Տեղեկատվական նամակ Ապրիլ 2015
ՄԱՅՐԱՏՈՒՆ
Ամիսը լի էր իրադարձություններով և տոնակատարություններով !!!
- Մենք տոնեցինք Զատիկը: Մեր բնակիչները գնացին եկեղեցի, այնուհետև հավաքվեցին սեղանի շուրջ, որը լի էր զատկական ուտելիքներով: «Աստվածաշնչի սերտողության» ժամանակ Տեր Պարթևը մեկնաբանեց Զատիկի նշանկությունը: Խոսեց այն արժեքների մասին , որոնք կարևոր են մեզ համար և ընդգծեց Զատիկի նշանակությունը մեր քրիստոնեական կյանքում:
- Երկու երեխանները Նորքի մանկատնից միացան իրենց մայրիկին!!!
Վերջերս մի նոր հղի աղջիկ էր եկել մեր կենտրոն: Ավելի ուշ մենք իմացանք, որ նրա երկու երեխանները մանկատանն են: Մենք դիմեցին Երևանի քաղաքապետարան, երեխաններին մորը վերադարձնելու դիմում-խնդրանքով: Քաղաքապետարանի և մանկատան հետ երկար և բարդ բանակցություններից հետո, մեզ հաջողվեց երեխաներին վերադարձնել, նրանք չէին ցանկանում երեխաներին հանձնել ՝մորը ելնելով շահադիտական նպատակներից. մենք հաղթեցինք: Երեխաները միացան իրենք մայրիկին և նրանք նորից ընտանիք են: Ապրում են մեր ապաստանում: Շնորհակալ ենք Աստծուն իր օրհնությունների համար:
Այս ամիս մեր անչափահաս հղի բնակիչը դարձավ 16 տարեկան, մեր անձնակազմը կազմակերպեց նրա ծննդյան տարեդարձը: Մեր բնակիչներ վայելեցին օրը և շատ զվարճացան ապրիլի 26-ին նա աղջիկ երեխա ունեցավ:
- Մեր բակիչները աշխատում են ջերմոցում և մասնակցում են շրջակա միջավայրի մաքրությանը: Մենք մեծ ուշադրություն ենք հատկացնում աշխատանքին: Սովորեցնում ենք որոշ հմտություններ ֆինասապես անկախ լինելու համար: Միայն արդար աշխատանքով կարող են վաստակել իրենց ապրուստը և այս կյանքում ամուր կանգնեն իրենց ոտքերի վրա:
ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻՆ
Մենք շարունակում ենք օգնել բոլոր նրանց , ովքեր կարիքի մեջ են!!!
Ինչպես միշտ այս ամիս ևս ստացել ենք շատ դիմում –խնդրանքներ համայնքներից բազմազավակ ընտանիքների ցուցակներ ,ովքեր հագուստի , կոշիկի պայուսակների և այլ անհրաժեշտ իրերի կարիք ունեն:
Շարունակում ենք մեր «Հովանավորիր ընտանիք» «Աստվածաշնչի սերտողություն» «Պնակ մը կերակուր» ծրագրերը: Խնդրում ենք շարունակեք օգնել մեզ օգնել այս անապահով հայերին , ովքեր դրա ծայրահեղ կարիքը ունեն :
Մեր բնակիչները այցելեցին Ցեղասպանության զոհերի հուշահամալիրը Հայաստանում և մեկ րոպե լռությամբ հարգեցի անմեղ զոհերի հիշատակը:
Նորություններ ԱՄՆ–ից
AYF-ը «Աշոտ Երկաթ» սրահում կազմակերպել էր հանրային ֆորում. ընտանեկան բռնությունը Հայստանում: խոսնակ՝ Սեթա Ղազարյան:
Մեր հիմնադիր տնօրենը խոսեց ընտանեկան բռնության և այն դեպքերից, որոնք եղել են մեր ապաստանում, և ներկայացրեց այն աշխատանքը,որ ԱԼԲՀ անում է իր բնակիչների համար:
Մեր թվով 21-րդ բեռ լի նվիրատված ապրանքներով, այժմ նավով շարժվում դեպի Հայաստան : Ինչպես միշտ դա շատ հետաքրքիր և կարևոր փորձառություն էր:
Մենք Ձեր օգնության կարիքն ունենք այս աշխատանքն անելու համար: Խնդրում ենք կիսվեք Ձեր օրհնություններով մեր կարիքավորների հետ:
Այս Աստվածահաճո աշխատանքի մասը կազմեք և ներդրեք Ձեր երկնային տան համար:
Խնդրում ենք կատարեք Ձեր անկեղծ նվիրատվությունները առցանց կամ ուղարկեք չեկը հետևյալ հասցեով.
ALCF P.O. Box 3595 Seal Beach, California 90740
USA Ph # 562.598.8025
Fax # 562.598.7958
Armenia ph# 374-93-32-78-34, 374-43-500-503
Address in Armenia: Armavir Marz, Ptghunk Village, Vartanatz 1
www.armenianlighthouse.org
E-mail: armenianlighthouse@gmail.com