Տեղեկատվական նամակ Սեպտեմբեր 2018
ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ
Ուրախ ենք հյուրընկալել մեր հիմնադիրներ տեր և տիկին Ղազարյաններին, նրանց ներկայությունը ուրախություն պարգևեց ոչ միայն աշխատակազմին և բնակիչներին, այլ նաև մեր մեծահասակներին: Դիմավորեցինք նրանց երգ ու պարով :
<<Պնակ մը կերակուր>>ծրագրի մասնակիցները և մեր բնակիչները ուղևորություն կատարեցին դեպի Աշտարակ:Շատ լավ ժամանակ անցկացրեցին, երաժշտության ու պարերի ներքո՝ համտեսելով համեղ ուտեստներ: Ուղղևորությունը հովանավորել էր Սերժ Հովհաննիսյանը և իր ընտանիքը:
Ընթացիկ տարում տեղի ունեցավ երկրորդ մկրտության առարողությունը կազմակերպված հիմնադիրների կողմից ԱԼԲՀ-ի մատուռում : Եկեղեցական արարողությունից հետո նոր մկրտված քրիստոնյաները և հյուրերը լավ ժամանակ անցկացրին առատ սեղանների շուրջ: Լավագույն մաղթանքները նոր մկրտվածներին հավատի նոր ուղում:
ՀՅՈՒՐԵՐ
ԱԼԲՀ-ը լի է հյուրերով: Հայկական տարբեր ընտանիքներ ամբողջ աշխարհից այցելեցին մեր հիմնադրամը և շրջայց կատարեցին: Մենք շնորհակալություն ենք հայտնում բոլոր նրանց, ովքեր կատարեցին նվիրատվություն և ուշադրության արժանացրեցին մեր հիմնադրամը:
ՄԱՅՐԱՏՈՒՆ
Բնակիչներից մեկը լույս աշխարը բերեց տղա երեխա: Մենք ջերմորեն ընդունեցինք մորը ու նորածին Գևորգին:Ցանկանալով նրանց երկար տարիների առողջություն, սեր և երջանկություն:
ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻՆ
ԱԼԲՀ-ը շարունակում է իր <<Հույսի Ճրագ>>ծրագիրը:Մեր աշխատակազմը այցելեց Արմավիրի մարզի Արագած և Շահումյան գյուղեր և տրամադրեց մարդասիրական օգնություն 80 ընտանիքի:Մենք նաև այցելեցինք Արագած գյուղի մանկապարտեզ և նվիրաբերեցինք երեխաներին հագուստ և խաղալիքներ:
Արագածոտնի մարզի Բյուրական գյուղի 70 ընտանիքի տրամադրվեց մարդասիրական օգնություն: Խաղալիքներ ու հագուստ տրամադրվեց նաև Բյուրական գյուղի մանկապարտեզին: