Տեղեկատվական նամակ Մայիս 2016
June 20, 2016
ՄԱՅՐԱՏՈՒՆ
Մայիսը սկսեցինք ծննդյան տարեդարձով: Մայիսի 2-ին Գոռի առաջին տարեդարձն էր: Նրա մայրը 18 տարեկան է: Նրանք եկել են մեր կենտրոն Տավուշի մարզից: Ամուսինը նրան և երեխային թողել էր փողոցում և նրանք ոչ մի տեղ չունեին գնալու:
Մեր կանայք մասնակցում են կար ու ձևի, համակարգչի, անգլերենի, մանիկյուռ/պեդիկյուռի, վարսահարդարման և խոհարարական դասերին: Նրանք պատրաստում են գոգնոցներ, սեղանի սփռոցներ և այլ հետաքրքիր իրեր:
Մեր կենտրոնում տոնեցինք Քրիստոսի Համբարձումը: Բնակիչները շատ ոգևորված էին,անձնակազմի հետ պարում էին հայկական ավանդական երաժշտության ներքո:

ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻՆ
Շարունակում ենք օգնել բոլոր նրանց, ովքեր ուղարկում են մեզ դիմում-խնդրանքներ,բազմազավակ ընտանիքների ցուցակներ, ովքեր հագուստի, կոշիկի պայուսակների և այլ անհրաժեշտ իրերի կարիք ունեն: Մեր անձնակազմը մեկնեց Արարատի մարզ՝ Նորամարգ համայնքին օգնություն տրամադրելու:
Խնդրում ենք, օգնեք մեզ օգնել այս խիստ կարիքավոր հայերին:
Խնդրում ենք, օգնեք մեզ օգնել այս խիստ կարիքավոր հայերին:
ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԱՄՆ-ԻՑ
Հովիկ և Հուրի Մկրտչյանները, ովքեր հարում են Մորմոններին, Յութայում հավաքեցին 27 ոտնաչափ կոնտեյներ՝ լի տակդիրներով, անվասայլակներով,օճառներով, նոր հագուստով, կոշիկներով, և տվեցին դրամական միջոցներ, որպեսզի կոնտեյները տեղափոխվի Հայաստան: Հայ երիտասարդները փաթեթավորեցին իրերը:
Երախտապարտ ենք Հարութ Բեկերյանին 16 ժամ Յութայից կոնտեյները դեպի Լոնգ Բիչ տեղափոխելու համար:
Միառժամանակ տեղափոխման հետ զուգահեռ Ղազարյան ընտանիքի թոռները և Զահրի երիտասարդները եկան օգնության, կշռեցին և հատկորոշեցին յուրաքանչյուր արկղ: Շուտով մենք մեկ այլ կոնտեյներ կուղարկենք: Թող Աստված փոխհատուցի բոլոր այս մարդկանց:

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՀԱՅԱՍՏԱՆԻՑ
-
Մեսրոպյան դպրոցի աշակերտները ուսուցչուհու և ծնողների հետ ավտոբուսով եկան մեր կենտրոն: Նրանք հովանավորել էին այդ օրվա «Պնակ մը կերակուր» ծրագիրը: Աշակերտները հյուրասիրեցին ծերերին, շրջեցին կենտրոնով , մտերմացան բնակիչներին, խաղացին երեխաների հետ: Ճաշակեցին տաք համեղ կերակուրը, որ պատրաստվել էր իրենց համար:
- Ավստրալիայից Բլղուրջյան և Բաբլանյան ընտանիքները այցելեցին մեր կենտրոն: Դա նրանց համար հուզառատ փորձառություն էր: Նրանք ողողեցին երեխաներին նվերներով: Հովանավորեցին «Պնակ մը կերակուր» ծրագիրը և մատուցեցին ծերերին: Շրջեցին կենտրոնով ,այնուհետև գնացին մանկապարտեզ և post shelter, խաղացին մեր երեխաների հետ, վայելեցին իրենց ժամանակը մեր կենտրոնում: Բլղուրջյան ընտանիքը հանդիպեց նաև իր հովանավորյալ ընտանիքին:
ՄԵՐ ԵՐԱԽՏԱԳԻՏՈՒԹՅՈՒՆՆ ԵՆՔ ՀԱՅՏՆՈՒՄ.
- Natali Pharm-ին մեր երեխաներին բավական քանակությամբ մանկական Hipp օրգանիկ սնունդ տրամադրելու և հավելյալ՝ կարիքավորներին բաշխելու համար:
- Թերապևտ՝ Սուսաննա Օնանյանին,գինեկոլոգ՝ Եվա Թորոսյանին, և մեր ատամնաբույժ՝ Արմինեին, Lux Med ատամնաբուժական կլինիկայից, ովքեր շարունակում են իրենց բարեգործական աշխատանքները՝ ծառայելով մեր բնակիչներին և ԱԼԲՀ-ի ծրագրերի մասնակիցներին:
Մենք բաց ապաստան ենք, խնդրում ենք այցելեք մեր կենտրոն: Արե’ք Ձեր նվիրատվությունները այնտեղ, որտեղ կարևոր է և կատարե’ք փոփոխություն մեր բնակիչների կյանքում: |
Խնդրում ենք կատարեք Ձեր անկեղծ նվիրատվությունները առցանց կամ ուղարկեք չեկը հետևյալ հասցեով.
ALCF PO Box 3595 Seal Beach California 90740 USA P 562.598.8025 F 562.598.7958 armenianlighthouse.org armenianlighthouse@gmail.com
Armenia P 374-93-32-78-34 or 374-43- 500-503 Armavir Marz, Ptghunk Village, Vartanatz 1