Տեղեկատվական նամակ Դեկտեմբեր 2017
Քանր որ տոները մոտենում էին, մենք զբաղված էինք երեկույթներ կազմակերպելով, նվերներ էինք պատրաստում ծրագրերի բոլոր մասնակիցներին, Պտղունքի և Մուսալեռր մանկապարտեզներին, վերջիններս կազմակերպել էին Ամանորյա հանդես և հրավիրել էին մեզ:
Ապաստանի փոքրիկ բնակիչները Նոր Տարվա հիանալի անակնկալ ներկայացում էին պատրաստել: Երեխաները արտասանում էին և երգում: Մեր հատուկ շնորհակալությունն ենք հայտնում Արմինեին,ով կամավոր գալիս և դաշնամուր էր նվագում մեր երեխաների համար:
Դեկտեմբերի վերջին, ինչպես ամեն ուրբաթ, օրը սկսեցինք «Աստվածաշնչի սերտողությամբ», այնուհետև տոնական հյուրասիրություն էր սպասվում մեր ծերերին: Նրանց անակնկալ էր սպասվում դահլիճում. Նոր Տարվա նվերներ էինք պատրաստել: Տոնական տրամադրությունը հասավ իր գագաթնակետին տոնական երաժշտության ներքո՝ անձնակազմը և ծերերը բավականություն ստացան իրենց ժամանակից:
- Մեր երախտագիտությունն ենք հայտնում Շվեդիայում Հայաստանի դեսպան՝ Արտակ Ապիտոնյանին, ԱԼԲՀ-ն Ստոկհոլմում Ամանորյա բարեգործական ճաշկերույթին ներկայացնելու համար։
Խնդրում ենք կարդացե՛ք հոդվածները Ամանորյա բարեգործական ճաշկերույթի մասին.
- https://armenpress.am/arm/news/916021/stokholmum-kayacel-e-hayastanin-nvirvats-sb-tsnndyan-baregortsakan.html#.WjIx0F9-7Dk.facebook
- http://www.mfa.am/en/press-releases/item/2017/12/12/sweden_charity_lunch/
- Շնորհակալ ենք Հայաստանի Մանկական Ասոցացիային Մայրատան բնակիչներին սնունդ նվիրաբերելու համար:
- Կարո Օբջանյանին Sherman Oaks Med. Supplies–ից Հայաստան ուղարկելու համար 4 էլեկտրական սայլակ նվիրաբերելու համար:
- Ժիրայր Արթինյանին Top Choice Home Healthcare-ից 4 էլեկտրական սայլակ,անվասայլակ,քայլակ և հենակ նվիրաբերելու համար:
- Զվարթնոց Հենդլինգին (հաշվառողների 4-րդ հերթափոխ), Մայրատան բնակիչներին սնունդ և քաղցրավենիք տրամադրելու համար:
- ժորժ Նավասարդյանին Էջմիածնի №1 սուպերմարկետից, բնակիչներին սնունդ տրամադրելու համար:
- Մանկական զարգացման կենտրոնին մեր բնակիչների համար Ամանորյա հիանալի ներկայացում կազմակերպելու համար:
- Ավետիք Իսահակյան թանգարանի տնօրինությանը անվճար տոմսեր տրամադրելու համար: Բնակիչները սիրով այցելեցին և լսեցին զբոսավարի մեկնաբանությունները Իսահակյանի կյանքի մասին, ինչպես նաև նրանց ներկայացվեց վերջինիս աշխատանքների մեծ ազդեցությունը հասարակության և ընդհանուր առմամբ գրականության վրա:
- Շնորհակալ ենք Natali Pharm-ին մեր երեխաներին բավականաչափ օրգանիկ Hipp մանկական սնունդ տրամադրելու և հավելյալ` կարիքավորներին նվիրաբերելու համար:
- Pan Armenian Media TV-ին Բարի Նոր Տարի արշավը սկսելու և մեր բնակիչների ձեռքի աշխատանքները՝ տարվա խորհրդանիշ շունը, աշխատակիցներին նվիրելու համար:
- Այս տարի մեր բնակիչների ձեռքի աշխատանքները ցուցադրված էին Հյուսիսային պողոտայի բուտիկում և ողջ հասույթը ուղղվելու է անապահով մարդկանց օգնելու նպատակով, հատուկ շնորհակալություն ենք հայտնում բարեգործական բուտիկի կազմակերպիչներն:
Մենք Ձեր օգնության կարիքն ունենք այս աշխատանքըկատարելու համար, խնդրում ենք կիսվել Ձեր օրհնություններով կարիքավորների հետ:
Մենք բաց ապաստան ենք, խնդրում ենք այցելել մեր կենտրոն:
Արե’ք Ձեր նվիրատվությունները այնտեղ, որտեղ կարևոր է և կատարե’ք փոփոխություն մեր բնակիչների կյանքում:
Հասցե՝ 1145, ՀՀ, Արմավիրի մարզ, գ. Պտղունք, Վարդանանց 1
Հեռ.: 374-93-32-78-34; 374-43-500-503
www.armenianlighthouse.org E-mail: armenianlighthouse@gmail.com
Խնդրում ենք նվիրատվություն կատարել հետևյալ հասցեով՝
https://www.paypal.me/
Խնդրում ենք հավանել մեր Facebook-յան էջը՝
https://www.facebook.com/