալ Օհանյանը, Անետ Կոսկերը, Հիլդա Ասլանյան Գուրդիկյանը և Թամարա Առաքելյանը։ Նրանք շրջեցին հաստատությունով, ծանոթացան հիմնադրամի գործունեությանը և պատրաստակամություն հայտնեցին աջակցելու մեզ  ապագայում։
  • Ֆիզիոթերապիստ Տիգրան Գրիգորյանն այցելեց հիմնադրամ և բնակիչների հետ անցկացրեց սեմինար առողջ ապրելակերպի և սննդի վերաբերյալ։
  • Այս ամիս միսիոներականները տիկնիկային ներկայացումով անակնկալ մատուցեցին փոքրիկ բնակիչներին։
  • Կոնտեյները հասավ ԱԼԲՀ-ի պահեստ, և բաշխման նոր շրջափուլ սկսվեց հիմադրամի գործունեության համար։

 ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻՆ
 

ԱԼԲՀ-ն շարունակում է իր «Հույսի ճրագ» ծրագիրը։
Կոնտեյների տեղ հասնելու պահից ի վեր կարիքի մեջ գտնվող շատ մարդիկ գալիս են հիմնադրամ՝ օգնություն ստանալու ակնկալիքով:

  • Մեր անձնակազմն այցելեց Արմավիրի մարզի Ամբերդ համայնք և մարդասիրական օգնություն ցուցաբերեց 70 կարիքավոր ընտանիքի։ Տրամադրեցինք  պայուսակներ` լի հագուստով, կոշիկով, խաղալիքներով և այլ անհրաժեշտ պարագաներով ։
  • Այցելեցինք Աստղիկ և Էջմիածին ԲԿ-ներ և անակնկալ մատուցեցինք 34 մայրերի՝ տրամադրելով նորածնային փաթեթներ։

ՄԵՐ ԵՐԱԽՏԱԳԻՏՈՒԹՅՈՒՆՆ ԵՆՔ ՀԱՅՏՆՈՒՄ

  • Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթևոսյանին՝ ԱԼԲՀ-ի հավանոցին 30 հավ նվիրաբերելու համար։
  • Գլենդելից Անի Սիմոնյանին՝ Արփի Մայիլյանի ֆեյսբուքյան լուսաբանումը հովանավորելու համար։
  • Հեռուստահաղորդավարուհի Արփի Մայիլյանին՝ ԱԼԲՀ-ի գործունեությունը ֆեյսբուքյան ուղիղ եթերով լուսաբանելու համար։
  • Նատալի Ֆարմին՝ Հիփփ մանկական սնունդ, յոգուրտ և կաթ տրամադրելու համար։
  • Վարդան Քեբաբջյանին հիմնադրամի գրասենյակին համակարգիչ նվիրաբերելու համար։
  • Արմավիրից Մարգարիտ Խաչատրյանին՝ բնակիչներին շյուղագործության հմտություններ սովորեցնելու համար։