Տեղեկատվական նամակ Սեպտեմբեր 2014
Հետաքրքրասիրությունն ու ուշադրությունը մեր աշխատանքի նկատմամբ գնալով մեծանում է, քանի որ մենք միակ կենտրոնն ենք Հայաստանում, որ աշխատում ենք բռնության զոհ և մերժված կանանց և երեխաների հետ: Նրանք գալիս են մեր ապաստան ծանր ճակատագրերով, հետո լցվում հույսով և հավատով: Մարդիկ Հայաստանից, արտասահմանից, ովքեր նույնիսկ մի փոքր տեղեկատվություն ունեն մեր հիմնադրամի մասին գալիս են մեզ այցելության և փորձում ունենալ իրենց ներդրումը: Մեր աջակիցների և Աստծու օրհնությամբ, կարողանում ենք շարունակել մեր գործունեությունը:
- Շատ հյուրեր ենք ունենում. նրանց շարքում են Էդդի և Թալին Բլղուրջյանները: Նրանք Ավստրալիայում ԱԼԲՀ-ի համար միջոցառում էին կազմակերպել, որոշակի ծավալի գումար հավաքել և նվիրել այն մեր կենտրոնին Հայաստանում:
- Տեր հայրը և երեցկին Անահիտը Վաշինգտոն DC-ից այցելեցին մեր կենտրոն: Բնակիչները միացան մատուռում մեր կարճ աղոթքին և երգին: Նա օրհնեց մեր աշխատանքն ու մեր նվրվածությունը:
- Լաս Վեգասից Ֆրեդ և Օլգա Գրիգորյանները վերջապես հանդիպեցին իրենց հովանավորյալ ընտանիքին 3 տարի նրան հովանավորելուց հետո:
ԾՐԱԳՐԵՐ
Պնակ մը կերակուր– Ձեր նվիրատվությունը հնարավորություն է տալիս մեր ծրագիրը շարունակել…
Սննդի, գազի և էլեկտրականության թանկացման, ինչպես նաև մեր բնակիչների և իրենց երեխաների շատացման պատճառով, մենք այժմ միացնում ենք երկու $100 նվիատվությունը յուրաքանչյուր չորեքշաբթի օրվա ճաշի համար: Ձեր $200 նվիրատվությունը կկերակրի 34 ծերերի և մեր բնակիչներին: Մենք ապահովում ենք մեր ծերերին հագուստով, կոշիկով, դեղորայքով և բժշկական ստուգումներով: Այս ամիս բժ. Սեդա Պողոսյանը Անգլիայից եկավ և բժշկական ստուգումներ անցկացրեց:
Սուրբ Գրքի ուսումնասիրություն- Տեր Պարթևը Փարաքարի սբ. Մարիամ Աստվածածին եկեղեցուց ամեն ուրբաթ շարունակում է իր Սուրբ Գրքի ուսումնասիրության դասերը մեր կենտրոնում: Մեր հիմնադիրը` Սեթա Ղազարյանը, կարդում է տեր Եղիա Հայրապետյանի ուղարկած դասերը. Սուրբ Գրքի ուսումնասիրության դասերից հետո մեզ դիմում են օգնության համար: Մի քանի ընտանիքներ ամեն շաբաթ ստանում են մանկական սնունդ, տակդիրներ և′ երեխաների և′ մեծահասակների համար: Մենք նաև տալիս ենք ակնոց, կոշիկ, հագուստ, վերմակներ, պայուսակներ և այլն:
Այցելություն գյուղ- Այս ամիս մեր անձնակազմը Ավստրալիայից հյուրերի հետ այցելեցին Արմավիրի մարզի երկու գյուղեր: Մենք բաշխեցինք հագուստ, կոշիկ, խաղալիքներ, վերմակներ և այլ անհրաժեշտ իրեր 160 կարիքավոր ընտանիքների համաձայն նախօրոք ուղարկված ցուցակների:
Ձեր օգնությամբ մենք անում ենք այն ամենը, ինչ կարող ենք, որպեսզի բավարարենք սննդի, հագուստի և այլ անհրաժեշտ իրերի աճող կարիքները: Շարունակում ենք օգնել յուրաքանչյուր նոր ներգաղթյալի (սիրահայ ընտանիք), որ դիմում են մեզ: Հարևան գյուղի կարիքավոր ընտանիքները նաև ստանում են մանկական կեր: Տրամադրված բժշկական իրերը, որ հավաքվել էին ԱՄՆ-ում այս վերջին բեռի համար, նվիրել ենք Էջմիածնի հիվանդանոցին:
Մենք ստացանք վերջին բեռը (ձեր հագուստի և խաղալիքների նվիատվությունը) Կալիֆորնիայից: մենք պատրաստվում ենք բաշխել հեռավոր գյուղի անապահով ընտանիքներին, համայնքի բնակիչներին, ովքեր մեզ դիմում-խնդրանք են ուղարկում, Պտողունքի մանկապարտեզին, որը մեր հովանավորության տակ է գտնվում՝ հագուստ, կոշիկ, խաղալիք, հարսանեկան հագուստ և հիգիենիկ պարագաներ:
|
ALCF P.O. Box 3595 Seal Beach, California 90740
USA Ph # 562.598.8025 Fax # 562.598.7958 Armenia ph# 374-91-32-78-34 Address in Armenia: Armavir Marz, Ptghunk Village, Vartanatz 1 www.armenianlighthouse.org E-mail: armenianlighthouse@gmail.com |