Տեղեկատվական նամակ Նոյեմբեր 2017
December 20, 2017
ՄԱՅՐԱՏՈՒՆ
Քանի որ ցրտում է, բնակիչների թիվը շատանում է մեր ապաստանում: Թեժ գծի հեռախոսահամարը (անվճար 20-80) զանգում է ավելի հաճախ, քան երբևէ: Նոյեմբեր ամսին 4 նոր բնակիչներ իրենց երեխաների հետ տեղափոխվել են մեր կենտրոն:
Եկող ՝ 2018 թվականը շան տարի է, մեր կարի սենյակը աշխատում է օր ու գիշեր՝ կարելու շնիկ խաղալիքներ, որպեսզի նվիրաբերենք Ucom-ի և Panarmenian TV –ի աշխատակիցներին: Շուտով որոշ նմուշներ կուղարկենք Հյուսիսային պողոտայի բուտիկ: Այս նմուշները կվաճառվեն բարեգործական նպատակներով ավելի շատ կարիքավոր ընտանիքներ օգնելու համար:
Ամանորյա մթնոլորտ է տիրում գրասենյակում, նոյեմբերին անձնակազմը և բնակիչները զարդարեցին ամբողջ շենքը, այժմ վայելում ենք գալիք Նոր տարվա զարդարանքերը:

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Բազմաթիվ կամավորներ եկել էին Կալիֆորնիայի Signal Hill-ի պահեստ՝ փաթեթավորելու և պատրաստվելու հաջորդ կոնտեյների տեղափոխմանը: Նրանք առանձնացրեցին, տեսակավորեցին և փաթեթավորեցին նվիրաբերված հագուստը: Նոյեմբերի վերջին կոնտեյները դուրս եկավ պահեստից Հայաստան ուղևորվելու համար:
ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻՆ
Շարունակում ենք այցելել տարբեր գյուղեր՝ նվիրաբերելու մարդասիրական օգնություն կարիքավոր ընտանիքներին: Նվիրատվության հերթը հասել էր Արարատի մարզի Լանջազատ գյուղ: Նվիրաբերեցինք մարդասիրական օգնություն 80 անապահով ընտանքիներին, հիմնականում ստացան ձմեռային տաք հագուստ, գյուղացիները զարմացած և ուրախացած էին, որ մենք ուշադրություն ենք դարձրել իրենց կարիքներին և տրամադրել ենք հագուստի տոպրակ, կոշիկ, խաղալիքներ և այլ անհրաժեշտ պարագաներ: Այցելեցինք նաև Աշտարակ քաղաք և օգնություն տրամադրեցինք 100 ընտանիքի:
Հատուկ ուշադրություն ենք դարձնում Սիրիայի ներգաղթյալներին և նրանց խնդիրներին, անում ենք լավագույնս օգնության ձեռք մեկնելու բոլոր Սիրիացիներին:
Հատուկ ուշադրություն ենք դարձնում Սիրիայի ներգաղթյալներին և նրանց խնդիրներին, անում ենք լավագույնս օգնության ձեռք մեկնելու բոլոր Սիրիացիներին:
|
|