Տեղեկատվական նամակ Դեկտեմբեր 2015
ՄԱՅՐԱՏՈՒՆ
Բնակիչների թիվը միշտ շատանում է դեկտեմբեր ամսին՝ ցրտի և տոների պատճառով: Մի կին, ով ունի երեք երեխա, եկել էր մեր կենտրոն միայն երկու երեխայի հետ, մյուսին թողել էր բարեկամների մոտ: Նա հոգեբանական և ֆիզիկական բռնության էր ենթարկվել ամուսնու կողմից: Այժմ նրա ամուսինը բանտում է՝ անչափահասների բռնաբարության և գողության պատճառով: Նրա ավագ որդին, ով 9 տարեկան է, խնդիրներ ունի. տեսնելով այս ողջ բռնությունը և երբևէ դպրոց չհաճախելով` նա ծեծում է մորը և չի կարողանում շփվել երեխաների հետ, մեր հոգեբանը աշխատում է և՛ մոր, և՛ երեխայի հետ, որպեսզի հաղթահարեն այս իրավիճակը:
Դիտե՛ք 1in.am-ը ինչ է ցույց է տալիս այս կնոջ և մյուս կանանց պատմությունների մասին.
https://www.youtube.com/watch?v=G163RKPR6J0
Չնայած մեր ապաստանը լի է մայրերով և երեխաներով, սիրալիր և ընկերական վերաբերմունքը մեկը մյուսի նկատմամբ գերիշխում է: Մեր կենտրոնում շատ առողջ մթնոլորտ է տիրում: Այս ամիս մեր բնակիչներից մեկը կիսարյան հատումով աղջիկ ունեցավ: Նրա անունը Մարգարիտա է:
Մենք նաև տոնեցինք մեր ամենափոքր բնակչի 40 օր երկրում լինելը … նա ստացավ Աստծո օրհնությունը:
Հրավիրել էինք ծաղրածու և մուլտֆիլմի հերոսներ տոնելու Սուրբ Ծնունդը մեր բնակիչների և «Հովանավորիր ընտանիք» ծրագրի մասնակիցների հետ:
Տարեվերջում, կազմակերպեցինք մեծ տոնակատարություն մեր բնակիչների համար և կազմակերպեցինք հայկական ավանդական Նոր Տարի՝ լի սննդով և նվերներով:
ԾՐԱԳՐԵՐ
Ուրախ ենք հայտարարել , որ անանուն բարերարը տվեց մեզ հնարավորություն ողջ 2016 թվականի ընթացքում կազմակերպել «Պնակ մը կերակուր» ծրագրի հյուրասիրությունը երկրորդ անգամ: Դա հիանալի նախաձեռնություն էր: Մենք փոխել ենք հյուրսիրության օրերը. այժմ այն երեքշաբթի և ուրբաթ օրերին է :
Շարունակում ենք Աստվածաշնչի սերտողության դասերը՝ Փարաքարի սբ. Մարիամ Աստվածածին եկեղեցու հոգևոր հայր՝ Տեր Պարթևի առաջնորդությամբ: Ամեն ուրբաթ բազմաթիվ քրիստոնյաներ հարևան գյուղերից գալիս են մեր կենտրոն:
Մեր կամավոր բժիշկները շարունակում են իրենց բարեգործական աշխատանքը:
ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻՆ
Օրհնված ենք, որ շնորհիվ մեր աջակիցների կարողանում ենք օգնել այն անապահով մարդկանց, ովքեր ուղարկում են մեզ դիմում-խնդրանքներ հագուստի, կոշիկի պայուսակների և այլ անհրաժեշտ պարագաների համար :
Մենք շարունակում ենք օգնել սիրիացի փախստականներին, ովքեր դիմում են մեզ: Հունվար ամսվա դրամական օգնությունը տրամադրեցինք դեկտեմբերի վերջին, տվեցինք նաև հագուստ, կաթ և թեյ:
|
|
|