Տեղեկատվական նամակ Սեպտեմբեր 2015

ՄԱՅՐԱՏՈՒՆ

    Մեր ապաստանը լի է կյանքով: Բնակիչները չափազանց զբաղված են: Մենք ցանկանում ենք շնորհակալություն հայտնել Նարգիս Աքմաքջյանին Orange County,Կալիֆորնիայից: Այս ամիս նա եկել էր մեր կենտրոն և սովորեցրեց մեր բնակիչներին վարսահարդարում: Կտրեց բնակիչների մազերը. նրանք շատ հուզված էին իրենց նոր տեսքով: Աղջիկները շատ զվարճացան: Նա նվիրեց սանրեր, խոզանակներ և մկրատներ:                                                                                                                  Մենք արդեն պատրաստում ենք ձմեռվա սնունդը, սառեցնում և պահածոյացնում ենք բանջարեղենները:

Մենք միշտ ինչ որ բան ունենք նշելու:  Այս ամիս յոթ ամսեկան Լուիզայի ատամհատիկն էր / առաջին ատամը/:  Երեկույթ կազմակերպեցինք  երեխաների և մայրերի հետ: Նարգիս Աքմաքջյանը մեր հյուրն էր և միջոցառման հովանավորը:

Մենք նաև տոնեցիք երեխաների մկրտությունը՝ մայրերի և տատիկների հետ,  նրանցից վեցը մեր կենտրոնի բնակիչներն էին: Տասնյոթ նոր քրիստոնյանների հրաշալի տոն էր:

 

ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻՆ

Այս ամիս մենք մարդասիրական օգնություն տվեցինք  Արմավիր մարզի՝ Շենավան և Արագածոտնի մարզի՝ Ներքին Բազմաբերդ գյուղերին: Ստանում ենք բազմաթիվ  դիմում-խնդրանքներ ,տարբեր համայնքներից անապահով ընտանիքների ցուցակներ, ովքեր կարիք ունեն հագուստի, կոշիկի, պայուսակների և այլ անհրաժեշտ պարագաների: Մենք  շարունակում ենք օգնել  Սիրիայի փախստականներին ,ովքեր գալիս են մեզ մոտ:

 Մեր շնորհակալություն ենք հայտնում

 

  • Natali Pharm-ին  մեր երեխաներին բավականին քանակությամբ  մանկական  Hipp օրգանիկ սնունդ տրամադրելու և հավելյալ՝ կարիքավորներին բաշխելու համար:
  • Բժիշկ Սուսաննա Օնանյանին, գինեկոլոգ Եվա Թորոսյանին  և մեր ատամնաբույժներին,  ովքեր շարունակում են իրենց  բարեգործական աշխատանքները՝ տրամադրելով անհրաժեշտ բժշկական օգնություն և ուշադրություն մեր ապաստանի բռնության ենթարկված կանանց և երեխաներին, ինչպես նաև «Պնակ մը կերակուր» և «Աստվածաշնչի սերտողություն» ծրագրերի մասնակիցներին:

Մենք Ձեր օգնության կարիքն ունենք այս աշխատանքն անելու համար: Խնդրումենք  կիսվեք Ձեր  օրհնություններով մեր կարիքավորների հետ:

Այս Աստվածահաճո  աշխատանքի մասը կազմեք և ներդրեք Ձեր երկնային տան համար:

Խնդրում ենք կատարեք Ձեր անկեղծ  նվիրատվությունները առցանց կամուղարկեք չեկը հետևյալ հասցեով.

ALCF P.O. Box 3595 Seal Beach, California 90740

USA Ph # 562.598.8025

Fax # 562.598.7958

Armenia ph# 374-93-32-78-34, 374-43-500-503

Address in Armenia: Armavir Marz, Ptghunk Village, Vartanatz 1

www.armenianlighthouse.org

E-mail: armenianlighthouse@gmail.com