Տեղեկատվական նամակ Ապրիլ 2016

ՄԱՅՐԱՏՈՒՆ

 Այս ամիս մեր բնակիչները սկսեցին  իրենց աշխատանքը ջերմոցում: Շուտով կունենանք շատ լոլիկ, պղպեղ  և վարունգ: Մենք քաջալերում ենք ջերմոցում  աշխատելը, սովորեցնում ենք մեր բնակիչներին ինչպես  աճեցնել և պահպանել մշակաբույսերը, որովհետև մեր  բնակինչերից շատերը եկել են հեռավոր համայնքներից և այն   շատ կարևոր է նրանց հետագա  գոյատևման համար, երբ նրանք դուրս գան ապաստանից:  Անում ենք ամեն ինչ, տալիս ենք նրանց  տարբեր հմտություններ, որպեսզի սովորեն և կարողանան գումար վաստակեն, օգնում ենք  խնայել հետագա անկախության  և առողջ ապրելակերպի համար ապաստանից դուրս :
Մեր բնակիչները շարունակում են իրենց՝ կարի, համակարգչի, անգլերենի, մանիկյուռ/պեդիկյուռի, վարսահարդարման և խոհարարության դասերը: Աստվածաշնչի սերտողության դասեր են անում հիմնադիր Սեթա Ղազարյանի հետ:

Երբ որ Սեթա Ղազարյանը եկավ Հայաստան, նա  մկրտություն կազմակերպեց: Տոնեցինք  24 երեխաների և մայրերի մկրտությունը, որոնցից 21-ը մեր  կենտրոնի բնակիչներն էին, դա հիանալի տոնակատարություն էր:
Պտղունքի  մանկապարտեզում ապրիլի 7-ին տոնեցինք մայրերի օրը, նրանց համար մեծ պատիվ էր բարերար Սեթա  Ղազարյանի ներկայությունը:

ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻՆ

ԱԼԲՀ-ն  շարունակում է Հույսի Ճրագ ծրագիրը: Մենք այցելեցինք Արարատի մարզի Պարույր Սևակ և Արմավիրի մարզի Ջրաշեն գյուղեր,նվիրաբերեցինք անհրաժեշտ իրեր կարիքավոր ընտանիքներին: Ինչպես միշտ ստանում ենք բազմաթիվ դիմում-խնդրանքներ: Շարունակում ենք օգնել Սիրիայի փախստականներին ,ովքեր գալիս են մեր կենտրոն:
Անի և Սեթա Միրզայանները հանգանակեցին գումար սիրիահայերին   էլեկտրական վառարաններ գնելու համար, սկսեցինք բաժանել կարիքավորներին:

          ՄԵՐ ԵՐԱԽՏԱԳԻՏՈՒԹՅՈՒՆՆ ԵՆՔ ՀԱՅՏՆՈՒՄ.

  • Սարմեն և Թալար Պողոսյաններին, մանկական հագուստ, կոշիկ և աքսեսուարներ նվիրաբերելու համար: Նրանք ժամանակ անցկացրեցին երեխաների հետ: Մեծ սիրով ընդունում ենք բոլոր հյուրերին:
  • Natali Pharm-ին  մեծ քանակությամբ Հիփ մանկական սնունդ նվիրաբերելու համար:
Մեր հիմնադիրը գնաց Հայաստանից, որպեսզի շարունակի իր արժանապատիվ աշխատանքը Ամերիկայում: Մեր անձնակազմը և բնակիչները մաղթեցին նրան հաջողություն և ապահով թռիչք:

 

 

 

Մենք բաց ապաստան ենք, խնդրում ենք այցելեք մեր կենտրոն:
Արե’ք  Ձեր նվիրատվությունները այնտեղ, որտեղ կարևոր է և կատարե’ք  փոփոխություն մեր բնակիչների կյանքում:
ՁԵՐ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԿԱՐԻՔՆ ՈՒՆԵՆՔ ԱՅՍ ԱՇԽԱՏԱՆՔԸ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՀԱՄԱՐ,ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ԿԻՍՎԵՔ ՁԵՐ ՕՐՀՆՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՎ ԿԱՐԻՔԱՎՈՐՆԵՐԻ ՀԵՏ:
 

Խնդրում ենք կատարեք Ձեր անկեղծ  նվիրատվություններըառցանց կամ ուղարկեք չեկը հետևյալ հասցեով.

ALCF  PO Box 3595 Seal Beach California 90740 USA   P 562.598.8025   F 562.598.7958   armenianlighthouse.org                 armenianlighthouse@gmail.com

Armenia P 374-93-32-78-34 or 374-43- 500-503  Armavir Marz, Ptghunk Village, Vartanatz 1

unsubscribe from this list    update subscription preferences