Տեղեկատվական նամակ Սեպտեմբեր 2017
- Fuller Center-ի խմբի 10 անդամներ զբոսավար՝ Գոհարի գլխավորությամբ այցելեցին մեր կենտրոն: Նրանք շրջեցին կենտրոնով և շատ հարցեր ուղղեցին: Նրանց շշմեցրել էր մեր գործունեությունը և հուզվել էին մեր բնակիչներին տեսնելով: Նրանց համար պատրաստել էինք քաղցրավենիքի և մրգի սեղան:
- Մեզ այցելեցին նաև Հրաչ Ջաբուրյանը, Սեթա և Վարուժան-Համայակ Մեսրոպյանները, Վահագ և Սեթա Մեսրոպյանները։
Վերջին անգամ նրանք այցելել էին մեր կենտրոն տարիներ առաջ։ Նրանց բոլոր զգացմունքներն ու հույզերը հաճելիորեն բազմապատկվեցին՝ տեսնելով, թե ինչքան շատ ծրագրեր են ավելացել և ինչքան շատ երևույթներ են դրականորեն փոխվել։
Յուրաքանչյուր հյուրի այցելություն մեզ դրական լիցքեր է պարգևում և յուրաքանչյուր նվիրատվություն, շատ կարևոր է մեր հիմնադրամի համար․ Ձեր օգնությամբ մենք կարողանում ենք աջակցել ավելի ու ավելի շատ մարդկանց։ - Լա Կանյադայի և Պասադենայի ավագ դպրոցի աշակերտները և նրանց մայրիկները Ալտա Դենայում համալրեցին իրենց ուժերը և փաթեթավորեցին 140 տուփ։
Շնորհակալ ենք Չաթոյաններին տարածաշրջանում տարածք տրամադրելու, հավաքման և փաթեթավորման համար։
ԱԼԲՀ-ն իր «Հույսի Ճրագ» ծրագրի շրջանակներում շարունակում է այցելել Հայաստանի տարբեր գյուղեր: Այս անգամ հերթը հասավ Լոռու մարզի երկու գյուղերին: Անցանք երկուսուկես ժամ այնտեղ հասնելու համար: Ծաղկաբերի և Կաթնաջուրի գյուղացիները սպասում էին մեզ: Յուրաքանչյուր գյուղում 110 ընտանիք օգնություն ստացավ (միասին 220 ընտանիք):
Նրանք, ովքեր այժմ աշխատում են, կարող են ինքնուրույն ապրել, բայց դեռ ունեն մեր վերահսկողության կարիքը, պատրաստվում են տեղափոխվել Post Shelter-ի մասնաշենքեր, որպեսզի տեղ ազատեն նորեկների համար:
Շարունակում ենք տոնել ծննդյան տարեդարձներ:
Նախքան խնջույքը փոքրիկ բնակիչները զվարճանում են՝ ներկելով իրենց երեսները մուլտֆիլմի հերոսների տեսքով :
Սեմինար անցկացրեցինք «Կանանց ներգրավվածությունը ՏԻՄ-ում» թեմայով:
Սեմինարը անցկացրեց Արևաշատի գյուղապետ Սուսաննա Գևորգյանը և իր անձնակազմը:
Մեր բնակիչները և անձնակազմը նույնպես մասնակցեցին՝ ակտիվորեն հարցուփորձ անելով այն հիմախնդիրների մասին, որոնք նրանց առավել շատ էին հետաքրքրում:
Տեր Պարթևը պատարագ մատուցեց մեր սբ. Մարիամ Աստվածածին եկեղեցում: Բոլոր բնակիչները, «Պնակ մը կերակուր» ծրագրի մասնակիցները և հարևան համայնքների բնակիչները ներկա էին: Պատարագի մասնակիցները հաղորդություն ստացան:
|
|