Տեղեկատվական նամակ Փետրվար 2016
ՄԱՅՐԱՏՈՒՆ
Մեր թեժ գծի(անվճար հեռախոսահամարը 20 -80) զանգում է ավելի հաճախ քան երբևէ: Բնակիչները շատանում են մեր ապաստանում: Այս ամիս ևս 7 կին իրենց անմեղ երեխաների հետ ապաստան են գտել Մայրատանը: Փետրվարի վերջում մենք արդեն ունեինք 16 կին և 23 երեխա մեր ապաստանում: Մենք նաև ունենք նորածին տղա երեխա ՝ Արմանը: Անում ենք ամեն հնարավորը մեր բնակիչներին օգնելու լուծելու իրենց խնդիրները: Մեր բնակիչների համար հնարավորություն ենք ընձեռում նոր կյանք ստեղծելու համար:
Մեր բնակիչները կազմակերպել էին հիանալի և անմոռանալի ներկայացնում մեր կենտրոնում: Նրանք դեմադրել էին Կիկոսի մահը, որ շատ ճանաչված ստեղծագործություն է գրված հայտնի պոետ Թումանյանին կողմից: Նրանք ձևավորել և կարել էին իրենց պարի հագուստերը մեր կարի սենյակում: Հրաշալի երեկո էր:Մենք միառժամանակ տոնեցին մեր երեխաներից երկուսի ծննդյան տարեդարձները: Շնորհակալ ենք Դան Դեսերտին մեզ ծննդյան 2 համեղ տորթ տրամադրելու համար:Մեր բնակիչների և անձնակազմի հետ տոնեցինք հայկական ավանդական Տրնդեզը, Տեր Պարթև քահանան եկավ և բացատրեց Տրնտեզի նշանակություն…
ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻՆ
ԱԼԲՀ-ն շարունակում է Հույսի Ճրագ ծրագիրը: Տրամադրում ենք անհրաժեշտ ապրանքներ կարիքավոր ընտանիքներին: Ինչպես միշտ այս ամիս ևս ստացանք շատ դիմում-խնդրանքներ: Մարդասիրական օգնություն տրամադրեցինք Էջմիածնի դպրոցի սաներին: Շարունակում ենք օգնել Սիրիայից եկած փախստականերին, ովքեր գալիս են մեր կենտրոն:
Մեր երախտագիտությունն ենք հայտնում
- Կամավոր բժ. Սուսաննա Օնանյանին, գինեկոլոգ Եվա Թորոսյանին, ատամնաբույժներ Արմենին և Արմինեին Լյուքս Մեդ բժշկական կենտրոնից, ովքեր շարունակում ենք իրենց բարեգործական աշխատանքները՝ տրամադրելով բժշկական և ատամնաբուժական օգնություն մեր ապաստանի մայրերին և իրենց երեխաներին:
- Նատալի Ֆարմին մեր երեխաներին բավական քանակությամբ մանկական Hipp օրգանիկ սնունդ տրամադրելու և հավելյալ՝ կարիքավորներին բաշխելու համար:
|