Տեղեկատվական նամակ Օգոստոս 2015

Իրադարձություններ

Մենք կազմապերպեցինք մի քանի միջոցառումներ Հայաստանում  անապահով ընքանիքների համար

 

  • Տրամադրեցիքն կոշիկներ և դպրոցական պայուսակներ «Հովանավորիր Ընտանիք» ծրագրի երեխաներին
  • Գաբրիել և Լիզա Թահանյանները Սիդնեից,  այցելեցին մեր կենտրոն և հանդիպեցին իրենց հովանավորյալ ընտանիքին:
  • Կազմակերպեցինք հարսանյաց հանդես մեր մատուռում:  Հարութը՝ փեսա  ավելի քան 10 տարի եղել էր մեր հովանավորյալ երեխան: Երբ մեր հիմնադիրները  լսեցին, որ նա աղջիկ է տուն բերել առանց  ամուսնանալու, որը շատ ընդուված է գյուղացիների համար (հարսանք նշանակում է գումար ծախսել,որը նրանք չունեին): Այսպիսով ԱԼԲՀ հովանավորեց նրա հարսանիքը:

 

 

 

ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻՆ
ԱԼԲՀ-ն  շարունակում է Հույսի ճրագ ծրագիրը: Մենք այցելեցինք Գեղարքունիքի մարզի Կալավան և Բարեպատ  գյուղերը, որոնք սահմանակից են Ադրբեջանին: Տվեցինք անհրաժեշտ իրեր կարիքավոր ընտանիքներին: Ինչպես ամեն ամիս, այս ամիս ևս, մենք ստացել ենք բազմաթիվ  դիմում-խնդրաքներ:
Տրամադրեցինք բժշկական իրեր Էջմիածնի հիվանդանոցին:Նրանց տվեցինք նաև խաղահրապարակ մանկական սրահի համար:
«Աստվածաշնչի ուսումնասիրություն» և «Պնակ մը կերակուր» ծրագրերի մասնակիցները ստացան կոշիկներ և հագուստ:

 

ՄԱՅՐԱՏՈՒՆ

 Բնակիչները շատանում են մեր ապաստանում:   Մեր թեժ  գծի հեռախոսահամարը (անվճար  20:80) զանգում է ավելի հաճախ քան երբևէ:Մենք ունենք երեք նոր բնակիչներ, կյանքը մեր ապաստանում դարձել է հետաքրքիր և ուրախ: Այս ամիս մենք նույնպես ունեցանք նորածին տղա:  Մայիրիկը շատ հուզված էր, քանի որ նա ուներ երկու աղջիկ:  Մեր   աղջիկները մասնակցում են կարի, համակարգչի, Անգլերենի,մատահարդարման ,վարսահարդարման և խոհարարության դասերին:

 

Մեր խորին շնորհակալությունն ենք հայտնում

Մեր կամավոր  բժիշկ Սուսաննա Օհանյանի, Գինեկոլոգ Եվա Թորոսյանին, և ատամնաբուժներ Արմենին և Արմինեին Լյուքս Մեդ կլինիկայնից, ովքեր շարունակում են իրենց բարեգործական գործունենոթյունը,  և  տրամադրում են բժշկական  և ատամնաբուժական  ծառայություն մեր ապաստանի մայրերին և իրեց երեխաներին:

Մեր ընդանուր բժիշկ Սուսանա Օնանյանը  ամեն ամսի բժշկական ուշադրութուն է տրմադրում  մեր ծերերի և Աստվածաշնչի սերտողության  մասնակիցներին:  Նաև նրանք տրամադրում է դեղորայք:

Մենք Ձեր օգնության կարիքն ունենք այս աշխատանքն անելու համար: Խնդրում ենք կիսվեք Ձեր օրհնությունով մեր կարիքավորների հետ:
Այս Աստվածահաճո  աշխատանքի մասը կազմեք և ներդրեք Ձեր երկնային տան համար…

Խնդրում ենք կատարեք Ձեր անկեղծ  նվիրատվությունները առցանց կամ ուղարկեք չեկը հետևյալ հասցեով.

ALCF P.O. Box 3595 Seal Beach, California 90740

USA Ph # 562.598.8025

Fax # 562.598.7958

Armenia ph# 374-93-32-78-34, 374-43-500-503

Address in Armenia: Armavir Marz, Ptghunk Village, Vartanatz 1

www.armenianlighthouse.org E-mail: armenianlighthouse@gmail.com