Տեղեկատվական նամակ Հուլիս 2016
ՀՅՈՒՐԵՐ
Հուլիսը չափազանց զբաղված ամիս էր ԱԼԲՀ-ում: Մեր հիմնադիրները եկան Հայաստան: Այն օրվանից, ինչ նրանք եկել են, ջանում են նոր ծրագրերի և նախաձեռնությունների միջոցով մեր բնակիչների կյանքը դարձնել ավելի հետաքրքիր և արդյունավետ: Մեր խորին շնորհակալությունն ենք հայտնում բոլոր նրանց, ովքեր այցելում են և նվիրատվություններ են անում: Մեր հյուրերը ունենում են շատ դրական ազդեցություն մեր բնակիչների վրա: Նրանք դադարում են մտածել իրենց խնդիրների մասին և իրենց սիրված և պաշտպանված են զգում:
ՄԱՅՐԱՏՈՒՆ
Մայրատունը կյանքով լի է: Մեր բնակիչները միշտ զբաղված են: Կարի դասի ժամանակ Զեփյուռ Օհաննեսյանը OC –ից եկել էր մեր կենտրոն և սովորեցրեց մեր բնակիչներին նկարել կտորի վրա: Նրանք շատ իրեր նկարեցին իրենց համար:
Երբ որ հիմնադիրները եկան Հայաստան, նրանք մկրտութուն կազմակերպեցին: Տոնեցինք 12 մարդկանց մկրտություն` երեխաներ իրենց մայրերի և տատիկների հետ:
ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻՆ
ԱԼԲՀ-ի անձնակազմը շատ զբաղված գրաֆիկ ուներ: Նրանք գնացին 7 գյուղեր Հայաստանի տարբեր մարզերում և մարդասիրական բաշխում կատարեցին. հագուստ,կոշիկ, խաղալիքներ, քայլակներ: Մենք ստանում ենք շատ դիմում-խնդրանքներ, համայնքներից բազմազավակ ընտանիքների ցուցակներ, ովքեր հագուստի, կոշիկի ,պայուսակի և այլ անհրաժեշտ պարագաների կարիք ունեն: Շարունակում ենք օգնել սիրիացի փախստականներին, ովքեր գալիս են մեր կենտրոն: Սեթա Ղազարյանը/հիմնադիրը/ հատուկ ուշադրություն և հավելյալ օգնություն է ցուցաբերում սիրիացի փախստականներին, քանի որ նրանք եկել են Հայաստան առանց ոչնչի:
ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
- Տոնեցինք Հայաստանում որպես բարեգործական հիմնադրամ հաստատվելու 10 տարին: Մեր բնակիչներից մեկը անակնկալ էր արել մեզ՝ ծաղիկներ, տորթ, շամպայն բերելով տոնակատարության համար: Շնորհակալ ենք Աստծուն, որ մենք այդպիսի կանայք ունենք, որ երբեք չեն մոռանում մեր միջոցով Աստծու օրհնությունը:
- Լեո Մանուելյանը և Տիգրան Սահակյանը Վարդանանց Ասպետներից, Բագրատունյաց լաջից շատ երիտասարդ կամավորների հետ միասին հավաքեցին, փաթեթավորեցին և փոխադրեցին 20 ոտնաչափ կոնտեյներ Նյու Յորքից Հայաստան:
- Մենք երախտապարտ ենք առաջինը Աստծուն այնուհետև հայկական համայնքներին այն ամենի համար, ինչ անում են մեր հայրենիքի համար:
ՄԵՐ ԵՐԱԽՏԱԳԻՏՈՒԹՅՈՒՆՆ ԵՆՔ ՀԱՅՏՆՈՒՄ.
- Սուսաննա Օնանյանին, գինեկոլոգ՝ Եվա Թորոսյանին, և մեր ատամնաբույժ՝ Արմինեին, Lux Med ատամնաբուժական կլինիկայից, ովքեր շարունակում են իրենց բարեգործական աշխատանքները՝ ծառայելով մեր բնակիչներին և իրենց երեխաներին:
- Natali Pharm-ին մեր երեխաներին բավական քանակությամբ մանկական Hipp օրգանիկ սնունդ տրամադրելու և հավելյալ՝ կարիքավորներին բաշխելու համար:
|