Տեղեկատվական նամակ Ապրիլ 2019

 

ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ 

  • ԱԼԲՀ-ում տոնեցին Սուրբ Հարությունը: Բնակիչները մասնակցեցին պատարագին, որից հետո կենտրոնում նրանց էր սպասում զատկական համեղ ուտելիքներով լի սեղանը: Այս օրերին մենք Հայաստանում վայելում ենք հիմնադիրների ներկայությունը, ուստի նրանք ևս միացան տոնական ճաշկերույթին:
  • Փոքրիկ բնակիչներն իրենց պատրաստած հանդեսով անակնկալ մատուցեցին բոլորին. երգեցին երգեր, պարեցին և բանաստեղծություններ արտասանեցին:
  • Կալիֆոռնիայից Սոնյա Ղազանչյանը այցելեց մեր հիմնադրամ և հանդիպեց հիմնադիրների հետ:
  • Ջո Գրիգորյանը և Վահան Գաբուջյանը Կալիֆոռնիայի «Code 3 Angels»-ից սեմինար անցկացրին առաջին բուժօգնության և սիրտ-թոքային վերակենդանացման վերաբերյալ: Բոլոր բնակիչները վերապատրաստվեցին, սովորեցին ձեռք բերած գիտելիքները կիրառել նաև գործնականում: Սեմինարի վերջում մասնակիցները ստացան վկայագրեր:

ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻՆ

  •  ԱԼԲՀ-ն «Հույսի ճրագ» ծրագրի շրջանակներում շարունակում է մարդասիրական օգնություն տրամադրել կարիքավորներին և Սիրիայի ներգաղթյալներին՝ սեր և գթառատություն ներդնելով նվիրաբերված յուրաքանչյուր իրի մեջ:

ՄԵՐ ԵՐԱԽՏԱԳԻՏՈՒԹՅՈՒՆՆ ԵՆՔ ՀԱՅՏՆՈՒՄ

  • Գինեկոլոգ Սոֆա Թևոսյանին՝ ապաստանի բնակիչների հետ բուժզննում և խորհրդատվության անցկացնելու համար:
  • “AHABA” կազմակերպությանն ու բժիշկ Ելենա Սագայանին, ով միջոցներ է տրամադրել դեղորայքի ձեռքբերման համար, և Սուսաննա Օնանյանին ՝ դեղորայքը գնելու և դրանք «Մայրատուն» ու «Պնակ մը Կերակուր» ծրագրերի մասնակիցներին տրամադրելու համար:
  • Վաչագան Թամազյանին՝ սննդի շարունական նվիրաբերության համար:
  • Նարինե Մայիլյանին և Հենրիկ Փանոսյանին` նոր խաղալիքներ նվիրաբերելու համար, որոնք ուրախություն և երջանկություն բերեցին փոքրիկ բնակիչներին:

Մենք Ձեր օգնության կարիքն ունենք այս աշխատանքըկատարելու համարխնդրում ենք կիսվել Ձեր օրհնություններով կարիքավորների հետ: 

Ձեր գնումները էական նշանակություն ունեն
Գնումներ կատարե՛ք Smile.amazon.com/ch/26-4474704  հասցեով և  Amazon-ը նվիրատվություն կանի Փարոս Լայթհաուս Արմենիան Բարեգործական հիմնադրամի համար ԱՄՆ-ում:

Մենք բաց ապաստան ենք, խնդրում ենք այցելել մեր կենտրոն:
Արե’ք  Ձեր նվիրատվությունները այնտեղ, որտեղ կարևոր է և կատարե’ք փոփոխություն մեր բնակիչների կյանքում:

Հասցե՝   1145, ՀՀ, Արմավիրի մարզ, գ. Պտղունք, Վարդանանց 1

Հեռ.: 374-93-32-78-34; 374-43-500-503

www.armenianlighthouse.org   E-mail: armenianlighthouse@gmail.com
 
 
Խնդրում ենք նվիրատվություն կատարել հետևյալ հասցեով՝

https://www.paypal.me/Armenianlighthouse

Խնդրում ենք հավանել մեր Facebook-յան էջը՝

https://www.facebook.com/ArmenianLighthouseCharitableFoundation/