Տեղեկատվական նամակ Հոկտեմբեր 2018

 

ՀՅՈՒՐԵՐ  ԵՎ  ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

  • Արմավիրի փոխմարզպետ Կարեն Գրիգորյանը այցելեց մեր կենտրոն, ծանոթացավ հիմնադիրների հետ: Հանդիպման ընթացքում քննարկվեցին հետագա ծրագրեր:
  • Լուսինե Անտոնյանը /Հայաստանի Մանուկների հիմնադրամի առողջապահական ենթածրագրի ղեկավարը / ԵՊԲՀ-ի մի քանի օրդինատորների հետ այցելեցին մեր կենտրոն: Նրանք զննեցին  «Մայրատան» բնակիչներին և «Պնակ մը կերակուր» ծրագրի մեծահասակներին:
    Մենք երախտապարտ ենք բժշկուհի Սուսաննա Օնանյանին այս համագործակցությունն իրականացնելու համար:
  • Մեր կոնտեյները հասավ Հայաստան:  Բնակիչները և աշխատակազմը օգնեցին բեռնաթափելու կոնտեյները:Շնորհակալ ենք ԱՄՆ-ում գտնվող նվիրատուներին՝ իրենց առատ նվիրատվությունների համար:
  • Բժշկուհի Ժանին Սրուրյանը այցելեց մեր հաստատություն: Նա Հայաստանի լավագույն ակնաբույժներից է, ով նախորդ տարի կատարեց Մարինեի, իսկ այս տարի՝ Պապիկի աչքի վիրահատությունները: Պապիկը վերջին 7 տարիների ընթացքում հանդիսանում է  «Պնակ մը կերակուր» ծրագրի շահառու:

ՄԱՅՐԱՏՈՒՆ 

ԱԼԲՀ-ն ընդլայնում է իր գործունեությունը.

  • Բացվեց վարսահարդարման և մատնահարդարման սրահը,որը նախատեսված է այն կանանց համար, ովքեր ուսանել են այդ մասնագիտությամբ  և այժմ պրակտիկորեն հմտանալով՝ իրենց անվարձահատույց ծառայություններն են մատուցում :
  • Երեխաների խնամքի կենտրոնի նպատակն է՝ մայրերի աշխատանքային ժամերին վերջիններիս պահել ապահով և ուրախ միջավայրում:
  • Մեր բնակիչները այցելեցին Երևանի կենդանաբանական այգի: Շնորհակալ ենք Երևանի կենդանաբանական այգու տնօրինությանը՝ անվճար տոմսեր հատկացնելու համար:
  • Շնորհակալ ենք բժշկուհի Սուսաննա Օնանյանին, ով AHABA-ի ( հայկական առողջապահական ասոցիացիա)միջոցով կազմակերպեց  բժշկական սենյակների  դողորայքի ապահովումը ,որը բժշկուհին կամավոր բժշկական ծառայություններ  մատուցելով ՝ տրամադրեց   բնակիչներին և մեծահասակներին:

ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻՆ

  • ԱԼԲՀ-ի անձնակազմը  նվերներով  այցելեց Հանրապետական հիվանդանոց և անակնկալ մատուցեց 64 նոր ծննդաբերած մայրերի:
  • ԱԼԲՀ-ն  նաև աջակցություն է ցուցաբերում Սիրիայից եկած ներգաղթյալներին, ովքեր կորցրել են իրենց տունը և բնակություն   հաստատել  Հայաստանում:

Մենք Ձեր օգնության կարիքն ունենք այս աշխատանքըկատարելու համարխնդրում ենք կիսվել Ձեր օրհնություններով կարիքավորների հետ: 

Ձեր գնումները էական նշանակություն ունեն
Գնումներ կատարե՛ք Smile.amazon.com/ch/26-4474704  հասցեով և  Amazon-ը նվիրատվություն կանի Փարոս Լայթհաուս Արմենիան Բարեգործական հիմնադրամի համար ԱՄՆ-ում:

Մենք բաց ապաստան ենք, խնդրում ենք այցելել մեր կենտրոն:
Արե’ք  Ձեր նվիրատվությունները այնտեղ, որտեղ կարևոր է և կատարե’ք փոփոխություն մեր բնակիչների կյանքում:

Հասցե՝   1145, ՀՀ, Արմավիրի մարզ, գ. Պտղունք, Վարդանանց 1

Հեռ.: 374-93-32-78-34; 374-43-500-503

www.armenianlighthouse.org   E-mail: armenianlighthouse@gmail.com
 
 
Խնդրում ենք նվիրատվություն կատարել հետևյալ հասցեով՝

https://www.paypal.me/Armenianlighthouse

Խնդրում ենք հավանել մեր Facebook-յան էջը՝

https://www.facebook.com/ArmenianLighthouseCharitableFoundation/