Տեղեկատվական նամակ Հուլիս 2017
ՀՅՈՒՐԵՐ ԵՎ ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Հուլիսը չափազանց զբաղված ամիս էր ԱԼԲՀ-ում: Ունեցանք շատ հյուրեր աշխարհի տարբեր մասերից, ովքեր այցելեցին մեզ և դրամական կամ այլ անհրաժեշտ իրերի նվիրատվություն կատարեցին:
Մեր հյուրերը շատ մեծ դրական ազդեցություն են ունենում բնակիչների վրա:
NJ-ից Լեո Մանուելյանի գլխավորությամբ Fuller Center-ի 15 մասնակիցներ այցելեցին մեր կենտրոն: Նրանք շրջեցին, շատ հարցեր ունեին: Բոլորը հիացած էին մեր գործունեությամբ և շատ հուզված էին ապաստանի բնակիչներով:
Պատրաստել էինք քաղցրավենիքի և մրգի սեղան նրանց համար:
- AYF (Հայ երիտասարդների ֆեդերացիա) CA-ից այցելեց մեր կենտրոն: 25 երիտասարդներ վայելեցին համեղ ուտելիքը, շրջեցին կենտրոնով, խաղացին երեխաների հետ` հեռացան լցված սրտով և բավարարվածությամբ:
Խոստացան օգնել մեր հիմնադրամին փաթեթավորման և Կալիֆորնիայից տեղափոխման հարցում: Դաշնամուր նվագեցին և հայկական ազգագրական երգեր երգեցին:
- Արդեն 2 տարի է, ինչ Հրաչ և Արազ Ղազարյանը ամեն ուրբաթ սկսել են հովանավորել «Պնակ մը կերակուր» ծրագիրը, ի հավելումն երեքշաբթի օրվա: Մեր ծերերեը դրանից ավելի առողջ են զգում:
- Հրաչ Ղազարյանի ընտանիքը ուրբաթ օրվա հյուրասիրության ընթացքում այցելեց մեր կենտրոն: Ծերերը շատ ուրախ էին նրանց տեսնելու համար: Աղոթեցինք միասին, այնուհետև օգնեցին մեզ մատուցել ճաշը: Ճաշից հետո նրանք իրենց ժամանակը անցկացրեցին բնակիչների և երեխաների հետ:
Ունեցանք մեկ այլ հաջողված և հուզիչ պատմություն մեր կենտրոնում: Բնակիչներից մեկը, ով ապրում էր մեր կենտրոնում գրեթե 2 տարի իր 2 տղաների հետ, պարզվեց, որ 8 տարի առաջ ունեցել է հոգեբանական լուրջ տրավմա, այս ամբողջ ժամանակ նա փորձել էր դա գաղտնի պահել: Հոգեբանի հետ աշխատելով՝ պարզվեց, որ նա ունի 2 աղջիկ իր նախորդ ամուսնությունից, նրան սպառնացել էին և չէին թույլատրել տեսնել նրանց 8 տարի:
Աշխատակազմը նկատեց, որ նա դառնում է ավելի ու ավելի դեպրեսիվ և շատ գլխացավեր ունի: Նրա բարկությունը ուղղված էր 2 տղա երեխաների վրա: Նրա առջև պահանջ դրեցինք դադարեցնել երեխաներին հարվածելը, այլապես նա կհեռացվի ծրագրից և երեխաներին կվերցնեն իրենից: Նա որոշեց խոսել: Մենք առաջարկեցինք միջնորդ լինել, որպեսզի նա 8 տարի անց հանդիպի իր դուստրերին:
Շուտով մենք կկազմակերպենք մեկ այլ հանդիպում, քանի որ մեզ առաջարկեցին գնալ գյուղ նվիրաբերելու հագուստ գյուղի անապահով ընտանիքներին:
Մայրերը և երեխաները հիանալի ժամանակ անցկացրեցին կիրակի օրը: Եկեղեցուց հետո հիմնադիրները բնակիչներին տարան Էջմիածնի Տաշիր պիցցա: Համտեսեցինք համեղ պիցցան: Երեխաները շատ ուրախ ժամանակ անցկացրեցին խաղահրապարակաում:
ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻՆ
ԱԼԲՀ-ն շարունակում է տրամադրել մարդասիրական օգնություն Հայասատնի տարբեր մարզերին:
Աշխատակազմը կտրեց 210 կմ հասնելու և նվիրաբերելու մարդասիրական օգնություն 97 կարիքավոր ընտանիքների Գեղարքունիքի մարզի Նորակերտ գյուղում: Տրամադրեցինք հագուստ, կոշիկ, պայուսակներ և այլ անհրաժեշտ պարագաներ: Գյուղը ծայրահեղ ծանր պայմաններում էր: Գյուղացիները զարմացած էին՝ տեսնելով կազմակերպություն, որ կտրում հասնում է այդ տարածությունը իրենց մարդասիրական օգնություն տրամադրելու համար:
Գյուղը չուներ գյուղապետարան: Տրամադրեցինք օգնությունը դրսում՝ բաց տարածքում: Նրանց երախտագիտությունն ու գոհունակ դեմքերը ստիպեցին մեզ հասկանալ, որ մեր աշխատանքը հաջողվել է:
Այցելեցինք Տավուշի մարզի Հաղարծին գյուղ՝ տրամադրելու մարդասիրական օգնություն 112 կարիքավոր ընտանիքների: Գոհար Զահրը և մեր հիմնադիր/գործադիր տնօրեն՝ տկն. Սեթան, նույնպես միացան բաշխման գործընթացին: Տրամադրեցինք հագուստ, կոշիկ, պայուսակներ, խաղալիքներ և այլ անհրաժեշտ պարագաներ:
Կազմակերպեցինք մեկ այլ բաշխման գործընթաց Շիրակի մարզի Հացիկ և Շիրակ գյուղերում՝ տրամադրելով օգնություն 180 կարիքավոր ընտանքների:
|
|