Տեղեկատվական նամակ Ապրիլ 2018
May 21, 2018
ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ԱՄՆ-ում Պեզեշկյանների ընտանիքը մեծահոգաբար տրրամադրեց, որպեսզի մեր Ապրիլյան հավաքույթը տեղի ունենա նրանց բնակարանում, ինչի համար մենք անչափ շնորհակալ ենք։ Շատ հաջողված միջոցառում էր, ներկա էին մոտավորապես 90 հյուր։
Իրենց ներկայությամբ մեզ պատվել էին կոնսոուլ Բոլա Դիվայնը, Glendale-ի քաղաքապետ Զարեհ Սինանյանը, քարտուղար Արտաշես Քասախյանը։
Շնորհակալ ենք բոլոր ներկաներին, որ ընտրել են ԱԼԲՀ-ն որպես այն կազմակերպություններից մեկը, որին աջակցում են։
Հայաստանում, Պտղունք գյուղի Տեր և Տկն. Ղազարյանների անվան մանկապարտեզում գարնանային հանդեսի մասնակցեցինք: Հանդեսը առաջին անգամ էր նոր տնօրենի ղեկավարմամբ, երեխաները շատ հուզված էին: Տկն. Սեթան հրավիրված էր հանդեսին: ԱԼԲՀ-ի պահեստից նա շատ նվիրաբերված խաղալիքներ տրամադրեց մանկապարտեզի խաղասենյակին, որը կառուցել է պրն. Զոհրաբը:
Նրանք տկն. Սեթային ծաղիկներ նվիրեցին:

- Հիմնադիրները Glendale-ի քաղաքապետ Զարեհ Սինանյանի և քարտուղար Արտաշես Քասախայանի հետ
- Պեզեշկյանների տանը միջոցառման ժամանակ
- իմավորում ենք հիմնադիրներին ԱԼԲՀ-ում
- Մանկապարտեզի երեխաները իրենց նվերների հետ
ՄԵՐ ԵՐԱԽՏԱԳԻՏՈՒԹՅՈՒՆՆ ԵՆՔ ՀԱՅՏՆՈՒՄ
Մեր երախտագիտությունն ենք հայտնում “AHABA” (Bay Area-ի հայկական առողջապահական ասոցացիային) և բժ. Ելենա Սագայանին, ով տրամադրեց համապատասխան միջոցներ, որպեսզի ԱԼԲՀ-ի հայաստանյան գրասենայկի բժշկական սենյակի համար դեղորայք ձեռք բերենք: Շնորհակալ ենք բժ. Օնանյանին դեղորայքը գնելու, իր կամավոր աջակցությունը ցուցաբերելու և դեղամիջոցները ծերերին և բնակիչներին տրամադրելու համար:
Շնորհակալ ենք նաև Մարիամ Մանուկյանին դրամական միջոցները բժ. Սուսաննա Օնանյանին հասցնելու համար:
Շնորհակալ ենք նաև Մարիամ Մանուկյանին դրամական միջոցները բժ. Սուսաննա Օնանյանին հասցնելու համար:
- Շնորհակալ ենք նվիրատվության համար
- Մեր բնակիչներից 3-ը ծառայություն են մատուցում խորանում
ՄԱՅՐԱՏՈՒՆ
Մեր երեխաների մասնակցությամբ յուրահատուկ միջոցառում տեղի ունեցավ կենտրոնում: Այն կազմակերպել էր մանկապարտեզի երաժշտության նախկին ուսուցչուհին: Մթնոլորտը սիրով լի էր:
Երեխաները շատ հուզված էին, հիմնադիրները մեծ բավականություն ստացան հանդեսի դիտումից:
17 հոգի մկրտվեցին մեր մատուռ եկեղեցում։
Նրանցից մեկը “Պնակ մը Կերակուր” ծրագրի շահառուներից էր։ Կրոնական արարողությունից հետո, մենք պատրաստել էինք սեղան լի քաղցրեղենով, հյութերով, փոփ-քորնով, մրգերով, և նրանք երաժշտության ներքո պարեցին։
Մենք նվերներ տրամադրեցինք երեխաներին և նրանց մայրիկներին։
Թող այս օրը անվերջանալի խաղաղություն և ուրախություն բերի մեր ապաստանի բնակիչներին և նրանց երեխաներին։

- Փոքրիկ բնակիչները հանդեսի ժամանակ
- Մկրտության արարողություն
ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻՆ
ԱԼԲՀ-ն վերսկսել է ծրագիրը. նվերների տրամադրում նորածիններին: Բաշխում ենք փաթեթներ Հայաստանի տարբեր ծննդատներ:
Էջմիածնի հիվանդանոց էինք այցելել և անակնկալ մատուցել մայրերին՝ տրամադրելով նորածնի հագուստ և տակդիր։ Մեկ այլ օր գնացինք Աստղիկ ԲԿ և Հանրապետական հիվանդանոց: Մոտավորապես 250 նորածին ստացավ փաթեթներ:
Արցախի՝ Ստեփանակերտի Ք. Քոքսի անվան վերականգնողական կենտրոնի տնօրեն՝ Վարդան Թադևոսյանը և Անգլիայից ժամանած բժ. Սեդա Պողոսյանը այցելեցին մեր կենտրոն: Բժ. Պողոսյանը մեր ապաստանի բնակիչներին և ծերերին մշտապես բժշկական օգնություն է ցուցաբերում: Նվիրաբերեցինք բժշկական և ուրոլոգիական պարագաներ վերականգնողական կենտրոնին. դրանք կօգտագործվեն վիրավոր զինվորների համար:
Մեր երախտագիտությունն ենք հայտնում բժ. Հակոբ Դիքրանյանին Montebello CA-ից, ով նվիրաբերել էր բոլոր այդ ուրոլոգիական պարագաները, որոնց կարիքը շատ կար Ստեփանակերտում:
Այս ամիս այցելեցինք Արագածոտնի մարզ՝ բաշխելու մարդասիրական օգնություն 100 կարիքավոր ընտանիքի։ Մեկ այլ երկարատև ճանապարհ կտրեցինք, որպեսզի հասնենք Շիրակի մարզ, գյուղ Շիրակ, որտեղ 120 կարիքավոր անապահով ընտանիք ստացավ օգնություն։ 4 ժամ տևեց, որպեսզի այնտեղ հասնենք։
- Աստղիկ ԲԿ-ում
- բժ. Վարդանը և բժ. Սեդան ստանում են մեր նվիրատվությունը
- Նվիրատվության ընթացքը Արագածոտնում
- Շիրակի գյուղապետարանը լի էր մարդկանցով
Մենք Ձեր օգնության կարիքն ունենք այս աշխատանքըկատարելու համար, խնդրում ենք կիսվել Ձեր օրհնություններով կարիքավորների հետ:
Մենք բաց ապաստան ենք, խնդրում ենք այցելել մեր կենտրոն:
Արե’ք Ձեր նվիրատվությունները այնտեղ, որտեղ կարևոր է և կատարե’ք փոփոխություն մեր բնակիչների կյանքում:
Հասցե՝ 1145, ՀՀ, Արմավիրի մարզ, գ. Պտղունք, Վարդանանց 1
Հեռ.: 374-93-32-78-34; 374-43-500-503
www.armenianlighthouse.org E-mail: armenianlighthouse@gmail.com
Խնդրում ենք նվիրատվություն կատարել հետևյալ հասցեով՝
https://www.paypal.me/
Խնդրում ենք հավանել մեր Facebook-յան էջը՝
https://www.facebook.com/