Տեղեկատվական նամակ փետրվար 2018
ՄԱՅՐԱՏՈՒՆ
Հետևելով մեր առաքելությանը՝ ևս մեկ երեխա դուրս բերեցինք մանկատնից և վերամիավորեցինք իր մայրիկի հետ։ Աննան ի սկզբանե եղել էր մեր ապաստանում: Իր առաջնեկին ունենալուց մի քանի ամիս անց դուրս էր եկել: Նա կրկին եկավ մեր ապաստան 2017թ․-ի նոյեմբերին անմիջապես հիվանդանոցից իր եկրորդ երեխայի հետ: Լույս աշխարհ էր եկել տղա երեխա: Նա թողել էր իր ավագ որդուն՝ Դանիելին, մանկատանը ծայրահեղ վատ ֆինանսական պայմաններից ելնելով: Նա ամբողջ ընթացքում տխուր էր և հուսալքված,քանի որ կարոտում էր իր առաջնեկին,ում չէր տեսել առավել քան 8 ամիս: Մենք դիմեցինք Արմավիրի մարզպետարան, որպեսզի օգնեն մեզ երեխային բերեն մեր կենտրոն: Նրանք պատրաստեցին համապատասխան բոլոր փաստաթղթերը:
Մեր հատուկ երախտագիտությունն ենք հայտնում Ասթինե Ապիտոնյանին դեպքին արագ արձագանք տալու և պահանջվող փաստաթղթերը տրամադրելու համար։
Հիմա Աննան և իր երկու տղաները միասին բնակվում են ապաստանում ինչպես լիարժեք ընտանիք:
- Հովհաննես Մկրտչյանին Յութայից 53 տուփ նոր վերմակ նվիրաբերելու և Ալբերտ Շահինյանին Յութայից՝ Federal express-ի միջոցով դեպի Կալիֆորնիա փոխադրաման ծախսերը հոգալու համար:
- Շնորհակալ ենք Յութայում Hearts Tied կազմակերպությանը 700 վերմակ նվիրաբերելու համար
- Armenian Eye Care Project-ին մեր ապաստանի փոքրիկ բնակիչներից մեկի աչքի բուժումը կազմակերպելու համար։ 7-ամյա Մհերը ուներ խնդիր իր աչքերից մեկի հետ, և նրանք մեր խնդրանքին անմիջապես արձագանքեցին, և այժմ Մհերը ուրախ է, որ այդ աչքով լավ է տեսում: AECP-ը կազմակերպեց բոլոր անհրաժեշտ հետազոտությունները և ակնոց նվիրաբերեց:
- Շնորհակալ ենք Թամար Բարսամյանին, Արա Թաբիբին և Թորգոմ Սահակյանին շարունակաբար Signal Hill,CA-ի պահեստում կամավոր փաթեթավորում կատարելու համար:
- Արամ Համբարձումյանին Orange County-ից, ով Հայաստանի համար նվիրաբերել է երկրաշարժի ժամանակ գոյատևելու առաջին անհրաժեշտության պարագաներ:
- «Զվարթնոց Հենդլինգ» ՓԲԸ-ի հաշվառողների 4-րդ հերթափոխի կազմին դեղորայք և քաղցրավենիք նվիրաբերելու համար։
- Տկն․Արմինեին շաբաթական երկու անգամ մեր փոքրիկ բնակիչներին բազմաժանր երգեր սովորեցնելու համար։ Նա երկար ժամանակ աշխատել է Պտղունքի մանկապարտեզում որպես դաշնակահարուհի և երեխաների հետ աշխատելու մեծ փորձ ունի։
- Մանկական զարգացման կենտրոնին Վաչագան Թամազյանի գլխավորությամբ։
Նրանք կազմակերպել էին հրաշալի տիկնիկային թատրոն և ներկայացում մեր երեխաների համար։ Փոքրիկ բնակիչները բավականություն ստացան իրենց ժամանակից, իսկ վերջում բազմաթիվ ինտելեկտուալ և ստեղծարար խաղեր խաղացին աշխատակիցների հետ։ - Շնորհակալ ենք ԱՄՆ-ում գտնվող բոլոր նվիրատուներին հագուստ, խաղալիքներ,տակդիրներ, խոհանոցային պարագաներ, վերմակներ և այլ իրեր Հայաստանի անապահով մարդկանց նվիրաբերելու համար: Կոնտեյները հասավ ԱԼԲՀ-ի պահեստ Պտղունք գյուղ:
- Ասթինե Ապիտոնյանին 7 արկղ սնունդ նվիրաբերելու համար: Կօգտագործենք այդ սնունդը Մայրատան բնակիչների համար:
Խնդրում ենք ազատ պահել Ապրիլի 8-ը Glendale-ում կայանալիք միջոցառման համար: Եթե Դուք չեք կարող ներկա գտնվել, հուսանք որ այնուամենայնիվ կարող եք կատարել նվիրատվություն:
Մեր հիմնադրամի շարունակական հաջողությունը և այն աշխատանքը, որ արվում է Հայաստանում կախված է Ձեզ պես մեծահոգի նվիրատուներից:
|
|