Տեղեկատվական նամակ Դեկտեմբեր 2014

ՄԱՅՐԱՏՈՒՆ

Հետաքրքրությունը մեր աշխատանքի նկատմամբ գնալով մեծանում է:  Շատ հյուրեր այցելում են մեզ և ծանոթանում  մեր ապաստանին:  Այս ամիս Էջմիածնի և  Մուսալեռի  աշակերտները ոստիկանների հետ այցելեցին մեր կենտրոն: Տաս  բռնության զոհեր իրենց անմեղ երեխանների հետ   ապաստանել են մեզ մոտ  և հինգ  բնակիչներ լքել են ապաստանը:  Նաև ապաստան ենք տվել մի կնոջ իր 6,7 և 11 տարեկան երեխաների հետ կարճ ժամանակով: Հայրը լքել էր նրանց  և նրանք ոչ ոք չունեին օգնություն խնդրելու համար: Մեր հիմնադրամն իրենց փրկության համար բացառություն արեց, ոչ միայն սնունդ և հագուստ, այլ նաև ապաստան: Չնայած որ ապաստանում կան շատ մայրեր և երեխաներ, այնուամենայնիվ սերն ու ընկերական վերաբերմունքը գերակշռում է: Կենտրոնում շատ առողջ միջավայր է տիրում: Բոլոր աղջիկները պարտադիր մասնակցում են կար ու ձևի, խոհարարության, մանիկյուռ/պեդիկյուռի, խոսակցական անգլերենի և համակարգչային դասընթացներին:

Մեծ տոն էինք կազմակերպել մեր բնակիչների համար և ավանդական նոր տարվա նախօրե՝ առատ ուտելիքով և նվերներով:

Մենք ունենք մեր թեժ գծի անվճար հեռախոսահամարը  (20-80): Այս արագ արձագանքման հեռախոսահամարը կա յուրաքանչյուր բժշկական կենտրոնում, ոստիկանությունում և Հայաստանի բոլոր մարզպետարաններում: Վտանգի մեջ հայտնված շատ կանայք, ովքեր կյանքի և մահվան իրադրություններում են հայտնվում, անմիջապես օգնություն են ստանում մեր կազմակերպությունից այս համարի միջոցով:

 

ՀՈՒՅՍԻ ՃՐԱԳ

Ուսումնասիրությունից և մի տնից մյուսը այցելելուց հետո, մենք ընտրել ենք 4 ընտանիքներ, որ շատ կարիքավոր են և ընդգրկել ենք նրանց մեր «Հովանավորիր ընտանիք» ծրագրի մեջ ի շնորհիվ ԱՄՆ-ի և Ավստրալիայի հովանավորների: Այս գումարը օգնում է նրանց գնել դեղորայք իրենց հիվանդ երեխաների համար, մյուսներին սնունդ գնել և լուծել շատ այլ խնդիրներ:

ԱԼԲՀ-ն շարունակում է օգնություն տալ տարբեր համայնքների գյուղերին, ինչպես նաև ընտանիքներին, ովքեր դիմում-խնդրանք են հղում մեզ:  Անապահով ընտանիքները ստանում են հագուստ, կոշիկ, խաղալիք, քայլակ, ձեռնափայտ և զուգարանակոնքեր իրենց ընտանիքի հաշմանդամ անդամների համար: Հարևան գյուղի կարիքավոր ընտանիքները նաև ստանում են մանկական սնունդ:

Յուրաքանչյուր չորեքշաբթի մեր մեքենան բերում է 34 ծեր տղամարդկանց և կանանց հարևան գյուղերից և տեղափոխում նրանց մեր կենտրոն, որտեղ նրանց կերակրում ենք 3 տաք կերակրատեսակներով և տալիս հագուստ և կոշիկ: Խնդրում ենք օգնել մեզ շարունակել կերակրել ծերերին: Մեր միջոցները գրեթե սպառվում են:

Մենք կարիք ունենք կանոնավոր ամսական նվիրատուների այս ծրագրի համար: Խնդրում ենք չեկ դուրս գրեք կամ առցանց նվիրատվություն արեք «Պնակ մը Կերակոր» ծրագրի համար:

Շարունակում ենք մեր Սուրբ Գրքի ուսումնասիրության դասընթացները Փարաքարի սբ. Մարիամ եկեղեցու տեր Պարթևի առաջնորդությամբ: Հայաստանում Շողակաթ հեռուստաընկերությունը Սուրբ Գրքի ուսումնասիրության ժամանակ ԱԼԲՀ-ի մասին հաղորդում էր պատրաստել:

Տեսեք, թե ինչ են ասում մեր մասին:

http://youtu.be/B9V_1F1mo68

«Սուրբ Գրքի ուսումնասիրության», «Պնակ մը կերակուր», «Հովանավորիր ընտանիք» ծրագրերի բոլոր մասնակիցները ԱԼԲՀ-ից ստացան իրենց Նոր Տարվա նվերները և հաջողություն մաղթեցին մեզ մինչև 2015 թվականը:

Մենք վերակազմավորում ենք մեր աշխատակազմը՝ ելնելով հասարակության պահանջներից: Հետևաբար 2014 թվականին ստիպված էինք ազատել Նաիրա Մուրադյանին և փոխարինել նրան 3 օգնականներով մեր աշխատանքի տարբեր բնագավառները կազմակերպելու համար: Փոխվել է նաև հեռախոսահամարը: Մեր նոր համարն է 043 500 503:

 

ԱԼԲՀ-Ն ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ Է ՀԱՅՏՆՈՒՄ ԲՈԼՈՐ ԻՐ ԸՆԿԵՐՆԵՐԻՆ, ԱՋԱԿԻՑՆԵՐԻՆ և ՀՈՎԱՆԱՎՈՐՆԵՐԻՆ 2014 ԹՎԱԿԱՆԻՆ ԻՐԵՆՑ ՄԵԾԱՀՈԳՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ

Շնորհավոր Ամանոր և Սուրբ Ծնունդ!!!

Մենք հավաքում ենք խնամքով օգտագործված հագուստ և նոր հագուստներ, նոր կոշիկներ և խաղալիքներ և փոքր չափսի կահույք:

Խնդրում ենք տարածեք մեր մասին և օգնեք մեզ օգնել կարիքավորներին Հայաստանում:

Առանց Ձեր ներդրումների և խրախուսանքների ոչ միայն այսօր այլև տարիների ընթացքում, մենք չէինք կարող իրականացնել մեր ծրագրերը:

 

 

ՄԵՆՔ ՁԵՐ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԿԱՐԻՔՆ ՈՒՆԵՆՔ ԱՅՍ ԱՇԽԱՏԱՆՔՆ ԱՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ: ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՈՒՂԱՐԿԵՔ ՁԵՐ ՕՐՀՆՈՒԹՅՈՒՆԸ ՄԵՐ ԿԱՐԻՔԱՎՈՐՆԵՐԻՆ:

Խնդրում ենք կատարեք Ձեր անկեղծ, տարեվերջյան նվիրատվությունները առցանց կամ ուղարկեք չեկը հետևյալ հասցեներով:

Address:  P.O. Box 3595 Seal Beach, California 90740 

USA   Ph # 562.598.8025

Fax # 562.598.7958 

Armenia ph# 374-43-500-503 or 93-32-78-34

 Address in Armenia:  Armavir Marz, Ptghunk Village, Vartanatz 1

www.armenianlighthouse.org   

E-mail:  armenianlighthouse@gmail.com