Տեղեկատվական նամակ Դեկտեմբեր 2018

 

ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ 

Ապաստանը լի է բնակիչներով։

  •  Քանի որ տոները մոտ էին, մենք զբաղված էինք միջոցառումներ կազմակերպելով, նվերներ էինք պատրաստում ծրագրերի բոլոր մասնակիցներին։ Ապաստանի բնակիչները՝ որպես անակնկալ, Նոր տարվա հիանալի ներկայացում էին պատրաստել։ Երեխաներն արտասանում էին և երգում։
  • Դեկտեմբերի 28-ին, ինչպես ամեն ուրբաթ, օրը սկսեցինք «Աստվածաշնչի սերտողությամբ», այնուհետև տոնական հյուրասիրություն մատուցվեց մեծահասակներին։ Նրանց համար անակնկալ էր սպասվում դահլիճում․ Նոր տարվա նվերներ էինք պատրաստել։ Տոնական տրամադրությանը գումարվեց տոնական երաժշտությունը։

ՄԵՐ ԵՐԱԽՏԱԳԻՏՈՒԹՅՈՒՆՆ ԵՆՔ ՀԱՅՏՆՈՒՄ

  • «Zvartnots Handling»-ի աշխատակազմի անդամներին՝ Քրիստինայի գլխավորությամբ՝ «Մայրատան» շահառուներին  քաղցրավենիք հատկացնելու համար։
  • Թաիրովի միջնակարգ դպրոցի տնօրենը և աշխատակազմի անդամներն այցելեցին ԱԼԲՀ։ Նրանք անակնկալ նվերներ մատուցեցին փոքրիկ բնակիչներին:
  • Էջմիածնի «Ալինա» սուպերմարկետի սեփականատեր Արամ Օհանջանյանին՝ ապաստանի բնակիչներին սնունդ տրամադրելու  համար։
  • Էջմիածնի № 1 սուպերմարկետի սեփականատեր Ժորժ Նավասարդյանին, ով տրամադրեց սնունդ, որպեսզի ապաստանի բնակիչներն ունենան ամանորյա համեղ սեղան։
  • Երևանի Տիկնիկային թատրոնի և Երևանի ռուսական դրամատիկական թատրոնի տնօրեններին՝ ամանորյա ներկայացումների անվճար տոմսեր նվիրելու համար։
  • «Շեն Տուն» սուպերմարկետից պարոն Հրանտին, ով ներկայացման ընթացքում անակնկալ մատուցեց մեր բնակիչներին՝ նրանց տրամադրելով քաղցրավենիքով լի  փաթեթներ։
  • «Zvartnots Handling»-ի աշխատակազմի անդամներին՝ Քրիստինայի գլխավորությամբ՝ «Մայրատան» շահառուներին  քաղցրավենիք հատկացնելու համար։

ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻՆ 

  • Մեր աշխատակազմն այցելեց Արմավիրի մարզի Առատաշեն և Արարատի մարզի Այգեպատ համայնքներ և 80 անապահով ընտանիքի տրամադրեց ձմեռային տաք հագուստներ ու խաղալիքներ։
  • Նորածնային փաթեթներ տրամադրեցինք Էջմիածնի բժշկական կենտրոնի նորածիններին։
  • ԱԼԲՀ-ի աշխատատակազմը հրավիրված էր Մուսալեռի մանկապարտեզի ամանորյա հանդեսին։ Հանդեսի վերջում բոլոր երեխաները նվերներ ստացան։

Մենք Ձեր օգնության կարիքն ունենք այս աշխատանքըկատարելու համարխնդրում ենք կիսվել Ձեր օրհնություններով կարիքավորների հետ: 

Ձեր գնումները էական նշանակություն ունեն
Գնումներ կատարե՛ք Smile.amazon.com/ch/26-4474704  հասցեով և  Amazon-ը նվիրատվություն կանի Փարոս Լայթհաուս Արմենիան Բարեգործական հիմնադրամի համար ԱՄՆ-ում:

Մենք բաց ապաստան ենք, խնդրում ենք այցելել մեր կենտրոն:
Արե’ք  Ձեր նվիրատվությունները այնտեղ, որտեղ կարևոր է և կատարե’ք փոփոխություն մեր բնակիչների կյանքում:

Հասցե՝   1145, ՀՀ, Արմավիրի մարզ, գ. Պտղունք, Վարդանանց 1

Հեռ.: 374-93-32-78-34; 374-43-500-503

www.armenianlighthouse.org   E-mail: armenianlighthouse@gmail.com
 
 
Խնդրում ենք նվիրատվություն կատարել հետևյալ հասցեով՝

https://www.paypal.me/Armenianlighthouse

Խնդրում ենք հավանել մեր Facebook-յան էջը՝

https://www.facebook.com/ArmenianLighthouseCharitableFoundation/