Տեղեկատվական նամակ Մայիս 2015
May 10, 2015
ՄԱՅՐԱՏՈՒՆ
Այս ամիս երկու հոգեբաններ եկել էին մեր կենտրոն և սեմինար էին կազմակերպել մեր աղջիկների հետ: Բնակիչները շատ հուզված էին: Նրանք խոսեցին իրենց ապագա պլանների, երազանքների և այն մասին, թե ինչ են պատրաստվում անել ապաստանից հեռանալուց հետո: Մեր հիմնադիրները միշտ մտածելով նրանց ապագայի մասին՝ մեծ կարևորություն են տալիս աշխատանքին: Մենք սովորեցնում ենք նրանց, որ բացի իրենց իրավունքներից, նրանք ունեն նաև պարտականություններ: Մեր աղջիկները մասնակցում են կար ու ձևի,համակարգչի,անգլերենի,մատնահարդարման,վարսահարդարման և խոհարարության դասերին: |
|
Ուրախ ենք,որ մեր post-shelter ծրագիրը իրագործվում է հաջողությամբ: Մի նոր բնակիչ տեղափոխվեց այնտեղ: Նա շատ պատասխանատու է, աշխատասեր և լավագույնս հոգ է տանում իր երեխայի մասին: Մեր հսկողության ներքո մայրը ստանում է հագուստ, կոշիկ, սնունդ ի լրումն իր ունեցած եկամուտի: |
|
ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻՆ
Մենք շարունակում ենք օգնել նրանց, ովքեր դրա կարիքն ունեն! Ինչպես ամեն ամիս այս ամիս ևս մենք բաշխեցինք մեր ամսական դրամական նվիրատվությունները և հովանավորյալ ընտանիքների յուրաքանչյուր անդամի տվեցինք հագուստ: Սկսել ենք հովանավորել Էջմիածնի հիվանդանոցին և ուղղորդում ենք մեր բնակիչներին այնտեղ ստուգման: Նվիրատվություն ստացավ № 2 Հանրապետական դպրոցը , այն նախատեսված է կարիքավոր և հիվանդ երեխանների համար, ովքեր բնակվում են այնտեղ: |
|
Մեր խորին շնորհակալությունն ենք հայտնում
· Natali Pharm-ին օրգանիկ Hipp մանկական սնունդ տրամադրելու համար |
|
· Գինոսի Երևան ընկերությանը կենցաղային ապրանքներ և աթոռներ նվիրաբերելու համար
· Թերապևտ Սուսաննա Օնանյանին և մեր ատամնաբուժներին, ովքեր շարունակում են իրենց բարեգործական աշխատանքները՝ տրամադրելով բժշկական օգնություն և ուշադրություն ոչ միայն բռնության ենթարկված կանանց և նրանց երեխաններին, այլև «Պնակ մը կերակուր» և «Աստվածաշնչի սերտողություն» ծրագրերի մասնակիցներին:
· Մեսրոպյան դպրոցի աշակերտները տնօրենի և Զեփյուռ Օհաննեսյանի ուղեկցությամբ ավտոբուսով եկան մեր կենտրոն: Նրանք հովանավորել էին այդ օրվա «Պնակ մը կերակուր » ծրագիրը: Աշակերտները հյուրասիրեցին ծերերին, շրջեցին կենտրոնով , մտերմացան բնակիչների հետ,խաղացին երեխանների հետ:Ճաշակեցին տաք համեղ կերակուրը, որ պատրաստվել էր իրենց համար:Կապը, որը աշակերտները ստեղծեցին իրենց և երեխանների միջև այնքան ամուր էր, որ աշակերտները հեռացան արցունքներով :
· Ամսավա վերջին Ավստրալիայից , Սիդնեյից Տկն. Մեգգի Մինասյանը այցելեց մեր կենտրոն և հանդիպեց իր հովանավորյալ ընտանիքի հետ !
******************************** |
|
Մենք դիմում ենք հայ-ամերիկյան համայնքին՝ օգնության խնդրանքով,որպեսզի փրկենք մեր ապաստանի երեխաններից մեկի կյանքը:
1,5 տարեկան Մարկ Բաղդասարյանը վեց ամիս առաջ եկել է մեր ապաստան. մեզ ասացին որ հիվանդ է ուղեղի կաթվածով: Երկու շաբաթ առաջ նա սկսեց սարսափելի գլխացավեր ունենալ և գիշերները չքնել : Մեր հոգաբարձուների խուրհուրդը որոշեց օգնել նրան: Սկսեցինք ՄՌՏ-ից և պարզվեց, որ նա ունի երկու ուռուցք գլխում՝ լի արյունով և հեղուկով: Երեքշաբթի, մայիսի 26-ին, նրան վիրահատեցին և նա դեռ վերակենդանացման բաժանմունքում է:
Մենք պետք է օգնենք նրան հանձնել շատ անալիզներ և ընդունել դեղորայք, որպեսզի ապաքինվի: Խնդրում ենք ուղարկեք Ձեր անկեղծ նվիրատվությունները. P.O. Box 3595, Սիլ Բիչ, Կալիֆորնիա,և գրեք Ձեր կտրոնների վրա Մարկ Բաղդասարյան կամ կատարեք Ձեր նվիրատվությունները առցանց:
*****************************************************************************************
Մեր հիմնադիր Սեթա Ղազարյանը US Armenia նորություններում:
Դիտեք երեք րոպե տևողությամբ տեսանյութը! |
|
https://www.youtube.com/watchv=75Dh
_p5oX4Q&fb_action_ids=1152732554752650&fb_action_types=og.shares&fb_source
=other_multiline&action_object_map=%5B972725889424698%5D&action
_type_map=%5B%22og.shares%22%5D&action_ref_map=%5B%5D
Դիտե´ք մեր հիմնադրի և Հոգաբարձուների խորհրդի իրավաբանի հարցազրույցը
USArmenia Բարի Լույս ծրագրում:
https://www.youtube.com/watch?v=HfIsVGF5kTE&feature=youtu.be
Մենք Ձեր օգնության կարիքն ունենք այս աշխատանքն անելու համար: Խնդրում ենք կիսվեք Ձեր օրհ� |
|
|