Տեղեկատվական նամակ Հոկտեմբեր 2015
ՄԱՅՐԱՏՈՒՆ
Քանի դեռ մեր հիմնադիրները Հայաստանում են, նրանք անում են ամեն ինչ մեր բնակիչների կյանքը ավելի հետաքրքիր դարձնելու համար: Բնակիչները գնում են եկեղեցի ամեն կիրակի, և եկեղեցուց հետո, տանում ենք նրանց կամ խաղահրապարակ կամ հյուրասիրության այնտեղ, որտեղ խաղասրահ կա, որպեսզի հանգստյան օրերը ավելի հաճելի անցնեն: Այս անգամ հիմնադիրները տարել էին նրանց Էջմիածնի Տաշիր պիցցա: Բնակիչները շատ ուրախ էին:
Երեք նոր բնակիչներ իրենց երեխաների հետ եկել են մեր կենտրոն: Նրանցից մեկը 17 տարեկան է, նորածնի հետ: Նա հիվանդանոցից ուղիղ այստեղ է եկել: Ոչ ծնողներ, ոչ բարեկամներ: Տղամարդը լքել էր, քանի որ նրանց տանելու տեղ չուներ: Բնակիչները շատանում են մեր ապաստանում, գրեթե ամեն ամիս մենք ծննդյան տոնակատարություն ենք նշում: Այս ամիս փոքրիկ Ալիսի ծնունդն էր:
Մեր աղջիկները մասնակցում են կար և ձևի, համակարգչի, անգլերենի, մանիկյուռ/պեդիկյուռի,վարսահարդարման և խոհարարական դասերին:
ՀՅՈՒՐԵՐ
Օրերը շատ զբաղված են մեր կենտրոնում: Ամեն օր նոր և հետաքրքրի ծրագրեր ենք իրագործում: Այս ամիս բժիշկ Սեդա Պողոսյանը Անգլիայից, եկել էր մեր կենտրոն և զննեց «Պնակ մը կերակուր» ծրագրի մասնակիցներին:
Անահիտ Անանյանը Կալիֆորնիայից, սեմինարներ է անցկացնում Աստվածաշնչի սերտողությունից հետո, որը տեղի է ունենում ամեն ուրբաթ մեր կենտրոնում: Նրա դասախոսությունները առողջության մասին են և թե ինչպես հեշտ մեթոդներով պահպանել առողջությունը: Նրանք սիրով են լսում դասախոսությունները!!!
ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՄՅՆՔՆԵՐԻՆ
ԱԼԲՀ-ն շարունակում է «Հույսի ճրագ» ծրագիրը: Շարունակում ենք մկրտել բոլոր տարիքային խմբերի այն մարդկանց, ովքեր ցանկանում են, ինչպես նաև մեր ապաստանի բնակիչներին: Այս ամիս մկրտեցինք տասներկու նոր քրիստոնյաների, որոնցից հինգը մեր կենտրոնի բնակիչներ էին:
Շարունակում ենք օգնել նրանց, ովքեր կարիքի մեջ են: Ինչպես միշտ բաժանեցինք ամենամսյա դրամական օգնություն՝ տրամադրելով հագուստ հովանավորյալ ընտանիքի յուրաքանչյուր անդամի:
Հոկտեմբերի վերջին մեր հիմնադիրները գնացին Հայաստանից, որպեսզի շարունակեն իրենց արժանապատիվ աշխատանքը Ամերիկայում: Մեր բնակիչները և անձնակազմը մաղթեցին նրանց հաջողություն և ապահով թռիչք:
Դիտեք մեր վերջին վիդեո հոլովակը.
https://www.youtube.com/watch?v=FKF4sOtkm8U&feature=youtu.be
.
Մենք բաց ապաստան ենք, խնդրում ենք այցելեք մեր կենտրոն, մենք սիրով կկիսենք մեր փորձը Ձեզ հետ:
Ուղարկեք Ձեր էլեկտրոնային հասցեները տեղեկատվական նամակներ ստանալու համար:
ALCF P.O. Box 3595 Seal Beach, California 90740
USA Ph # 562.598.8025
Fax # 562.598.7958
Armenia ph# 374-93-32-78-34, 374-43-500-503
Address in Armenia: Armavir Marz, Ptghunk Village, Vartanatz 1
www.armenianlighthouse.org E-mail: armenianlighthouse@gmail.com