Տեղեկատվական նամակ Հունվար 2015
ՄԱՅՐԱՏՈՒՆ
Մենք շարունակում ենք մեր ուսուցողական դասընթացները և ավելացրել ենք նոր՝ վարսավիրական դասընթացներ, մեր Մայրատանը: Բնակիչները շատ ուրախ են սովորել ևս մեկ մասնագիտություն: Մենք անում ենք ամեն ինչ, որպեսզի դրական արդյունք թողնենք մեր բնակիչների և իրենց երեխաների կյանքի և բարեկեցության վրա: Սովորեցնում ենք նրանց գնահատել իրենց Աստվածատուր նվերը՝ մայրությունը: Նրանց ապահով ենք մի վայրով, որտեղ կարող են իրենց զարգացնել: Այս կանանց հույս և հավատ է տրվում, որ իրենց կյանքը կբարելավվի: Այս ամիս մի ընտանիք միավորեցինք՝ աշխատելով և՛ ամուսնու, և՛ կնոջ հետ, հայրը եկավ և իր ընտանիքին տուն տարավ: Ինչպիսի օրհնություն!
Մեր բնակիչներն ու երեխաները այցելեցին կրկես և հետո շրջեցին քաղաքով մեկ մեր մեքենայով: Բնակիչներից շատերը երբևէ չէին եղել Երևան քաղաքում և այնքան հուզված էին՝ տեսնելով Հանրապետության հրապարակը: Նրանք այն տեսել էին հեռուստացույցով և միշտ երազել էին այնտեղ լինելու մասին:
ՍՈՒՐԲ ԳՐՔԻ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅՈՒՆ
Շարունակում ենք Սուրբ Գրքի ուսումնասիրության դասընթացները հայկական առաքելական եկեղեցու քահանայի առաջնորդությամբ: Հունվարի 6-ին տեր Պարթևը Սուրբ Ծննդյան տոնակատարություն արեց, ջրօրհնեք և օրհնեց ամբողջ կենտրոնը: Բոլոր մեր բնակիչները, ինչպես նաև մարդիկ հարևան գյուղերից մասնակցեցին արարողությանը: Նա նաև օրհնեց մեր նոր տնօրենի աշխատասենյակը, մեր ուտելիքը և հետո մենք տոնեցինք Հիսուսի Ծնունդն ու Մկրտությունը: Շնորհակալ ենք Աստծուն իր օրհնությունների համար!!!
ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻՆ
Այս ամիս մենք այցելեցինք Ակունք գյուղ Արագածոտնի մարզում: Մեր Հույսի Ճրագ ծրագրի շրջանակներում շարունակում ենք օգնություն տրամադրել տարբեր համայնքների գյուղերին, ինչպես նաև տարբեր անհատների, ովքեր ուղղում են մեզ իրենց դիմում-խնդրանքները: Ակունքի գյուղացիները ստացել են հագուստ, կոշիկ, խաղալիքներ: Մենք տվել ենք քայլակներ, ձեռնափայտեր, տակդիրներ և զուգարանակոնքեր իրենց ընտանիքի հաշմանդամ անդամների համար: Նաև օգնություն ենք տրամադրել Արմավիրի եկեղեցական թեմի 50 ընտանիքներին: Հիմնադրամն արել է ամեն ինչ, իրենց կարիքները հոգալու համար: Մենք նաև տրամադրել ենք հարսանեկան հագուստներ ապագա հարսիկներին շատ տարբեր գյուղերում: Սիրիացի փախստական ընտանիքները գալիս են մեզ մոտ և մենք նրանց ապահովում ենք այն ամենով, ինչի կարիքը նրանք ունեն: Մեր ՛՛Պնակ մը կերակուր՛՛ և ՛՛Հովանավորիր ընտանիք՛՛ ծրագրերը շարունակվում են ի շնորհիվ ՁԵՐ պես մարդկանց, ովքեր այն իրականություն են դարձնում:
Մեր խորին երախտագիտությունն ենք հայտնում կամավոր ատամնաբույժներին, որ գալիս են ամեն շաբաթ՝ բուժելով մեր բնակիչներին և իրենց երեխաներին մեր ատամնաբուժական սենյակում: Շնորհակալություն ենք հայտնում նաև բժ. Եվա Թորոսյանին բնակիչների գինեկոլոգիական կարիքները հրաշալի հոգալու համար, ինչպես նաև ընտանեկան բժշկուհի Սուսաննա Օնանյանին և՛ մեր բնակիչներին, և՛ ՛՛Պնակ մը կերակուր՛՛ , ՛՛Հովանավորիր ընտանիք՛՛ ծրագրերի մասնակիցներին բուժելու համար:
Մեր շնորհակալությունն ենք հայտնում Կալիֆորնիայի բժ. Րաֆֆի Չալյանին իր նվիրատվության համար, որպեսզի գնենք մաքրող մեքենա ատամնաբուժական սենյակի համար:
*******************
Մենք վերակազմավորել ենք մեր աշխատակազմը, որպեսզի ընդառաջ գնանք հանրության պահանջներին: Նշանակել ենք երկու նոր ղեկավարներ, տարբեր ծառայությունների համար, որ ապահովում ենք: Այս փոփոխությունները մեր կառավարման ոլորտում մեր ջանքերն են ընդառաջ գնալ մարտահրավերներին. տրամադրել ավելի շատ ծառայություններ ավելի շատ մարդկանց արդյունավետ ու մատչելի ձևով:
Մենք Ձեր օգնության կարիքն ունենք այս աշխատանքն անելու համար: Խնդրում ենք ուղարկեք Ձեր օրհնությունը մեր կարիքավորներին:
Խնդրում ենք կատարեք Ձեր անկեղծ նվիրատվությունները առցանց կամ ուղարկեք չեկը հետևյալ հասցեով.
ALCF P.O. Box 3595 Seal Beach, California 90740
USA Ph # 562.598.8025
Fax # 562.598.7958
Armenia ph# 374-93-32-78-34, 374-43-500-503
Address in Armenia: Armavir Marz, Ptghunk Village, Vartanatz 1
www.armenianlighthouse.org
E-mail: armenianlighthouse@gmail.com