Տեղեկատվական նամակ Մարտ 2018
- Տոնեցինք մարտի 8-ը՝ կանանց միջազգային օրը կենտրոնում: Օրը հիանալի դարձրեցինք և՛ ապաստանի բնակիչների, և՛ «Պնակ մը կերակուր» ծրագրի մասնակիցների համար: Անձնակազմի անդամների հետ ծերերը պարեցին և վայելեցին իրենց օրը: Տրամադրեցինք նվերներ բոլորին:
Շնորհակալ ենք Լույս հեռուստաընկերությանը և Ժամ լրատվականին տոնակատարությունը ամբողջությամբ լուսաբանելու համար:
https://www.youtube.com/
http://www.hzham.am/articles/%
- Armenia Tree Project-ին մշտադալար ծառեր նվիրաբերելու համար, որոնք մենք տնկեցինք մեր պարտեզում:
- Մեր հիմնադիրները ԱՄՆ-ում փաթեթավորում և պատրաստում են ապրանքներ՝ բեռնելով կոնտեյները այն ժամանակ, երբ անձրևում էր, այնուհետև ուղարկեցին նավամատույց, և նավը ուղևորվեց Երևան: Հիմնադիրները և կամավորները փառք տվեցին Տիրոջը այն հիանալի զգացողության համար, որը վերապրեցին կոնտեյները Հայաստան ուղարկելիս: Շնորհակալ ենք բոլոր նրանց, ովքեր նվիրաբերեցին նոր ջինսեր և հագուստ, անվասայլակներ, խոհանոցային պարագաներ և այն ինչ հնարավոր է, որպեսզի տեղափոխումը իրականություն դարձնեն:
Բնակիչները սկսել են աշխատել ջերմոցում և շուտով կունենանք շատ լոլիկներ, պղպեղներ և վարունգներ: Քաջալերում ենք աշխատանքները ջերմոցում: Բնակիչներից շատերին սովորեցնում ենք ինչպես մշակել և պահպանել մշակաբույսեր:
Տոնեցինք նաև Զատիկը: Բնակիչները գնացին եկեղեցի, խաղացին ձվիկների որս, այնուհետև հավաքվեցին սեղանի շուրջ, որը լի էր զատկական ուտելիքներով:
Շարունակում ենք օգնել անապահով ընտանիքներին: Մարդասիրական օգնություն տրամադրեցինք Արարատի մարզի Կանաչուտ գյուղին, մեկ այլ բարեգործական գործունեություն ծավալեցինք Արմավիրի մարզի Հովտամեջ գյուղում, գրեթե 160 ընտանիք օգնություն ստացան հագուստ, կոշիկ, խաղալիքներ և այլ անհրաժեշտ պարագաներ:
Մենք Ձեր օգնության կարիքն ունենք այս աշխատանքըկատարելու համար, խնդրում ենք կիսվել Ձեր օրհնություններով կարիքավորների հետ:
Մենք բաց ապաստան ենք, խնդրում ենք այցելել մեր կենտրոն:
Արե’ք Ձեր նվիրատվությունները այնտեղ, որտեղ կարևոր է և կատարե’ք փոփոխություն մեր բնակիչների կյանքում:
Հասցե՝ 1145, ՀՀ, Արմավիրի մարզ, գ. Պտղունք, Վարդանանց 1
Հեռ.: 374-93-32-78-34; 374-43-500-503
www.armenianlighthouse.org E-mail: armenianlighthouse@gmail.com
Խնդրում ենք նվիրատվություն կատարել հետևյալ հասցեով՝
https://www.paypal.me/
Խնդրում ենք հավանել մեր Facebook-յան էջը՝
https://www.facebook.com/