Տեղեկատվական նամակ Դեկտեմբեր 2016
- Դիտե՛ք վերջին տեսահոլովակը: https://www.youtube.com/watch?
v=78yoVYGJODQ&feature=youtu.be - Կարդացե՛ք վերջին հոդվածը: https://goo.gl/YMZnPG
Այս ամիսը չափազանց զբաղված էր ԱԼԲՀ-ի համար: Քանի որ տոները մոտ էին, մենք զբաղված էինք երեկույթներ կազմակերպելով, նվերներ էինք պատրաստում բոլոր ծրագրերի մասնակիցների և մանկապարտեզի համար, նրանք կազմակերպել էին Ամանորյա հանդես և հրավիրել էին մեզ:
Բնակիչները անակնկալի բերեցին մեզ իրենց հիանալի Ամանորյա միջոցառումով: Երեխաները հրաշալի նմանակում էին մուլտֆիլմի հերոսներին, մայրերը արտասանում և երգում էին: Ներկայացումը հիասքանչ էր, տկն. Ղազարյանը միացավ մեզ skype-ով, ծափահարեցինք և շնորհակալություն հայտնեցինք բնակիչներին հրաշալի հույզերի համար:
Ամսվա կեսին բնակիչներին հրավիրել էին Տիկնիկային թատրոն «Ամանորյա Հրաշք » ներկայացումը դիտելու: Ներկայացումից հետո բնակիչները շրջեցին Երևանով և վայելեցին Երևանի ամանորյա զարդարանքները:
Այցելեցինք նաև Հյուսիսային պողոտայի տնակ, որտեղ իրենց ձեռքի աշխատանքներն էին ցուցադրված: Վրեժ և Հերմինե Գրիգորյանները միացան մեզ Հյուսիսային պողոտայում և գնեցին հետաքրքիր ձեռքի աշխատանքներ մեր տնակից: Այցը մեր բնակիչներին տվեց նոր առանձնահատուկ ուժ՝ շարունակելու աշխատել օր ու գիշեր , ստեղծելու մեծ և փոքր պայուսակներ, դռան կանգառներ ‘door stops’, Սուրբ Ծննդյան գուլպաներ, և այլ անհրաժեշտ պարագաներ: Արշավը՝ ավելի շատ անապահով ընտանիքների օգնելու կազմակերպել էր UCOM /հեռահաղորդակցության ընկերությունը/, իսկ ԱԼԲՀ-ն ներգրավվել էր ծրագրի մեջ՝ փորձելով ուրախություն բերել նրանց,ովքեր դրա կարիքը ունեին տարվա ամենալավ ժամանակին:
Տարվա վերջում կազմակերպեցինք հիանալի տոնակատարություն բնակիչների համար: Տոնեցինք հայկական ավանդական Նոր Տարին բազմատեսակ ուտեստներով: Սանտա Կլաուսը եկավ և նվերներ բերեց երեխաներին և մայրերին : Նրանք վայելեցին իրենց օրը:
Տաք հագուստ և խաղալիքներ ուղարկեցինք Ղարաբաղի կարիքավոր ընտանիքներին:
Շարունակում ենք օգնել սիրիահայերին, ովքեր ավտոբուսով գալիս են ԱԼԲՀ-ի կենտրոն: Նվիրաբերել ենք ավելի քան 75 էլեկտրական ջեռոցներ,100 տաքացուցիչներ,70 կաթսաներ և թավաներ,50 չորանոցներ,ամանեղեն, վերմակներ, և տաք հագուստ: Աշխատում ենք ցուրտ եղանակին դրսում, սեղանի վրա դնելով հագուստ, վերմակներ, խոհանոցային պարագաներ, նրանք գալիս և ընտրում են այն, ինչի կարիքն ունեն:
Գրեթե 90 սիրիացի ներգաղթյալ ընտանիքներ (յուրաքանչյուր ընտանիքում 5-9 հոգի) օգնություն են ստացել միայն դեկտեմբեր ամսին:
«Պնակ մը կերակուր» ծրագիրը շարունակվում է, շնորհակալ ենք հովանավորներին.
Կազմակերպեցինք երեկույթ ծրագրի մասնակիցների համար:Ծերերը վայլում էին երաժշտություն ողջ ճաշկերույթի ընթացքում և պարում էին վալս Սանտայի հետ, այնուհետև բաժանեցինք նվերները: Բնակիչները անսահման սիրով շարունակում են մատուցել նրանց : Ծերերը հեռացան մեր կենտրոնից ուրախ դեմքերով ,ամբողջությամբ բավականություն ստացած օրվանից:
- Դեկտեմբերի 7-ին 40 ոտնաչափ կոնտեյները այս տարի թվով 5-րդն էր, որ ճանապարհ ընկավ Լոնգ Բիչից, մեկ այլ 20 ոտնաչափ կոնտեյներ եկավ Նյու Ջերսիի Վարդանանց ասպետների կողմից,շնորհակալ ենք բոլոր նվիրատուներին տարին օրհնված դարձնելու հայաստանցիների և հատկապես սիրիահայերի համար:
- Սոսի Հաչիկյանն իր երեխաների հետ Corona Del Mar ավագ դպրոցում կազմակերպել էր հագուստի հավաքում, հայկական ակումբը հավաքել էր հագուստ տարբեր ընտանիքներից: Հավաքվեց 30 արկղ հագուստ և տեղավորվեց Հաչիկյանների ավտոտնակում: Շնորհակալ ենք Հաչիկյան ընտանիքին և հայկական ակումբի բոլոր մասնակիցներին, այս ամենը սրտանց անելու և Աստծու կողմից տրված օրհնությունները անապահովների հետ կիսելու համար:
- Սուրբ Ծննդյան սեղանիկ ունեինք Սանտա Անայի Արի Կիրակոս դպրոցում:Այս առիթով բավականին լավ դրամահավաք ունեցանք: Շնորհակալ ենք բոլոր նվիրատուներին:
- Սուրբ Ծննդյան մեկ այլ սեղանիկ ունեինք Նյուփորթի սուրբ Մարիամ եկեղեցում: Մենք այն լավ իրականացրեցինք:
- Շնորհակալ ենք Հայաստանի Մանկական Ասոցացիային մեր բնակիչներին սնունդ տրամադրելու համար:
- Հիմա ավելի հեշտ է նվիրատվություն կատարելը:
- Պարզապես այցելեք՝ Paypal.Me/Armenianlighthouse
Այս հիմնադրամը անմիջապես իր գործունեությունն է ծավալում կարիքավորների և անապահովների հետ:
- Պատրաստվում ենք միջոցառում ունենալ: Խնդրում ենք, ամրագրեք Մարտի 19-ի միջոցառման համար,որը տեղի կունենա Glendale “Ararat” Homenetmen-ում: Շուտով կհրապարակենք ավելի մանրամասն տեղեկատվություն և կուղարկենք տեղեկատվական թերթիկ :
Անձնակազմը հիանալի Սուրբ Ծննդյան երեկույթ ունեցավ: Մեր հիմնադիր տնօրեն՝ տկն. Սեթան, մեր բոլորի համար նվերներ էր պատրաստել նախքան հոկտեմբերին Հայաստանից հեռանալը: Շնորհակալ ենք նրան այսքան ուշադիր լինելու և անձնակազմի յուրաքանչյուր անդամին այդպիսի գեղեցիկ նվերներ տալու համար:
Մենք շատ երախտապարտ ենք անմնացորդ սիրո համար: