Տեղեկատվական նամակ Մարտ 2015
ՄԱՅՐԱՏՈՒՆ
Մեր անվճար 20-80 թեժ գծի հեռախոսահամարը զանգում է ավելի հաճախ քան երբևէ: Բնակիչների քանակը մեր ապաստանում շատանում է: Այս ամիս 4 կանայք ապաստան են գտել Մայրատանը: Երկուսը հղի են: Մեկը 15-ամյա անչափահաս աղջիկ է, ով վեց ամսական հղի է: Ոստիկանությունը և Լոռու մարզպետարանը նրան նամակով ուղղորդել են մեր կենտրոն: Նրա հարազատներից ոչ ոք չէր ցանկացել օգնել նրան, և նա մնացել էր փողոցում: Երկրորդ կինը մեծացել էր մանկատանը: Նա ունի երկու երեխա, որոնք նույնպես մանկատանն են: Մեր տնօրինությունը անում է ամեն հնարավորը, որպեսզի դուրս հանենք երեխաներին մանկատնից և միացնենք մայրիկին:
ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻՆ
ԱԼԲՀ-ն շարունակոմ է օգնություն տրամադրել ինչպես տարբեր գյուղական համայնքներին այնպես էլ այն անհատներին ովքեր դիմում են մեզ դիմում – խնդրանքով: Այս ամիս մեր անձնակազմի անդամները գնացել էին Արևաշատ գյուղ: 146 ընտանիքներ ստացան անհրաժեշտ օգնություն՝ հագուստ, կոշիկ, խաղալիքներ:
Պնակ մը կերակուր» Ձեր նվիրատվությունը կօգնի շարունակել մեր ծրագիրը: Մենք օգնում ենք մեր ծերերին հագուստով, կոշիկով և դեղորայքով:
«Աստվածաշնչի սերտողություն» Տեր Պարթևը, Փարաքարի սբ. Մարիամ Աստվածածին եկեղեցուց, շարունակում է ամեն ուրբաթ գալ մեր կենտրոն: Որոշ ընտանիքներ ստանում են մանկական սնունդ, տակդիրներ՝ մեծերի և փոքրերի համար: Մենք տալիս ենք կոշիկ հագուստ վերմակներ և այլն:
Լիլիթ Լալայանը NEWS LINE.AM –ից ռեպորտաժ էր պատրաստել ԱԼԲՀ-ի մասին:
https://www.youtube.com/watch?v=imyL2i3ms38
Մենք Ձեր օգնության կարիքն ունենք այս աշխատանքն անելու համար: Խնդրում ենք կիսվեք Ձեր օրհնություններով մեր կարիքավորների հետ:
Խնդրում ենք կատարեք Ձեր անկեղծ նվիրատվությունները առցանց կամ ուղարկեք չեկը հետևյալ հասցեով.
ALCF P.O. Box 3595 Seal Beach, California 90740
USA Ph # 562.598.8025 Fax # 562.598.7958
Armenia ph# 374-93-32-78-34, 374-43-500-503
Address in Armenia: ArmavirMarz, Ptghunk Village, Vartanatz 1
E-mail: armenianlighthouse@gmail.com