Տեղեկատվական նամակ Հուլիս 2018
ՀՅՈՒՐԵՐԸ ԱԼԲՀ-Ի ՀԱՅԱՍՏԱՆՅԱՆ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ
ԱԼԲՀ-ն լի էր հյուրերով
- Հաճյանները, Շիկլանյանները, Պերսեկյանները և Թութունջյանները իրենց ընտանիքների անդամների հետ այցելեցին մեր հաստատություն: Մեր խորին երախտագիտությունն ենք հայտնում երգիչ Գևորգ Հաճյանին, ով ելույթ ունեցավ մեր տարեցների և բնակիչների համար: Նաև շնորհակալություն ենք հայտնում Զեփյուռ Հովհաննեսյանին՝ ում շնորհիվ բոլոր հյուրերը հավաքվել էին մեր կենտրոնում:
- 18 հոգուց բաղկացած խումբն այցելեց ԱԼԲՀ և շրջեց հաստատությունում: Հետո նրանք միացան մեզ, և մենք միասին գնացինք Արագածոտնի մարզի Նոր Ամանոս գյուղ, որտեղ օգնություն բաժանեցինք 99 ընտանիքի:
- Մեր կենտրոն այցելեցին Լևոն և Մարինե Բաղդասարյանները: Նրանք «Պնակ մը կերակուր» ծրագրի հովանավորներն էին: Նրանց երեխաները ուտելիք մատուցեցին մեր տարեցներին: Մենք նաև շնորհակալություն ենք հայտնում նրանց` մեր խոհանոցի սառույցի սարքը գնելու համար:
Մենք երախտապարտ ենք բոլոր նրանց, ովքեր մեր հիմնադրամի միջոցով արտահայտում են իրենց սերն ու աջակցությունը կարիքավոր մարդկանց նկատմամբ: Դա բարեգործության հիանալի օրինակ է` հատկապես երեխաների դեպքում:
- ԱԼԲՀ-ն լի է հյուրերով
- Օրիորդ Զեփյուռը հյուրերի հետ
- Մեր հյուրերը շրջում են ԱԼԲՀ-ում
- Գևորգ Հաճյանի հրաշալի կատարումը ԱԼԲՀ-ում
ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Մեր հիմնադիրները՝ պարոն և տիկին Ղազարյանները, Սուրբ Մյուռոնաթափ Աղավնի նվիրեցին Փարաքարի Սբ. Մարիամ Աստվածածին եկեղեցուն: Յուրաքանչյուր կիրակի, ավելի քան յոթ տարի, մեր բնակիչներն ու երեխաները՝ մի մեծ ընտանիքի նման, մասնակցում են այդ եկեղեցու Սուրբ Պատարագին: Այս ամբողջ տարիների ընթացքում Տեր Պարթև Աշուրյանը հավատարմորեն ծառայում է մեր կենտրոնի բնակիչներին և տարեցներին յուրաքանչյուր ուրբաթ անցկացնելով Աստվածաշնչի սերտողության դասընթացներ։ Շրջակա գյուղերի բնակիչներն էլ են այցելում մեր կենտրոն՝ Աստծո Խոսքը լսելու և ամրապնդելու իրենց հավատքը:
Բոլորիս խորին երախտագիտությունն ենք հայտնում Տեր Պարթևին՝ իր անձնվեր ծառայության համար:
- Տեր Պարթևը ստանում է սուրբ մյուռոնաթափ աղավնին
- Տեր և տկն․ Բաղգասարյանները ԱԼԲՀ-ում
ՄԱՅՐԱՏՈՒՆ
Մեծ խանդավառությամր նշեցինք ամռան ամենասիրված տոնը՝ Վարդավառը:Մեզ մոտ ապաստան գտած բոլոր բնակիչները հավաքվեցին և խոշոր «ջրամարտ» սկսվեց:Նրանք բոլորն իսկապես վայելում էին այդ տոնական օրը:
Մեր ապաստանի բնակիչ Սոֆին մի ամբողջ տարի մասնակցեց վարսահարդարման դասընթացների և ստացավ գերազանցության վկայագիր: Այժմ նա օգտագործում է իր հմտությունները և գեղեցկացնում մեր բնակիչներին և ծերերին:
Մեր բնակիչները, ԱՄՆ-ից ժամանած կամավոր Զեփյուռ Օհաննեսյանի ղեկավարությամբ, կարի սենյակում ստեղծեցին արտահայտիչ և գեղեցիկ ձեռագործ իրեր:
- Մեր բնակիչները տոնում են Վարդավառը
- Սոֆին օգտագործում է վարսահարդարման իր հմտությունները տարեցներին գեղեցկացնելու համար
- Երեխաները վայելում են բակային ճամբարային խաղերը
- Օրիորդ Զեփյուռ Օհաննեսյանը մեր կարի սենյակում
Հուլիսի 29-ին մեր հիմնադիրները երախտիքի ճաշ մատուցեցին իրենց առանձնատանը` մեր աջակիցների պատվին:
Մեր հիմնադիր / գործադիր տնօրեն Սեթա Ղազարյանը շնորհակալություն հայտնեց մեր բոլոր կամավորներին և նվիրատուներին իրենց առատաձեռն օգնության համար, որն օգնում է առողջ, լավ և գործուն պահել մեր համայնքը: Ներկա էր ավելի քան 120 մարդ: Մեր Հայաստանյան հաստատություն այցելած հյուրերից շատերը իրենց տպավորությունները կիսեցին մյուսների հետ: Մասնակիցները վայելում էին հատուկ իրենց համար պատրաստված ուտեստներ և աղանդեր: Հյուրերին հատկացված վիճակախաղի տոմսերով մեր բնակիչների ձեռքի աշխատանքները գտան իրենց նոր տերերին: Վիճակախաղի ժամանակ հաջողակ հաղթողները ստացան մեր կանանց ձեռքով պատրաստված երկու մեծ պայուսակ և երկու մեծ նկար Հայաստանից: Հյուրերը նաև դիտեցին ԱԼԲՀ-ի գործունեության մասին պատմող նոր տեսանյութեր:
ԵՐԱԽՏԻՔԻ ՃԱՇԸ մեր շնորհակալության դրսևորումն է այն անհատներին, ովքեր իսկապես համագործակցության,
- Երեխաները վայելում են բակային ճամբարային խաղերը
- Մեր հիմնադիր / գործադիր տնօրեն Սեթա Ղազարյանը ճաշի ժամանակ
Մենք Ձեր օգնության կարիքն ունենք այս աշխատանքը կատարելուհամար, խնդրում ենք կիսվել Ձեր օրհնություններով կարիքավորների հետ:
Ձեր գնումները էական նշանակություն ունեն
Գնումներ կատարե՛ք Smile.amazon.com/ch/
Մենք բաց ապաստան ենք, խնդրում ենք այցելել մեր կենտրոն:
Արե’ք Ձեր նվիրատվությունները այնտեղ, որտեղ կարևոր է և կատարե’ք փոփոխություն մեր բնակիչների կյանքում:
Հասցե՝ 1145, ՀՀ, Արմավիրի մարզ, գ. Պտղունք, Վարդանանց 1
Հեռ.: 374-93-32-78-34; 374-43-500-503
www.armenianlighthouse.org E-mail: armenianlighthouse@gmail.com
Խնդրում ենք նվիրատվություն կատարել հետևյալ հասցեով՝
https://www.paypal.me/
Խնդրում ենք հավանել մեր Facebook-յան էջը՝
https://www.facebook.com/