Տեղեկատվական նամակ Հունվար 2016

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 

Մեր  40ֆթ կոնտեյները Կալիֆորնիայի պահեստից հուվարի 28-ին ուղևորվեց Հայաստան,  ի շնորհիվ բոլոր այն նվիրատուների , ովքեր այն իրականություն դարձրեցին:
138 մարդ այցելեց շնորհանդեսի միջոցառմանը. այն տեղի ունեցավ Արմենիան Հերիթիջ Քրուզի վրա, խոսնակն էր Սեթա Ղազարյանը. ներկայացնում էր  ԱԼԲՀ-ի ծրագրերը Հայաստանում:

Մեր կամավոր բժ. Սուսաննա Օնանյանը եկավ մեր կենտրոն և ստուգեց մեր  բնակիչներին և «Պնակ մը կերակուր» ծրագրի մասնակիցներին: Բժիշկը դեղեր տվեց նրանց:
Մեր երախտագիտությունն  ենք հայտնում  Հայկ Վարուժան Բերբերյանին Լոնդոնից, մեզ  դեղորայք տրամադրելու համար:
Նրա որդին եկավ և նկարներ արեց, մինչ բժ. Օնանյանը բուժ. ստուգում էր անցկացնում…
Մեր շնորհակալությունն ենք հայտնում Ժիրայր Ալթունյանին Կալիֆորնիայից, ով եկավ մեր կենտրոն  և Սուրբ Ծննդյան նվերներ  տվեց մեր բոլոր փոքրիկ բնակիչներին:

 

ՄԱՅՐԱՏՈՒՆ

Մենք շարունակում ենք մասնագիտական հմտություններ սովորեցնել  մեր Մայրատանը: Անում ենք ամեն ինչ, որպեսզի ունենանք դրական  ազդեցություն մեր բնակիչների  և իրենց երեխաների կյանքի և բարեկեցության համար: Սովորեցնում ենք նրանց գնահատել  Աստծու կողմից տրված նվերը՝ մայրությունը:
Այս ամիս մեր բնակիչը՝ Տաթևը, ով եկել էր մեր կենտրոն 2014 թվականի դեկտեմբերի 18-ին,  միացավ իր ամուսնուն: Մենք ուրախ ենք ընտանիքը վերամիավորելու համար, ինչպիսի օրհնություն!

Մեր բնակիչներին տարանք Էջմիածնի եկեղեցի:  Պատարագից հետո նրանք շրջեցին  քաղաքով: Կենտրոնում նրանց Սուրբ Ծննդյան ընթրիքն էր սպասում:

 

ԾՐԱԳՐԵՐ

Շարունակում ենք «Աստվածաշնչի սերտողության» դասերը առաքելական եկեղեցու տեր հոր առաջնորդությամբ:  Հունվարի 6-ին Տեր Պարթևը Սուրբ Ծննդյան արարողություն կատարեց, Ջրօրհնեք և օրհնեց ողջ կենտրոնը: Մեր բոլոր բնակիչները, ինչպես նաև հարևան գյուղերի մարդիկ, ներկա էին արարողությանը: Նա նաև օրհնեց մեր սնունդը, հետո տոնեցինք  Հիսուս Քրիստոսի ծնունդը և մկրտությունը:
«Պնակ մը կերակուր» ծրագիրը շարունակվում է շաբաթական 2 անգամ, մասնակիցները շատ ոգևորված են, նրանք սպասում են  ճաշի օրերի մեծ խանդավառությամբ:

 

Դիտե՛ք  վերջին ռեպորտաժը ԱԼԲՀ-ի մասին…

ԱԼԲՀ.  Սեթա Ղազարյանի հարցազրույցը  Վրեժ Ագաջանյանի շոուի ժամանակ:

 

https://www.youtube.com/watch?v=-jnDyqfFPQU&feature=youtu.be

We are an open Shelter, Please come and visit our facility.

Make your donations to where it counts, and make a difference in the lives of our residents…

WE NEED YOUR HELP TO DO THIS WORK. PLEASE SHARE YOUR BLESSINGS WITH THE UNFORTUNATE….

Please make your heartfelt donations, on line or send a check to:

ALCF P.O. Box 3595 Seal Beach, California 90740

USA Ph # 562.598.8025

Fax # 562.598.7958

Armenia ph# 374-93-32-78-34, 374-43-500-503

Address in Armenia: Armavir Marz, Ptghunk Village, Vartanatz 1

www.armenianlighthouse.org E-mail: armenianlighthouse@gmail.com