Տեղեկատվական նամակ Հոկտեմբեր 2016
December 9, 2016
ՄԱՅՐԱՏՈՒՆ
Հոկտեմբերը օրհնված ամիս էր, քանի որ մեր բնակչուհի Ֆլորան ունեցավ իր առաջնեկը. լույս աշխարհ եկավ հրեշտակ Նարեն:
Կյանքը մեր ապաստանում շատ զբաղված և ակտիվ է: Գրեթե ամեն ամիս մենք տանում ենք բնակիչներին մի տեղ, որտեղ նրանք կարող են զարգացնել իրենց մշակութային հետաքրքրությունները: Նրանք գնացին Ավետիք Իսահակյանի /հայտնի հայ գրող/ տուն-թանգարան: Տպավորությունները աննկարագրելի էին: Մայրերը երեխաների հետ գնացին կենդանաբանական այգի:
Հոկտեմբերի վերջին կիրակի օրը, նախքան մեր հիմնադիրների Հայաստանից մեկնելը, հիմնադիրները տարան բնակիչներին Էջմիածնի շարուրմա հյուրասիրության:
Կազմակերպեցինք մկրտության արարողություն մատուռ եկեղեցում նրանց համար, ովքեր ապաստան էին եկել ավելի ուշ:

ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻՆ
Շարունակում ենք մարդասիրական օգնություն տրամադրել Հայաստանի տարբեր գյուղերին: Անձնակազմը գնաց Արմավիրի մարզի Լեռնագոգ գյուղ: Աջակցում ենք սիրիահայ ներգաղթյալ ընտանիքներին, ովքեր գալիս են մեր հիմնադրամ օգնության խնդրանքով:Փախստականները և ֆիզիկական անձինք, ովքեր դիմում են մեզ օգնության խնդրանքով բազմապատկվել են: Անում ենք ամեն ինչ նրանց կարիքները հոգալու համար: Հայցում ենք Ձեր աջակցությունը գնելու հետևյալ ապրանքները Հայաստանում.էլեկտրական տաքացուցիչներ, խոհանոցային վառարաններ,/oven/ կաթսաներ, չորանոցներ՝ դրսի և ներսի, սնունդ: Սիրիացի ներգաղթյալները չափազանց դրա կարիքը ունեն: Մնացած ամենը մենք ունենք և տրամադրում ենք նրանց:
- Ելենա Սագայանը Սան Ֆրանսիսկոյից, Լիզա Կոյուջյան Ստանտոնը՝ հոգեբանը Անգլիայից, և ընտանեկան բժշկուհի Սուսաննա Օնանյանը համատեղ ուժերով իրենց ժամանակը հատկացրեցին ծառայելու մեր բնակիչներին և ծերերին: Բժ. Ելենան նվիրաբերեց շատ դեղորայք, անգլերեն սեմինար անցկացրեց, և բժ. Սուսաննան այն թարգմանեց հայերեն բնակիչներին հասկանալի դարձնելու համար:
- Շնորհակալություն ենք հայտնում Natali Pharm-ին մանկական Hipp օրգանիկ սնունդ տրամադրելու և հավելյալ կարիքավորներին բաշխելու համար:
Our founders left Armenia end of October to continue their noble work in America!
Դիտե՛ք վերջին տեսանյութերը ԱԼԲՀ-ի մասին․
Մենք բաց ապաստան ենք, խնդրում ենք այցելեք մեր կենտրոն:
|
Խնդրում ենք կատարեք Ձեր անկեղծ նվիրատվությունները առցանց կամ ուղարկեք չեկը հետևյալ հասցեով.