Տեղեկատվական նամակ Հունվար 2018

ՄԱՅՐԱՏՈՒՆ 
 
Մեր բնակիչների կյանքը դառնում է ավելի հետաքրքրի և գունագեղ, երբ նրանք մասնակցում  են մշակութային իրադարձությունների: Հունվարի սկզբին երեխաների և մեծահասակների համար թատրոնը տրամադրել էր
ներկայացման տոմսեր: Մեր բնակիչները երեխաների հետ գնացել էին Տիկնիկային թատրոն: Հունվարի կեսին բնակիչները գնացին ներկայացման կազմակերպված մեկ այլ եկեղեցու կողմից: Մի երեկո գնացինք Երևանով շրջելու և վայելելու երեկոյան Երևանը:  Սուրբ Ծննդյան երեկոյան գնացել էինք Էջմիածնի Մայր տաճար: Սուրբ պատարագից հետո կենտրոնում նրանց սպասում էր Սուրբ Ծննդյան ընթրիքը:
 

«Աստվածաշնչի սերտողության» դասերը շարունակվում են առաքելական եկեղեցու քահանայի առաջնորդությամբ: Հունվարին Տեր Պարթևը կատարեց Սուրբ Ծննդյան տոնակատարություն (Ջրօրհնեք) և օրհնեց ամբողջ կենտրոնը: Բոլոր բնակիչները և հարևան գյուղերի մարդիկ ներկա էին արարողությանը: Օրհնեց նաև սնունդը, այնուհետև տոնեցինք Քրիստոսի ծնունդը և մկրտությունը:
Մեր փոքրիկ բնակիչներից երկուսը ամեն կիրակի շարունակ լացում էին, որպեսզի մասնակցություն ունենային Սուրբ Պատարագին. Քանի որ մկրտված չէին, նրանց չէր թույլատրվում մասնակցել: Հատուկ նրանց համար մեր քահանայի հետ կազմակերպեցինք մկտրություն: Նրանք երկուսն էլ մկրտվեցին  սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցում: Այժմ նրանք տեր Պարթևի  հետ խորանում մասնակցում են պատարագին և ծառայում են մեր եկեղեցուն որպես իրական քրիստոնյաներ: Մեր կենտրոնի ճաշասենյակում գեղեցիկ սեղանը մրգերով և անուշեղենով սպասում էր նրանց՝ տոնելու այդ իրադարձությունը: Թող Աստծու սերն ու ողորմածությունը միշտ մեր երեխաներին ուղեկից լինի։

 

ՄԵՐ ԽՈՐԻՆ ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹՅՈՒՆՆ ԵՆՔ ՀԱՅՏՆՈՒՄ.
  • Արևածագ երեխաների աջակցության կենտրոնին բռնության ենթարկված երեխաների հետ անվճար հոգեբանական թերապիաներ անցկացնելու համար:
  • Թերապևտ Սուսաննա Օնանյանին իր շարունակական կամավոր հոգատարությունը ցուցաբերելու ծերերին և բնակիչներին, ինչպես նաև ներգրավվելու նվիրատուների դեղորայք ձեռք  բերելու համար:
  • Ատամնաբույժ Արմինեին Lux- Med  ատամնաբուժական կլինիկայից, ով շարունակում է իր բարեգործական աշխատանքները՝ տրամադրելով անհրաժեշտ ատամնաբուժական ծառայություն մեր բնակիչներին և իրենց երեխաներին:
  • “Yes Republic” ինտելեկտուալ ակումբի տնօրինությանը և անձնակազմին մի ամբողջ օր մեր երեխաների հետ անցկացնելու և ինտելեկտուալ և ստեղծարար խաղեր խաղալու համար:
  • Մանկական զարգացման կենտրոնին Վաչագան Թամազյանի գլխավորությամբ  երեխաների համար մեր կենտրոնում հիանալի տիկնիկային ներկայացում  կազմակերպելու համար:  Փոքրիկ բնակիչները վայելեցին իրենց ժամանակը, իսկ  վերջում ինտելեկտուալ և ստեղծարար խաղեր խաղացին իրենց անձնակազմի հետ:

 

 

 

 

Ինչպես ամեն ամիս, այս ամիս ևս  ֆիզիկական անձերից  ստացանք շատ դիմում-խնդրանքներ, ովքեր մարդասիրական օգնության խիստ կարիք ունեին: Տրամադրեցինք  անհրաժեշտ օգնություն բոլոր կարիքավոր ընտանիքներին:
 

Մենք Ձեր օգնության կարիքն ունենք այս աշխատանքըկատարելու համարխնդրում ենք կիսվել Ձեր օրհնություններով կարիքավորների հետ: 

Մենք բաց ապաստան ենք, խնդրում ենք այցելել մեր կենտրոն:
Արե’ք  Ձեր նվիրատվությունները այնտեղ, որտեղ կարևոր է և կատարե’ք փոփոխություն մեր բնակիչների կյանքում:

Հասցե՝   1145, ՀՀ, Արմավիրի մարզ, գ. Պտղունք, Վարդանանց 1

Հեռ.: 374-93-32-78-34; 374-43-500-503

www.armenianlighthouse.org   E-mail: armenianlighthouse@gmail.com
 
 
Խնդրում ենք նվիրատվություն կատարել հետևյալ հասցեով՝

https://www.paypal.me/Armenianlighthouse

Խնդրում ենք հավանել մեր Facebook-յան էջը՝

https://www.facebook.com/ArmenianLighthouseCharitableFoundation/