Տեղեկատվական նամակ Փետրվար 2019

 

ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ 
 

   Գրեթե ամեն ամիս ԱԼԲՀ-ն  լի է բազմազան և աշխույժ իրադարձություններով, որոնք էլ ավելի հետաքրքիր են դարձնում  բնակիչների կյանքը:

  • Հյուրընկալեցինք «Էյ Թի Փի» բարեգործական հիմնադրամի Բնապահպանական կրթության բաժնի աշխատակիցներին: Նրանք շրջայց կատարեցին հաստատությունով, ծանոթացան հիմնադրամի գործունեությանը: Այնուհետև անցկացրին սեմինար՝ շրջակա միջավայրի պահպանության վերաբերյալ։
  • «Պնակ մը կերակուր» ծրագրի մասնակիցների համար պատրաստել էինք հայկական ավանդական խաշ:
  • Տիկին Անահիտ Անանյանը դասընթաց անցկացրեց  բնակիչների հետ, խորհուրդներ տվեց նոր կյանք սկսելու համար:
  • Ամեն ամիս բժշկուհի Սուսաննա Օնանյանը այցելում և անվճար բուժօգնություն է ցուցաբերում «Մայրատուն» և «Պնակ մը կերակուր» ծրագրերի մասնակիցներին:

 «ԼՈՒՅՍԻ ՇՈՂ» ԾՐԱԳԻՐ
 

Եգավյան, Շանթ Գուրդիկյան, Թուջյան և Գրիգորյան (Չալյան) ընտանիքները երկու տարի առաջ  սկիզբ դրեցին «Լույսի Շող» ծրագրին. միջոցներ են տրամադրում խիստ կարիքավոր մարդկանց, ովքեր դիմում են օգնություն ստանալու ակնկալիքով՝ անելանելի իրավիճակից դուրս գալու համար: Այս ամիս «Լույսի Շող» ծրագիրը ապրելակերպը բարելավող ծառայություններ մատուցեց՝

  • Մարիետա Գաբոյանին, որը դժվարին իրավիճակում կապ հաստատեց հիմնադրամի հետ  և գումար խնդրեց՝  հիվանդանոցային ծախսերի, երթևեկի, ինչպես նաև 13-ամյա թոռնիկի  սննդի ծախսերը հոգալու համար իր՝ հիվանդանոցում  գտնվելու ժամանակահատվածում:
  • Դիանային և իր դստերը, ովքեր  ԱԼԲՀ-ի նախկին բնակիչներն են: Այժմ նրանք ապրում են  այսպես կոչված «տնակում», որը չունի մշտական ջուր և ջեռուցում: Ձմռան ցուրտ օրերին նա իր դստերը կերակրելու ոչինչ չունի: Դստերը կերակրում է օրը ընդամենը մեկ խնձորով: Եկավ ԱԼԲՀ-ի գրասենյակ և օգնություն խնդրեց: Տրամադրեցինք մի ամբողջ ամսվա սնունդ:
  • Րաֆֆիին, որը իր ընտանիքի հետ ներգաղթել է Սիրիայից: Տրամադրեցինք սնունդ, որոշակի գումար և ձմեռային տաք հագուստ: Նա չի կարողանում գտնել հարմար աշխատանք և չունի գումար ջեռուցման վարձը վճարելու համար: Ձմռան ամիսների ընթացքում  ԱԼԲՀ-ն օգնեց նրան վճարել ջեռուցման վարձը:

 

 ՄԵՐ ԵՐԱԽՏԱԳԻՏՈՒԹՅՈՒՆՆ ԵՆՔ ՀԱՅՏՆՈՒՄ
 

  • Սերգեյ Հովհաննիսյանին՝ Պապիկի առաջին աչքի վիրահատությունը հովանավորելու համար:
  • Անի և Սեդա Միրզայաններին, ովքեր հովանավորեցին Պապիկի երկրորդ աչքի վիրահատությունը: Պապիկը «Պնակ մը կերակուր» ծրագրի մասնակից է:
  • Նաև մեր մյուս հովանավորներին, ովքեր իրենց  նվիրատվությամբ հնարավորություն են ընձեռում Պապիկին դեղորայք գնելու և նրա առողջությունը պահպանելու համար:

 ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻՆ

  • Անահիտ Անանյանը միացավ ԱԼԲՀ-ի աշխատակազմին, որպեսզի  օգնի  անակնկալ մատուցել  Մարգարյան ծննդատան մայրերին. նրանց նվիրեցինք  նորածնային փաթեթներ:
  • ԱԼԲՀ-ն շարունակում է  իր մարդասիրական գործունեությունը: Հիմնադրամը միշտ լի է մարդկանցով, ովքեր գալիս են տարբեր մարզերից՝ հագուստ, կոշիկներ և այլ անհրաժեշտ ապրանքներ ստանալու խնդրանքով:

 

Մենք Ձեր օգնության կարիքն ունենք այս աշխատանքըկատարելու համարխնդրում ենք կիսվել Ձեր օրհնություններով կարիքավորների հետ: 

Ձեր գնումները էական նշանակություն ունեն
Գնումներ կատարե՛ք Smile.amazon.com/ch/26-4474704  հասցեով և  Amazon-ը նվիրատվություն կանի Փարոս Լայթհաուս Արմենիան Բարեգործական հիմնադրամի համար ԱՄՆ-ում:

Մենք բաց ապաստան ենք, խնդրում ենք այցելել մեր կենտրոն:
Արե’ք  Ձեր նվիրատվությունները այնտեղ, որտեղ կարևոր է և կատարե’ք փոփոխություն մեր բնակիչների կյանքում:

Հասցե՝   1145, ՀՀ, Արմավիրի մարզ, գ. Պտղունք, Վարդանանց 1

Հեռ.: 374-93-32-78-34; 374-43-500-503

www.armenianlighthouse.org   E-mail: armenianlighthouse@gmail.com
 
 
Խնդրում ենք նվիրատվություն կատարել հետևյալ հասցեով՝

https://www.paypal.me/Armenianlighthouse

Խնդրում ենք հավանել մեր Facebook-յան էջը՝

https://www.facebook.com/ArmenianLighthouseCharitableFoundation/