Տեղեկատվական նամակ Հոկտեմբեր 2017
Հոկտեմբերի 8-ին Երևանում միջոցառում կազմակերպեցինք Կասկադի Շոկոլատերիայում: Կազմակերպչական աշխատանքները իրականացվեցին շնորհիվ ռեստորանի սեփականատերերի, ովքեր անվճար հատկացրել էին այն և բժ. Օնանյանի, ով դարձավ մեր հրեշտակը այն իրագործելու համար: Տնօրենի տեղակալ՝ Նելլի Մեսրոպյանը, հյուրերին ովքեր հրավիրվել էին տարբեր ոլորտներից և կազմակերպություններից ներկայացրեց մեր բոլոր ծրագրերը: Նա խոսեց ԱԼԲՀ-ի գործունեություններից, ցուցադրվեց շնորհարդես և տեսաֆիլմ: Մայրատան ղեկավարը խոսեց տարբեր տեսակի բռնությունների և դրանց չարաշահման մասին, որոնք շահառուներին բերել էին ապաստան: Նա ներկայացրեց բնակիչներին, ովքեր ցանկանում էին պատմել այն բռնության մասին, որ հանդուրժել էին տարիներով՝ ապրելով իրենց բռնարար ամուսինների հետ։ Անկյուններից մեկում ցուցադրված էին բնակիչների գեղագիտական ձեռքի աշխատանքները : Հյուրերը հուզվել էին այն աշխատանքից, որ կատարվում է անապահով մարդկանց և Մայրատան բնակիչների համար, նրանք միմյանց հետ կիսվեցին կենտրոնի մասին իրենց տպավորություններով: Քննարկում ունեցանք, որին հաջորդեց հարց ու պատասխանները : Շատերը դուրս եկան արցունքն աչքերին։ Միջոցառման վերջում վայելեցին մեր խոհարարի կողմից պատրաստված աղանդները:
Տեսանյութը երևանյան միջոցառման մասին.
https://www.youtube.com/watch?v=jVvgY4jDC4M&feature=youtu.be
ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻՆ
Չափազանց զբաղված ամիս էր: Քանի որ ցրտում է, շատ անհատներ գալիս են կենտրոն տաք հագուստ, ժակետ և ծածկոց ստանալու: Շարունակում ենք օգնել նաև սիրիահայերին: Անցնում ենք հարյուրավոր կիլոմետրեր հասնելու հեռավոր գյուղեր և տրամադրելու օգնություն նրանց, ովքեր խիստ կարիքի մեջ են: Այս ամսվա ընթացքում այցելել ենք Լոռու մարզի 4 գյուղեր, այնուհետև շարունակեցինք մեր ուղին դեպի Տավուշի մարզ և նվիրաբերեցինք հագուստ և այլ անհրաժեշտ պարագաներ Գոշի և Խաչարձանի գյուղացիներին:
ԱԼԲՀ-ի շենքում տրամադրեցինք ձմեռային տաք հագուստ «Պնակ մը կերակուր» ծրագրի մասնակիցներին, սեղան էր դրվել, որը լի էր հագուստով և կոշիկով, և նրանք ընտրում էին այն, ինչի կարիքը ունեին:
Հոկտեմբերի վերջին զանգ ստացանք Արմավիրի մարզպետարանից: Տեղեկացրեցին, որ բնակելի շենքի տներից 11-ում կրակ է բռնկվել և այրվել: Բնակիչները մնացել էին անտուն և անօթևան: Արագ արձագանքեցինք ( հաջորդ օրը) նրանց խնդրանքին: Տրամադրեցինք ձմեռային տաք հագուստ, ժակետներ, ծածկոցներ, ատամի խոզանակներ, ատամի մածուկներ, կոշիկ, խոհանոցային պարագաներ և այլ անհրաժեշտ իրեր:
ՄԱՅՐԱՏՈՒՆ
Բնակիչները շարունակում են իրենց մասնագիտական հմտությունները: Իրենց ազատ ժամերին հավաքվում են իրենց դասասենյակում և սկսում են մանդալա ներկել, որից հետո մեր հոգեբանի հետ ունենում են խմբային հոգեբանական թերապիա, ամեն անգամ քննարկելու համար ընտրում են տարբեր թեմաներ:
Տկն. Արաքսի Թերզյանը միացել է մեր թիմին և բնակիչներին սովորեցնում է գեղագիտություն:
Խնդրում ենք ներառե՛ք մեզ Ձեր տարեվերջյան նվիրատվությունների մեջ:
Մենք Ձեր օգնության կարիքն ունենք այս աշխատանքը կատարելու համար, խնդրում ենք կիսվել Ձեր օրհնություններով կարիքավորների հետ: Մենք բաց ապաստան ենք, խնդրում ենք այցելել մեր կենտրոն: |
ALCF P.O. Box 3595 Seal Beach, California 90740
USA Ph # 562.598.8025
Armenia ph# 374-93-32-78-34, 374-43-500-503
Address in Armenia: Armavir Marz, Ptghunk Village, Vartanatz 1
www.armenianlighthouse.org E-mail: armenianlighthouse@gmail.com
Խնդրում ենք հավանել մեր Facebook-յան էջը՝
https://www.facebook.com/ArmenianLighthouseCharitableFoundation/?ref=bookmarks