Տեղեկատվական նամակ Օգոստոս 2017
ունեցանք անմոռանալի ճանապարհորդություն դեպի Սևան:
Սեթա Ղազարյանի գլխավորությամբ անձնակազմը,
Կազմակերպեցինք մկրտության արարողություն մեր մատուռ-եկեղեցում: Մարդիկ հարևան գյուղերից նույնպես ներկա էին: 13 հոգի մկրտվեցին, որոնցինց 7-ը մեր ապաստանից էին: Փարաքարի սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցու տեր հայրը կատարեց արարողությունը:
Ամեն անգամ, նախքան մեր անձնակազմը օգնություն կտանի համայնք, պահեստապետը համաձայն համայնքների կողմից ուղարկված ցուցակների պատրաստում է անվանական հագուստի ծանրոց: Բաշխման օրը գյուղապետը բեռնատար է ուղարկում, տեղավորում ենք բոլոր ծանրոցները այնտեղ, հետևում ենք մեքենային և ինքներս կազմակերպում բաշխման ողջ ընթացքը: Յուրաքանչյուր այցի ավելի քան 400 հոգի ստանում է մարդասիրական օգնություն:
Անձնակազմը զբաղված է տարբեր մարզերի գյուղեր այցելելով: Կոտայքում Ալափարսի
Մեր վերջին տեղեկատվական նամակում գրել էինք Լուսինեի և իր աղջիկների մասին․ 8 տարի անց կազմակերպել էինք նրանց հանդիպումը։
Ինչպես և խոստացել էինք գյուղապետին, գնացինք օգնելու կարիքավոր գյուղացիներին և մեկ անգամ ևս Լուսինեն հնարավորություն ունեցավ տեսնել իր աղջիկներին։
Նվիրաբերեցինք մարդասիրական օգնություն Արարատի մարզի Աբովյան գյուղի 105 կարիքավոր ընտանիքներին։ Գյուղացիները սպասում էին գյուղապետարանի դիմաց։ Տրամադրեցինք հագուստ, կոշիկ, պայուսակներ, խաղալիքներ և այլ անհրաժեշտ պարագաներ։
Բաշխումից հետո Լուսինեն ԱԼԲՀ-ի կողմից տրամադրված նվերներ տվեց իր աղջիկներին, ինչպես նաև գումար, որը նա վաստակել էր` աշխատելով ջերմոցում, և պահել էր այս հատուկ առիթի համար։
Լուսինեն և աղջիկները շատ ուրախ էին և հուսանք, որ սա կլինի նրանց հարաբերությունների կարգավորման սկիզբը և այսօրվանից նրանք ավելի հաճախ կհանդիպեն առանց մեր միջամտությամբ
ՄԱՅՐԱՏՈՒՆ
|
|